Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ Կանայք. Դա ընդունելի չէ, դա անխուսափելի չէ, դա կարելի է կանխել…

Ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մնում է մարդու իրավունքների առավել լուրջ և անհանդուրժելի խախտումներից մեկը, որը գենդերային անհավասարության և խտրականության և’ պատճառ է, և’ հետևանք,  –  ասված է  ՄԱԿ Կանայք կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո Նգուկայի հայտարարության մեջ  կանանց նկատմամբ բռնության վերավման միջազգային օրվա առթիվ:

 

Կանանց նկատմամբ բռնության շարունակական ներկայությունը հասարակություններում   առկա  անհավասարակշռության  ամենացայտուն  ցուցանիշն է, և մենք մտադիր ենք փոխել իրավիճակը:

 

Կանանց նկատմամբ  բռնության վերացման այս միջազգային օրը մենք ասում ենք նորից.

Դա   ընդունելի չէ:

Դա   անխուսափելի չէ:

Դա  կարելի է կանխել:

 

Չնայած նրան, որ չկա կոնկրետ մի առանձնահատուկ լուծում այս բարդ խնդրին, գնալով ավելի են շատանում այն գործողությունները, որոնք կարող են կանխել բռնությունը մինչ կատարվելը: Ներկայումս ընթացող հետազոտությունները կհանգեցնեն բռնության կանխման ավելի  գործուն  ռազմավարությունների և միջամտությունների:

 

Մենք հավատում ենք, որ բոլոր ներգրավվածների/ կառավարություններից մինչև անհատներ/ համաձայնեցված ու միասնական  գործողությունների միջոցով մենք կարող փոխել կանանց և տղամարդկանց միջև ուժի վրա հիմնված անհավասար հարաբերությունները:

 

Պատկերացրե’ք, ինչպիսին կլինի  աշխարհը այն աղջիկների համար, ովքեր մեծանում են հիմա, եթե մենք  կարաղանանք  կանխել ու վերացնել  մակական ամուսնությունը, աղջիկների սեռական օրգանների խեղումը, վիրավորական տեքստային հաղորդագրությունները, բռնաբարություն կատարողների անպատժելիությունը, կին իրավապաշտպաններին սպանելը կամ դատարաններում և ոստիկանական բաժանմունքներում թշնամական վերաբերմունքը բռնության ենթարկված կանանց նկատմամբ:

 

Մենք առաջընթաց ունենք այն օրենքների առումով, որոնք որակում  են այս ամենը որպես բռնություն և մարդու իրավունքների խախտում: 125 երկրներում գործում են օրենքներ սեռական ոտնձգությունների դեմ, 119-ում՝ ընտանեկան բռնության դեմ, սակայն միայն 52 –ում են գործում օրենքներ ամուսնական բռնության դեմ:

 

Մենք գիտենք, որ առաջնորդները, լինեն նրանք տնօրեններ, վարչապետներ կամ ուսուցիչներ, կարող են տալ բռնության հանդեպ զրոյական հանդուրժողականության այդ ազդանշանը…

 

Մեկնարկող   Նարնջագույն համաշխարհային քարոզարշավի շրջանակներում  հարյուր-հազարավոր մարդիկ ողջ աշխարհում ոտքի են կանգնում յուրովի: Մենք այժմ ունենք բացահայտ թիրախներ կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու համար մինչև 2030 Կայուն Զարգացման Օրակարգով: Դա պահանջում է արագացված գործողություններ:

 

Այս տարվա սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում 2015թ. տեղի ունեցած Գենդերային հավասարության և կանանց հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ Համաշխարյաին առաջնորդների հանդիպման ժամանակ ավելի քան  70  առաջնորդներ իրենց  ելույթներում   նշեցին  կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացումը որպես առաջնահերթ գործողություն:

 

Դա, իսկապես, գերակայություն է:

 

Ես հավատում եմ, որ եթե մենք բոլորս աշխատենք միասին. կառավարությունները, քաղաքացիական հասարակության  կազմակերպությունները, ՄԱԿ-ի համակարգը,  անհատները, մենք վերջապես կհասնենք ավելի հավասար աշխարհի՝ Մոլորակ 50-50, որտեղ կանայք և աղջիկները կկարողանան և կապրեն աշխարհում առանց բռնության:

 

Աղբյուրը ՝  ՄԱԿ-Կանայք

 

 

 

Դիտումների քանակը` 1644

Վերադառնալ վերև