Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հռոմի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել

37-ամյա փաստաբան  Վիրջինիա Ռաջին, որը ներկայացնում է «Հինգ աստղերի շարժումը», դարձել է Իտալիայի մայրաքաղաքի՝ Հռոմի քաղաքապետը:  Տվյալները երկուշաբթի ներկայացրել է Իտալիայի ՆԳՆ-ն, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գորժառույթներն է կատարում:
Հրապարակած նախնական տվյալների համաձայն՝  կիրակի օրը Հռոմում կայացել է ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյունքում  Վիրջինիա Ռաջին հավաքել է ձայների 67,2%-ը, իսկ նրա մրցակից, իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ  Ռոբերտո Ջակետտին, ում թեկնծությանը սատարում էր անձամբ Իտալիայի վարչապետ  Մաթեո Ռենդին , ստացել է ձայների ընդամենը ՝ 32,8%-ը:  Ի դեպ, Ռոբերտո Ջակետտին արդեն ընդունել է իր պարտությունը եւ  շնորհավորել  Վիրջինիա Ռաջիին իր հաղթանակի կապակցությամբ:

 

Նշենք, որ  նույն օրը Իտալիայի մեկ այլ քաղաքում՝ Թուրինում կայացած  ընտրությունների նախնական արդյունքներով , նույն  «Հինգ աստղերի շարժման» կին թեկնածու   Կյառա  Ապենդինոն  հավաքել է   10% -ով ավելի ձայներ քան իր հակառակորդն իշխող կուսակցությունից:  Այնպես, որ , ամենայն հավանականությամբ, Թուրինն էլ  կղեկավարվի կնոջ կողմից:

 

 

Դիտումների քանակը` 1820

Վերադառնալ վերև