Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե. «Աբորտը քրեականացնող օրենքը նվաստացնող է ու անմարդկային»

Իռլանդիայի խորհրդարանի ընդունած օրենքը, որով խիստ սահմանափակվում են աբորտի հետ կապված իրավունքները, հարուցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի մտահոգությունը: Հանձնաժողովը Իռլանդիայի կառավարությանը կոչ է արել բարեփոխել օրենսդրությունը: Թեմային է անդրադռնում  բրիտանական  The Guardian   -ը:

 

Ամանդա Մելեթն այն երեք կանանցից առաջինն է, ովքեր դիմել են ՄԱԿ՝ խնդրելով պաշտոնապես դատապարտել  անոմալ պտղի պարագայում արհեստական վիժումներն արգելող օրենքը: Նման օրենքը նա որակել է որպես դաժան ու անմարդկային: Նա համարձակություն է ունեցել հայտարարելու, որ աբորտ անելու համար ստիպված հասել է Անգլիա, քանի որ պտուղը ծնվելու էր մահացած: Նա ընդգծում է, որ չնայած վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններին, իռլանդացի կանանց մեծ մասը ճգնաժամային հղիության ընդհատման համար ստիպված է հասնել Անգլիա:

 

 

Երկու տարի առաջ ընդունված օրենքը թույլատրում է հղիության ընդհատումը միայն այն դեպքերում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում կամ էլ առկա է ինքնասպանության իրական վտանգ:

 

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն օրերս մտահոգություն է հայտնել, որ նման օրենքը մարդու իրավունքների խախտում է, անմարդկային է, նվաստացնում է կնոջ արժանապատվությունը:

 

 

«Theguardian»  պարբերականը գրում է, որ հանձնաժողովը կոչ է արել Իռլանդիային սահմանել հղիության ընդհատման  մատչելի ընթացակարգեր՝ նման բռնություններն ապագայում կանխելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ առաջին անգամ դատարանը նշել է, որ աբորտի քրեականացումը կնոջ իրավունքների խախտում է:

 

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի մասնագետները փաստել են, որ Ամանդա Մելեթը 2011 թվականին հղիության արհեստական ընդհատման քրեականացնող օրենքի պատճառով հոգեկան ցավ ու տառապանքներ  է ապրել: Նրան հայտնել, որ աբորտ չեն կարող անել, չնայած բժիշկներն էլ փաստել են՝ պտուղն ուներ բազմաթիվ արատներ, որոնց հետևանքով այն կմահանար դեռ չծնված կամ ծնվելուց անմիջապես հետո:

 

 

Կնոջ բողոքի քննության արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ Իռլնադիայի խիստ օրենսդրության հետևանքով կինը երկընտրանքի առաջ է կանգնած եղել՝ կամ շարունակել «անպտուղ» հղիությունը կամ էլ սեփական ֆինանսական միջոցներով հասնել մեկ այլ երկիր, կատարել աբորտ, ապա դեռ չապաքինված վիճակում վերադառնալ հայրենիք:

 

 

ՄԱԿ-ին բողոք ներկայացրած կինը ստիպված է եղել հասնել Միացյալ Թագավորություն և վերադառնալ 12 ժամ հետո, ավելի երկար մնալ չէր կարող: Մասնավոր կլինիկայում իրականացրած աբորտի համար նա վճարել է 3 հազար եվրո: Նրա պտղի աճյունն էլ փոստով ստացել է երեք շաբաթ անց:

 

 

«Նա ստիպված է եղել անցնել մի շարք բացասական փորձությունների միջով, մինչդեռ կարող էր խուսափել դրանցից, եթե կարողանար հղիությունն ընդհատել իր երկրում իր  ճանաչած ու վստահելի բժիշկների ու բուժաշխատողների  օգնությամբ»,-նշված է կոմիտեի եզրակացության մեջ:

 

ՄԱԿ-ի մասնագետները պնդում են, որ դա խախտում է նրա ազատության իրավունքը, անմարդկային է ու նվաստացնող:  ՄԱԿ-ի հանձնաժողովից հիշեցրել են, որ Իռլանդիան միացել է Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիային: Այնպես որ պետությունը պարտավոր է պահպանել Մելլեթի իրավունքը, ինչպես նաև կանխել նմանատիպ խախտումները հետագայում կրկնությունը:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

Հնդկաստան. Առաջարկվում է հանել պտղի սեռը հայտնելու մասին արգելքը

Սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովում

Մերի Ներսիսյան. «Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու»Երբ կինը չէ որոշողը…

Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ

«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

«Պետք է պտղի սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետևանքների». իրավապաշտպանների կարծիքներ

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում

Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

«Հայաստանի չծնված աղջիկները…»

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Դիտումների քանակը` 827

Վերադառնալ վերև