Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարն է՝ Անտոնիո Գուտերրիշը

«Գլխավոր քարտուղարի պաշտոնում  թվով իններորդ տղամարդը 

հատուկ պատասխանատվություն է կրելու   

ողջ աշխարհում կանանց ու աղջիկների հանդեպ»

Պան գի Մուն

Միացյալ Ազգերի Կազմակերպության նոր գլխավոր քարտուղար կլինի  Պորտուգալիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիշը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է նրա  թեկնածության  օգտին ։  Դրանից  հետո Գուտերրիշի թեկնածությանը պետք է հավանություն տա Գլխավոր ասամբլեան։

 

67-ամյա Գուտերրիշը 1995-2002թթ․ եղել է Պորտուգալիայի վարչապետ, 2005-2015թթ․՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։Գուտերրիշը Լիսաբոնում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

 

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում Գուտերրիշը լավագույնս է դրսեւորել իրեն., ինչպես շեշտում են փորձագետները, միջազգային ճգնաժամերին արձագանքելու գործակալության ունակությունները նրա ղեկավարման օրոք  բարելավվել են։ Գուտերրիշը մշտապես կոչ է արել զարգացած և բարեկեցիկ երկրների կառավարություններին ավելի շատ միջոցներ հատկացնել հակամարտություններից և տարերային աղետներից տուժածներին։ Ինչպես գրում է BBC-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի՝ Գուտերրիշի աշխատելաոճին քաջատեղյակ աղբյուրները, նա ունակ է նոր շունչ տալ Միացյալ Ազգերին, ինչի կարիքը կառույցն ունի ինչպես երբեք։

 

Հիշեցնեենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին էին հավակնում տասնյակ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ  անցան  բրիֆինգի գործընթացը Գլխավոր Ասամբլեայում, ապրիլին, հունիսին և հուլիսին: Ճեպազրույցների ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող յուրաքանչյուրբ թեկնածուին հատկացվել է երկու ժամ իրենց դիրքորոշումը ներկայացնելու և անդամ-պետությունների հարցերին պատասխանելու համար: Հանդիպումները եղել են բաց և ոչ պաշտոնական: Բոլոր թեկնածուները նաև պատասխանել են քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչների հարցերին:

 

Հատկանշական է, որ Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող  10 թեկնածուների շարքում սեռերի հավասարությունն ապահոված էր .  5-ը կին էին եւ 5-ը  տղամարդ: Նրանցից յոթը Աևելյան Եվրոպայից են. Սրջյան Կերիմը՝ նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետությունից, Դանիլո Տյուրկը՝ Սլովենիայից, Իրինա Բոկովան և Կրիստալինա Գիորգիեվան՝ Բուլղարիայից, Նատալիա Գերմանը՝ Մոլդովայի հանրապետությունից, Վուկ Երեմիչը՝ Սերբիայից և Միրոսլավ Լայչակը՝ Սլովակիայից: Թեկնածուների ցուցակում է նաև Անտոնիո Գուտերիշը Պորտուգալիայից, Հելեն Կլարկը Նոր Զելանդիայից  և Սուսանա Մալկորան Արգենտինայից:

 

ՄԱԿ-ի Գլխավոր  քարտուղար Բան Կի Մունը՝ մեկնաբանելով  Գուտերիշի ընտրության մասին լուրը, նշել է , շատ ուրախ է, որ Անվտանգության խորհուրդը երաշխավորել է   հատկապես նրան: Նաեւ ավելացրել է , որ  Գլխավոր քարտուղարի պաշտոնում  թվով իններորդ տղամարդը  հատուկ պատասխանատվություն է կրում  ողջ աշխարհում կանանց ու աղջիկների դերի բարձրացման ուղղությամբ:

 

Նշենք, որ ՄԱԿ-ն իր ստեղծման օրվանից ի վեր 70 տարվա ընթացքում ունեցել է  8 Գլխավոր քարտուղար:

 

 

Դիտումների քանակը` 536

Վերադառնալ վերև