Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հյուսիսային երկիր» ՝ ֆիլմ արժանապատվության համար պայքարող կնոջ մասին

2005 թվականին մեծ էկրաններ բարձրացած ռեժիսոր Նիկի Կարոյի «Հյուսիսային երկիր» հոգեբանական դրաման առաջին անգամ բարձրացրեց այսօր այդքան ակտուալ դարձած  աշխատանքի վայրում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի թեման: Սյուժեի հիմքում իրական պատմություն է կին-հանքափոր Լուիզ Ջենսոնի մասին, ով դեռ 1975 թվականին՝ Հոլիվուդում ծագած  սկանդալից գրեթե կես դար առաջ,  դատի էր տվել իրեն հետ աշխատող տղամարդ գործընկերներին՝ սեռական ոտնձգությունների համար։ Դատական այս գործը պատմության մեջ հայտնի է «Լուիս Է․ Ջենսոնը՝ ընդդեմ Էվլետ Տակոնիտ Կոյի» անվամբ։ 

 

Գլխավոր հերոսուհու կերպարը  մարմնավորել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շառլիզ Թերոնը։ Հարցազրույցներից մեկում, Շառլիզ Թերոնը խոսելով «Հյուսիսային երկիր» ֆիլմում իր դերի մասին, ասել է․ « Մարդիկ, լսելով որ ֆիլմը հանքափոր կնոջ մասին է, կարծում են այն ձանձրալի է։ Ինձ համար դա ծիծաղելի է»։

 

 Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ջոզի Էյմսը  ամուսնալուծությունից (ամուսինը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել կնոջը) անմիջապես հետո վերադառնում է հայրական տուն՝  հյուսիսային Մինեսոտա։ Ջոզին փորձում է  ինքնուրույն կերակրել իր երեխաներին, տուն գտնել եւ փորձել նոր կյանք սկսել։ Սակայն պարզվում է , որ  այդ պարզ  նպատակներն իրականություն դարձնելու համար նա թանկ գին պետք է վճարի: Ջոզին սկսում է հանքահորում աշխատել, որտեղ աշխատում է նաև իր հայրը։ Նա  պարաստ է ցանկացած ծանր աշխատանքի, սակայն պատրաստ չէ հանդուրժել հանքափոր տղամարդկանց կողմից սեռական ոտնձգությունները։ Իր և իր ընկերուհիների արժանապատվությունն ու իրավունքները  պաշտպանելու հարցում  Ջոզին  գնում է մինչև վերջ՝ դատական հայց ներկայացնելով իրենց նսեմացնող տղամարդկանց դեմ: Այդ դատական գործը դառնում է ԱՄՆ-ում առաջին նախադեպը, երբ սեռական ոտնձգության դեմ հայցը բավարարվում է։ Դատի ժամանակ ընկերության իրավապաշտպանը փորձում է իբր «ցեխ» շպրտել Ջոզիի անցյալի ուղղությամբ՝ հայտարարելով, որ նրա առաջին երեխան ծնվել է Ջոզիի եւ նրա ուսուցչի սեռական կապից։ Ջոզիի իրավապաշտպանն իր հերթին ապացուցում է, որ Ջոզին հղիացել է բռնաբարության արդյունքում։ Գլխավոր խնդիրը սակայն նրանում է, որ հանքահորում աշխատող այլ կանայք վախենում են  վկայել, որ ենթարկվել են սեռական ոտնձգության: Բարդանում են նաև  Ջոզիի իր դեռահաս որդու հետ…

 

 

Հետաքրքիր փաստեր

 

  • Ջոզի Էմսի կերպարի նախատիպը Լուիզ Ջենսոն անունով կինն է, վերջինս հանքահորում սկսել է աշխատել 1975 թվականից սկսած, իսկ առաջին հայցն ընդդեմ իր նկատմամբ իրականացված ոտնձգությունների հարուցել է 13 տարի անց միայն։
  • Ֆիլմում նկարագրված բոլոր ոտնձգությունները տեղի են ունեցել իրականում տարբեր կանանց հետ։
  • Դերն ավելի ճշգրիտ մարմնավորելու համար Շառլիզ Թերոնը որոշ ժամանակ անցկացրել է հանքահորում աշխատող կանանց ընտանիքներում։
  • Ֆիլմում նկարահանվել է նաև  Ֆրենսիս Մակ Դորմանդը, ով այս տարի արժանացել է Օսկարի  «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:

 

Աշխեն  Քեշիշյան

 

WomenNet.am –ի ֆիլմադարանից.

 

Օրվա ֆիլմը . «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»

 «Անապատի ծաղիկը». Ֆիլմ կնոջ մասին, ով երբեք չի հանձնվում

Օրվա ֆիլմը. «Թաքնված ֆիգուրներ»

«Լեդի» . Լյուկ Բեսոնի ֆիլմը կին առաջնորդի մասին

«Գումարտակ». Ֆիլմ կանանց «մահվան գումարտակի» մասին

«Արտադրված է Դագենհեմում». Ֆիլմ խտրականության դեմ պայքարող կանանց մասին

«Մինչեւ դա չկատարվի քեզ հետ» . «Որսի տարածքը» վավերագրական ֆիլմի սաունդթրեքը Օսկարի է հավակնում

«Մոնա Լիզայի ժպիտը». ֆիլմ հասարակությունում կնոջ տեղի եւ դերի մասին

«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am -ի ֆիլմադարանից

Ինգմար Բերգմանի «Կյանքի շեմին» ֆիլմը. WomenNet.am –ի ֆիլմադարանից

Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում

Օրվա ֆիլմը՝ «Մերիգոլդ հյուրանոց. լավագույնը էկզոտիկներից»

«Կոշիկներ»՝ խանութի ցուցափեղկից մինչեւ Օսվենցիմ/ թրեյլեր

Արտավազդ Փելեշյանի «Կյանք»-ի սիմֆոնիան/ ֆիլմ

«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից

Պատմություն կանանց համերաշխության մասին.   ռեժիսոր Մարիա Սահակյանի  վերջին  չհրապարակված սցենարը

Նարե Մկրտչյան. «Ես նկարում էի ոչ թե 1915, այլ 2015 թվականի պատմություն»

WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը

«Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում»… / «Բանակի մայրը» ֆիլմի թրեյլեր

«Թևանիկ». ֆիլմ Արցախյան պատերազմի մասին երեխաների աչքերով

Արտեմիզիա. Վերածննդի նկարչուհին / ֆիլմ

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

 

 

Դիտումների քանակը` 654

Վերադառնալ վերև