Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ճապոնիան կրկնապատկում է կանանց թիվը զինված ուժերում

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում կանանց թիվը։ Այս մասին մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության  նախարար Տոմոմի Ինադան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

 

 

Նրա խոսքով՝ անձնակազմում կանայք կկազմեն մոտ 12 տոկոս, ընդ որում նրանք այսուհետ կկարողանան ծառայել տանկային, հետախուզական, հետեւակային եւ պարաշյուտա-դեսանտային ստորաբաժանումներում:  «Մենք ձգտում ենք գրավիչ ինքնապաշտպանական ուժեր կառուցելուն՝ համապատասխան ներկա դարաշրջանին»,- ընդգծել է նախարարը։

 

 

Մինչ այդ Ճապոնիայի զինված ուժերում թույլ են տվել կանանց ընդունել միայն ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում։Այժմ սահմանափակումները մնում են  միայն սուզանավերի ու  ռադիոկատիվ նյութերի հետ կապված  հատուկ զորքերի համար:

 

Դիտումների քանակը` 334

Վերադառնալ վերև