Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ի գրասենյակը դատապարտում է կանանց դեմ բռնության վերջին դեպքերը Երևանում

orangeՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը խորապես դատապարտում է կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում, որոնց լայնորեն արձագանքել են զանգվածային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:

 

 

«Մի դեպքում 37-ամյա կինը, 2016 թ. նոյեմբերի 25-ին մահացու վնասվածք է ստացել մտերիմ ընկերոջ կողմից Շենգավիթ վարչական շրջանում, մյուս դեպքում էլ, 2016 թ. նոյեմբերի 26-ին, կինը Տերյան փողոցում, օրը ցերեկով, բազում անցորդների մոտ, դաժանորեն ծեծի է ենթարկվել իր ամուսնու կողմից», – նշում է ՄԱԿ-ի գրասենյակ կողմից  տարածված հայտարարությունում՝ ընդգծելով․ – «Դաժան ու հեգնական է, որ այս դեպքերը տեղի են ունեցել այն օրերին, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների, ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, նշում է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը»:

 

 

«Ընտանեկան բռնությանը վերջ տալը, որը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է, և հանցագործներին պատասխանատվության ենթարկելը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն իրավապահ մարմինների, այլև մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու համար: Անտարբերությունը նույնքան անընդունելի է, որքան ինքը հանցագործությունը, և Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է կատարել իր իսկ առաքելությունը, այն է՝ ապահովել, որ նման դեպքերը անպատիժ չմնան», – ասված է հայտարարությունում:

 

 

Նշելով, որ այս դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հրատապությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում իր գործընկերներին, Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին՝ «որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել»:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչու՞ Ընտանեկան բռնության մասին օրինագիծը հանվեց ՀՀ Արդարադատության կայքից

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը պատրաստ է… ի՞սկ հասարակությունը

ՄԱԿ-ի գրասենյակը դատապարտում է կանանց դեմ բռնության վերջին դեպքերը Երևանում

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում

Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»  

Դիտումների քանակը` 693

Վերադառնալ վերև