Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ. Այսօրվա առաջին դասարանցիների 65%-ն ընտրելու են մասնագիտություններ, որոնք դեռ չկան

Աշխարհը կանգնած է արդյունաբերական չորրորդ հեղափոխության առաջ: Տեխնիկական առաջընթացն ու նորարարությունները հսկա փոփոխությունների են հանգեցնում աշխատանքի շուկայում: Փորձագետների գնահատականներով, առաջին դասարանցիների մոտ 65 տոկոսը այնպիսի աշխատանք է ունենալու, որոնք դեռ չկան:

 

Այս մասին  է հաղորդում ասաց ՄԱԿ-ի  կենտրոնական գրասենյակը  ՝ հղում անելով գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալինա Մոհամմեդին, ովելույթ ունենալով աշխարհի տարբեր երկրներից  հարվիրված  ի բարձր դասարանների աշակերտների առաջ :  «Տեխնոլոգիական կտրուկ առաջընթացը շրջապատում ամեն ինչ խորապես փոխում է՝ այդ թվում մեր ապրելը, աշխատելը, համագործակցելը:  Մեծ հաշվով, նորարարությունները հեշտացնում են մարդկանց կյանքը, նոր հնարավորություններ են ստեղծում՝  բարգավաճ ու արժանապատիվ ապագա կառուցելու համար»,-նշել է նա:

 

 

ՄԱԿ –ի  տվյալներով, նրանց ավարտելու պահին կստեղծվեն 2 մլն աշխատատեղեր տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ճարտարապետության ոլորտներում: Նոր սերնդի ինժիներների կարիք է զգացվելու:

 

 

ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն, 2017-ի վերջին սոցցանցերից օգտվում է  2.41 մլրդ մարդ, այդ թիվն արագորեն աճում է:  Նշվում է նաեւ , որ  առաջիկա տարիներին աշխարհում աշխատանքի 10-ից 80 տոկոսը արվելու է   ռոբոտների կողմից: Եվ այդ փոփոխությունները արդեն տեղի են ունենում: Օրինակ, 2014-ից մինչեւ 2016 թվականը «Ամազոն» ընկերությունը իր աշխատակիցների թիվը բարձրացրեց  3.5 անգամ՝  100 հազարից մինչեւ 350 հազար, իսկ պահեստներում զբաղվող ռոբոտների քանակը  30 անգամ  `1400-ից մինչեւ 45 հազար:

 

Դիտումների քանակը` 532

Վերադառնալ վերև