Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ը հրավիրում է  մրցույթի .  «Կայուն զարգացման նպատակները և նա»

 

«Կայուն զարգացման նպատակները և նա» առցանց մրցույթը հայտարարվել է  ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից  կին ձեռնարկատերերի համար, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

 

Ովքեր կարող են դիմել՝

-առնվազն երեք տարի ձեռներեցություն ղեկավարող կանայք
-ունեն 1-ից մինչև 9 աշխատողներ
-տարեկան վաճառքը մինչև 100,000 դոլար է։

 

Ինչպես դիմել՝

-գրանցվել այստեղ։ https://sdgsandher.awardsplatform.com/
-լրացնել տվյալները մինչև հունիսի 30-ը

 

Մրցույթի հաղթողները հևավիրվելու են այս տարվա սեպտեմբերին Նյու Յորք , որտեղ ՄԱԿ-ի կենտրոնական սենյակի ամբիոնից կպատմեն իրենց հաջողությունների մասին:

 

***

 

 «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները պարտավորվել են  համախմբել իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

 

Կայուն զարգացման նպատակների մասին առավել մանրամասն  այստեղ.

 

2017 թ. նոյեմբերին Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը միտված է խթանելու Կայուն զարգացման նպատակների իրագործումը Հայաստանում: Առաջին անգամն է, երբ պետությունըՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղստեղծում է նորարարական հարթակ՝նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով: Այս գաղափարը կյանքի կոչելու համար՝ Կենտրոնը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարարական մոտեցումները և գործիքները:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

«ՄԱԿ Կանայք». գենդերային հավասարությունը 2030 օրակարգում

Դիտումների քանակը` 175

Վերադառնալ վերև