Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հնդկաստան. Առաջարկվում է հանել պտղի սեռը հայտնելու մասին արգելքը

Հնդկաստանի Կանանց և երեխաների  զարգացման նախարարն Մանեկա Գանդին այս տարվա սկզբին առաջարկեց, որ բոլոր  ծնողները  պարտադիր թեսթ հանձնեն`  չծնված երեխայի սեռը պարզելու համար:  Նրա կարծիքով,   Հնդկաստանում գործող  սեռը պարզելու նախածննդյան թեստերը արգելող  օրենքը   արդյունավետ չի,  եւ հնարավորություն չի տալիս դադարեցնելու մեծ թվով աղջիկ երեխաների աբորտների պարկտիկան  միայն այն բանի համար, որ ծնողները տղա են ուզում:

 

Նշենք, որ  Հնդկաստանում ծնողները և բժիշկները կարող են դատապարտվել մինչև  5 տարի ազատազրկման նախածննդյան թեստ անելու համար կամ խնդրելու համար, որ այն արվի: Սակայն թեստերն ու դրանց հաջորդող աբորտները  դեռևս շարունակում  են տարածվել:

 

Մանեկա Գանդին, ով ընդդիմության առաջնորդ Սոնյա Գանդիի հարսն է,  կարծում է,  որ   ավելի արդյունավետ ռազմավարություն կլիներ  որոշել պտղի սեռը հղիության հենց սկզբում և հետո հետևել ընթացքին: «Որքա՞ն ենք մենք շարունակելու մարդկանցից հանցագործներ սարքել, որքա՞ն ենք դեռ ողջ պատասխանատվությունը գցելու սոնոգրաֆիստների վրա: Իմ տեսակետն է. ինչու չփոխել ներկայիս քաղաքականությունը: Յուրաքանչոյւր հղի կին պարտադիր պետք է իմանա՝ տղա է ունենալու թե աղջիկ», – ասել է Գանդին:

 

«Երբ կինը հղիանում է, դա պետք է գրանցվի, և այդ կերպ դու կկարողանաս հետևել մինչև վերջ, արդյոք նա ծնունդ տվեց այդ երեխային թե ոչ, կամ, ընդհանրապես, թե ինչ կատարվեց», – ասաց նա իր եկույթներից մեկում:

 

Բրիտանական Լանսետ ամսագրի 2011 թ. հետազոտությունը պարզել է, որ վերջին երեք տասնամյակներում շուրջ 12 միլիոն աղջիկներ են աբորտ արել: 2011 թ. հրապարակված մարդահամարի տվյալների համաձայն, Հնդկաստանում կար 940 իգական սեռի ներկայացուցիչ յուրաքանչյուր 1000 տղամարդկանց դիմաց:

 

Վարչապետ Նարենդրա Մոդին նախկինում խոսել է չծնված աղջիկներին սպանելու դեմ՝ նախազգուշացնելով, որ գենդերային անհավասարությունը ծանր  հետևանքներ կունենա երկրի զարգացման վրա, չնայած նա չի անդրադարձել թեստերի հարցին:

 

Իշխանության գալով՝, վարչապետ Նարենդրա Մոդին փորձել է իրեն ներկայացնել որպես կանանց կիրավունքների պաշտպան՝ կարևորելով կանանց կրթությունը և պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացումը երկրում, որտեղ տղաներն ավելի ցանկալի են, քան աղջիկները:

 

Մեկ տարի առաջ Մոդին կոչ արեց մեծ թվով կանանց Հարյանայում /մի նահանգ, որտեղ աղջիկների թիվը զգալիորեն տարբերվում է տղաների թվից/ դիմակայել ընտանիքի և հասարակության ճնշմանը տղա աբորտ անելու համար: Եվ հուլիսին նա Թվիթերում գործարկեց «Սելֆի դստեր հետ» քարոզարշավը՝ խնդրելով ծնողներին ուղարկել լուսանկարներ իրենց աղջիկ երեխաների հետ, որպեսզի երեխաների սեռերի հարաբերակցության անջրպետն անցնի: Մանեկա Գանդիի նշանակումն ամենաաչքի զարնողներից մեկն էր Մոդիի կաբինետում՝ հաշվի առնելով նրա ընտանեկան կապերը գլխավոր ընդդիմադիր կուսակցության հետ: Նա Սանջայ Գանդիի այրին է, ում մայրը՝ Ինդիրա Գանդին, սպանվել է 1984-ին ՝վարչապետ եղած ժամանակ:

