Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են

Սեպտեմբերի 22-ի ժամը 18:00-ին լրացավ այն ժամկետը, երբ հեկտեմբերի 2-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների գրանված թեկնածուները կարող էին ինքնաբացարկ ներկայացնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ ինքաբացարկ է  հայտնել համայնքապետի 166, ավագանու անդամի՝ 117 թեկնածու:

 

Ամփոփելով տվյալները նշենք, որ ինքնաբացարկ հայտնելուց հետո համայնքապետի 523 թեկնածու կա, նրանցից  16-ն են կանայք: Մինչ ինքնաբացարկ հայտնելը հոկտեմբերի 2-ի ընտրություններին  համայնքի ղեկավարի գրանցված 687 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ են 38-ը:

 

Ավագանու 3 115 թեկնածուներից  ինքնաբացարկ են հայտնել  103-ը, նրանցից 23-ը կանայք: Ընտրություններին մասնակցելու են  3012 թեկնածու, նրանցից ՝ 336-ը կանայք են, ինչը 11% է կազմում: 

 

ԿԸՀ-ի կողմից  տրամադրված տվյալներով,  կանայք ՏԻՄ ընտրություններում առավել ակտիվ են Լոռու և Սյունիքի  մարզերում:  Լոռիում առաջադրված թեկնածուներից  18,3 % -ն են կին, իսկ Սյունիքում՝ 24,5 % -ն են կանայք : Ամենաքիչ թվով կանայք են առաջադրվել  Գեղարկունիքի մարզում՝ թեկնածուների  3.4%-ն են կին: Արմավիրում կին եկնածուները՝  7.6%  են,   Կոտայքում է 8.5% , Վայոց Ձորում ՝ 7 %,  Շիրակում ՝  5%:

 

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներումՆշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Այսպիսով, ինքնաբացարկներից հետո Գեղարքունիքում կանայք կպայքարեն երկու համայնքում՝ Գեղամասարում  համայնքի գործող ղեկավարի միակ մրցակից թեկնածուն անկուսակցական Կարինե Բեգլարյանն է, ով գյուղի ամբուլատորիայում աշխատում է որպես թերապևտ, և Ջիլ գյուղում, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Հայկանուշ Մելիքյանն է: Ջիլում գյուղապետ դառնալու համար պայքարում է 3 թեկնածու, ործող գյուղապետին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը:

 

Կոտայքի մարզի Գառնի գյուղում պայքարը կշարունակի Արուսյակ Այվազյանը, ով առավել հայտնի է որպես Գառնին փրկող, Նոր Երզնկայում՝ Ալինա Հարությունյանը: Նա գործող գյուղապետն է, առաջադրված ՀՀԿ կողմից:

 

Շիրակի մարզում  երկու կին թեկնածուներն էլ կպայքարեն խոշորացված Ամասիայում: Նրանցից մեկը Ամասիայի կազմի մեջ մտնող Արեգնադեմ համայնքի գործող ղեկավարն է՝   ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Աղունիկ Հազրյանը, մյուսը անկուսակցական Ջեմմա Հարությունյանն է:

 

 

Լոռիում համայնքապետ դառնալու համար պայքարը կշարունակի 5 կին: Ազնվաձոր համայնքում  գործող ՀՀԿ-ական գյուղապետի միակ մրցակիցը դպրոցի փոխտնօրենն է՝ Լաուրա Բաղդասարյանը:

 

Բազումում  վերընտրվելու համար կպայքարի գործող համայնքապետը՝ ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Սրբուհի Հարությունյանը: Նրա մրցակիցն անկուսակցական Կարլեն Մարգարյանն է:

 

Լերմոնտովո գյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Էդիկ Չախալյանի մրցակիցը համայնքապետարանի առաջատար մասնահետ Ռոզա Խեչումյանն է:

 

Քարկոփում երեք թեկնածու կա, անկուսակացական Մարինե Ավետիքյանն ինքնաառաջադրված է:

 

Պաղաղբյուրում  գործող գյուղապետը կին է: Աորըսյակ Դումիկյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Նրա մրցակից չունի:

 

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար կպայքարի 5 կին: Նրանք են Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը, ում թեկնածությունն առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Անտառաշատի համայնքապետի թեկնածու,  անկուսակցական, բուժքույր  Լիլիթ Հարությունյանը, Հացավանի գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Շուշան Մարգարյանը, Շիկահողի գյուղապետի թեկնածու , ՀՀԿ կողմից առաջդրված Նարե Ղազարյանը, նա մրցակից չունի և  Շրվենանցի համայնքի ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Արմինե Մանուկյանը:

 

Նշենք, որ 16 կին թեկնածուներից 6-ը գործող համայնքապետեր են:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2039

Վերադառնալ վերև