Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«ՄԱԿ Կանայք». գենդերային հավասարությունը 2030 օրակարգում

 

2018թ. փետրվարի 14-ին «ՄԱԿ Կանայք»-ի այս տարվա փետրվարին հրապարակված «Խոստումները գործողությունների վերածելիս. գենդերային հավասարությունը 2030-ի օրակարգում»  զեկույցը ՝ հիմնվելով  փաստերի  և փորձագիտական վերլուծությունների վրա անդրադառնում է  աշխարհում գենդերային հավասարության ներկա վիճակին և ներկայացնում  առաջարկություններ գենդերային հավասարության ֆինանսավորման ու քաղաքականության վերաբերյալ։

 

Ներկայացնում ենք մի շարք փաստեր և թվեր զեկույցից.

 

Նպատակ 1. Ո՛չ աղքատությանը

  • Աշխարհում 25-34 տարեկան 122 կանայք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ նույն տարիքային խմբի յուրաքանչյուր 100 տղամարդու դիմաց:

Նպատակ 2. Ո՛չ սովին

  • 11 տոկոսով ավելի հավանական է, որ կանայք հայտնեն սննդի անվտանգության բացակայության մասին, քան տղամարդիկ:

Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն

  • Աշխարհում 2015 թ. 303 հազար կին է մահացել հղիության հետ կապված խնդիրների պատճառով: Մահացության մակարդակը չափազանց դանդաղ է նվազում 3.1 թիրախին հասնելու համար:

Նպատակ 4. Որակյալ կրթություն

  • Տարրական դպրոցի տարիքի 15 միլիոն աղջիկներ երբեք չեն ունենա տարրական դպրոցում կարդալ կամ գրել սովորելու հնարավորություն՝ համեմատած նույն տարիքային խմբի 10 միլիոն տղաների հետ:

Նպատակ 5. Գենդերային հավասարություն

  • 18 երկրներում ամուսինները կարող են օրենքով արգելել իրենց կանանց աշխատել, 39 երկրներում դուստրերն ու որդիները չունեն ժառանգման հավասար իրավունքներ, 49 երկրներում բացակայում են կանանց՝ ընտանեկան բռնությունից պաշտպանող օրենքները:
  • 5 կանանցից և աղջիկներից մեկը՝ 15-49 տարեկան կանանց և աղջիկների 19 տոկոսը, զուգընկերոջ կողմից ֆիզիկական և/կամ սեռական բռնության է ենթարկվել վերջին 12 ամիսներին: Մինչդեռ 49 երկրներում չկան օրենքներ, որ կանանց հատուկ կպաշտպանեն նման բռնությունից:
  • Աշխարհում 750 միլիոն կանայք և աղջիկներ ամուսնացել են մինչև 18 տարին լրանալը և առնվազն 200 միլիոն կանայք և աղջիկներ 30 երկրներում կանացի սեռական օրգանների խեղման են ենթարկվել:
  • Չնայած ամբողջ աշխարհում կանայք կարևոր հաջողություներ են գրանցել քաղաքականության ասպարեզում, նրանց ներկայացուցչությունը ազգային խորհրդարաններում 23,7 տոկոս է կազմում, ինչը դեռևս շատ հեռու է հավասարությունից:
  • Ամուսնացած կամ հարաբերություններ ունեցող կանանց միայն 52 տոկոսն է ազատ որոշումներ կայացնում սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների օգտագործման և առողջապահության վերաբերյալ:
  • Աշխարհում գյուղատնտեսական հողատարածքների սեփականատերերի միայն 13 տոկոսն են կազմում կանայք:
  • Ավելի քիչ հավանական է, որ կանայք բջջային հեռախոս ունենան, քան տղամարդիկ: Համացանցի օգտագործման կանանց ցուցանիշը 5,9 տոկոսով ավելի ցածր է, քան տղամարդկանցը:
  • Ավելի քան 100 երկրներ գենդերային հավասարությանն ուղղված բյուջետային հատկացումներին հետևելու գործողություններ են ձեռնարկել:

Նպատակ 6. Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ

  • Կանայք և աղջիկները պատասխանատու են ջուր հավաքելու համար այն տնային տնտեսությունների 80 տոկոսում, որոնց ջուրը հասանելի չէ:

Նպատակ 7. Մաքուր էներգիա

  • Տնային տնտեսություններում էներգիայի ապահովման նպատակով դյուրավառ վառելիքի օգտագործման պատճառով շինության ներսում օդի աղտոտման հետևանքով 2012 թ. գրանցվել է մահվան 4,3 միլիոն դեպք: Կանանց և աղջիկների մահացությունը յուրաքանչյուր 10 դեպքից 6-ն էին կազմում:

 Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք

  • Աշխարհում գլոբալ գենդերային վճարման տարբերությունը 23 տոկոսի է հասնում և եթե վճռական գործողություններ չձեռնարկվեն, 68 տարի կպահանջվի հավասար վճարման հասնելու համար: Աշխատուժի մեջ կանանց մասնակցությունը հասնում է 63 տոկոսի, իսկ տղամարդկանցը՝ 94 տոկոսի:
  • Չնայած որ հասարակական կյանքում իրենց ներկայությունն աճում է՝ կանայք շարունակում են 2,6 անգամ ավելի շատ չվճարվող խնամք և տնային աշխատանքներ իրականացնել, քան տղամարդիկ:

Նպատակ 9. Նորարարություն

  • Կանայք աշխարհում կազմում են հետազոտողների 28,8 տոկոսը: Յուրաքանչյուր 5 երկրներից միայն մեկն է հասել այս ոլորտում գենդերային հավասարության:

Նպատակ 10. Կրճատված անհավասարություն

  • Եկամտի անհավասարութան ավելի քան 30 տոկոսի պատճառը անհավասարությունն է տնային տնտեսություններում՝ ներառյալ տղամարդկանց և կանանց միջև անհավասարությունը: Կանայք ավելի հավանական է, որ ապրեն միջին եկամտից 50 տոկոսով ավելի ցածր պայմաններում, քան տղամարդիկ:

Նպատակ 11. Կայուն քաղաքներ

  • Քաղաքային ետնախորշերում ապրող կանայք ավելի շատ բարդությունների առաջ են կանգնում՝ կապված տարրական պահանջների բավարարման հետ: Մաքուր ջուրը և բարելավված սանիտարական պայմանները հաճախ հասանելի չեն:

Նպատակ 12. Պատասխանատու սպառում

  • Հանրային տրանսպորտում արվող ներդրումները կանանց ավելի շատ օգուտներ են տալիս, քանի որ նրանք ավելի շատ են իրենց հույսը դնում տրանսպորտի վրա, քան տղամարդիկ:

Նպատակ 13. Գործողություն՝ ի նպաստ կլիմայի

  • Կլիմայի փոփոխությունը անհամաչափ է ազդում կանանց և երեխաների վրա, ովքեր 14 անգամ նույնքան հավանական է, որ կմահանան աղետի ժամանակ, որքան տղամարդիկ:

Նպատակ 14. Կյանքը ջրի տակ

  • Քաղցրահամ ջրերի և ծովային էկոհամակարգերի աղտոտումը բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ապրուստի, նրանց և նրանց երեխաների առողջության վրա:

Նպատակ 15. Կյանքը ցամաքում

  • 2010-2015 թթ. աշխարհը կորցրեց 3,3 միլիոն հեկտար անտառային տարածք: Գյուղերում բնակվող աղքատ կանայք ավելի շատ են կախված ընդհանուր ռեսուրսային միավորումներից և նրանց վրա մեծ ազդեցություն է ունենում դրանց կորուստը:

Նպատակ 16. Խաղաղություն և արդարություն

  • Հակամարտությունների ժամանակ սպանությունների և դաժան հանցագործությունների այլ ձևերի մակարդակները էապես աճում են: Ավելի հավանական է, որ տղամարդիկ կսպանվեն մարտադաշտում, մինչդեռ կանայք հակամարտությունների ժամանակ ենթարկվում են սեռական բռնության, նրանց առևանգում են, տանջանքների ենթարկում և ստիպում հեռանալ տներից:
  • Օրենսդրություն49 երկրներ չունեն ընտանեկան բռնության մասին օրենսդրություն։ 45 երկրներ չունեն օրենսդրություն, որ հատուկ հասցեագրված լինի սեռական հետամտումների հարցերին։ 37 երկրներում բռնաբարություն կատարած անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, եթե ամուսնացած է կամ արդյունքում ամուսնանում է զոհի հետ:

Նպատակ 17. Համագործակցություն

  • 2012 թ. զարգացող երկրներից դուրս եկող ֆինանսները 2,5 անգամ գերազանցում էին երկիր մտնող օգնությունը և դրան համեմատած՝ գենդերային հատկացումները բավական քիչ էին:

 

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Դիտումների քանակը` 501

Վերադառնալ վերև