 

Կանանց վրա ճնշումերը կշատանան

 

Մինչդեռ  Մանեկա  Գանդիի պտղի  սեռը որոշող թեստերը օրինականացնելու վերաբերյալ  շատ խիստ քննադատության է արժանացել քաղաքացիական  ակտիվիստների կողմից:

 

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող   կազմակերպությունները  ասում են, որ քաղաքականության փոփոխությունը կհանգեցնի նրան, որ գյուղական վայրերի կանայք ավելի շատ ճնշման տակ կլինեն իրենց ընտանիքների կողմից աբորտի դիմելու համար:

 

«Սա այնքան էլ արդյունավետ գաղափարն չէ: Ըստ էության, դա կարող է ավելի վատ բաների հանգեցնել», – ասել է Ռանջանա Կումարին, Դելիում գործող Սոցիալական հետազոտության կենտրոնի տնօրենը:

 

«Սա կարող է աշխատել կրթված կանանց շրջանում, բայց ոչ մեծ թվով կանանց համար, ովքեր ապրում են գյուղական վայրերում, ովքեր դեռևս ահռելի ճնշման տակ են և սոցիալական և մշակութային ավանդույթների համաձայն՝ պետք է տղա ունենան»:

 

Հնդկաստանի Ժողովրդավարական կանանց ասոցիացիան ասում է, որ Գանդիի առաջարկը ցնցող էր: Այն կխթանի անցանկալի պտղից ազատվելու անօրինական միջոցների տարածումը, – ասվում է հայտարարության մեջ: «Այն, ինչ այժմ պահանջվում է, դա տվյալ ակտի շարունակական և խիստ իրականացումն է, որը եղել է որպես զսպող հանգամանք, որտեղ էլ որ արդյունավետ կերպով կիրառվել է»:

 

Առողջապահության ոլորտում աշխատող շահույթ չհետապնսող կազմակերպությունները նույնպես միացել են   հայտարարությանը՝ նշելով, որ   Մանեկա Գանդիի առաջարկը  չափազանց անհանգստացնող է:  Նրանց  կարծիքով, անհասկանալի է, որ  նախարարը դժկամություն է հայտնում այն ուլտրաձայնային սարքավորումների  տերերին և ներգրավված բժշկական անձնակազմին ձերբակալելու վերաբերյալ, ովքեր սեռի որոշման թեստերից եկամուտ ունեն:

 

Խախտվում են  կանանց վերարտադրողական իրավունքները

 

Քաղաքացիական հասարակության խմբերը նաև տարակուսանքն են հայտնել նախարարի նման առաջարկությանը, քանի որ դա շատ խիստ խոչընդոտ կլինի կանանց վերտադրողական  առողջության  և մայրական առողջապահության հասանելիության իրավունքների   տեսակետից,  , ինչպիսիք են ապահով և անվտանգ աբորտը և դրանից հետո տարվող խնամքը:

 

«Նախարարը պետք է որ տեղյակ լինի, որ ոչ ապահով ձևով կատարվող աբորտները մեծապես մեծացնում են մայրական մահացությունը Հնդկաստանում, և նման օրենքները միայն կբարձրացնեն մահացությունների թիվը: Մենք պետք է գնանք դեպի մեր հասարակության բոլոր անդմաների հնարավորությունների ընդլայնումն ու իրավունքների պաշտպանությունը , այլ ոչ թե մեկ դարաշրջան ետ, որտեղ մեր մարմիններն ու կյանքերը մեր ձեռքերում չէին», – ասվում է հայտարարության մեջ:

 

Քաղաքացիակն ակտիվիստներըն  առաջարկում են , որ հասարակությունը ավելի խորը պատճառներ փնտրի, թե ինչու են այդքան մեծ թվով ընտանիքներ տենչում ունենալ միայն տղա երեխա, և ոչ աղջիկ: Հայտարարությունն արվել է մի շարք կազմակերպությունների կողմից:

 

Աղբյուրը. Medicalxpress.com

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

Սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովում

Մերի Ներսիսյան. «Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու»Երբ կինը չէ որոշողը…

Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ

«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

«Պետք է պտղի սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետևանքների». իրավապաշտպանների կարծիքներ

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում

Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

«Հայաստանի չծնված աղջիկները…»

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Դիտումների քանակը` 827

Վերադառնալ վերև