Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է երկրի բարձրագույն վարչական դատարանի 63-ամյա նախագահ Կատերինա Սակելարոպուլուն՝ դառնալով Հունաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանում՝ հունվարի 22-ին:

 

Ինչպես նշում է Washingtonpost.com-ը, Սակելարոպուլուի թեկնածության օգտին քվեարկել է 261 պատգամավոր, իսկ  դեմ քվեարկողները 33-ն են եղել:

 

Ըստ երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է պաշտոնավարման հնգամյա ժամկետով: Նրա թեկնածությունն առաջադրում է վարչապետը: Սակայն խորհրդարանական խմբակցությունները ևս կարող են իրենց թեկնածուներին առաջադրել: Կանոնակարգը նախագահի թեկնածուի շուրջ քննարկում չի ենթադրում:

 

Գործող նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետը սպառվում է մարտի 13-ին:

 

Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակ են և հիմնականում ներկայացուցչական բնույթ են կրում: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:

 

Դիտումների քանակը` 331

Վերադառնալ վերև