Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հրավեր «Գյուղմթերքի կին հերոս-2015» ազգային մրցանակաբաշխությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՕՔՍՖԱՄ-ը և Գյուղատնտեսական դաշինքը հրավիրում են ձեզ միասին տոնելու Կանանց միջազգային օրը և մասնակցելու  «Գյուղմթերքի կին հերոս-2015»  ազգային մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա մարտի 6-ին, ժամը 12.00-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի Արարատ դահլիճում:

 

Այս տարի  «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունն իրականացվում է հինգերորդ անգամ: Միջոցառման  նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը:

 

Միջոցառումը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդես-վաճառքով և համտեսով: Միջոցառմանը կմասնակցեն նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ՕՔՍՖԱՄ-ի աջակցությամբ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:

 

«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012թ., ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում:

 

Այս տարի «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունն ներառում է ՀՀ բոլոր մարզերը, իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:

 

 

Ի դեպ,  WomenNet.am –ը  արդեն  զրուցել է   «Գյուղմթերքի  կին հերոս-2015»  մրցանակաբաշխությանը  առաջադրված  բոլոր  թեկնածուների հետ եւ առաջիկայում կներկայացնի  նրանց մասին  պատմությունները:

 

Դիտումների քանակը` 4385

Վերադառնալ վերև