Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ն ահազանգում է. Կին միգրանտների 95 տոկոսն աշխատում է ստրկության պայմաններում

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այժմ աշխարհում հաշվվում է 250 մլն միգրանտ։ Նրանց կեսը կանայք են, որոնք որպես կանոն արտասահման են մեկնում իրենց ու իրենց երեխաների համար աշխատանքու բարեկեցիկ կյանք գտնելու համար։ Նրանք այդ ճանապարհին բախվում են բազմում խնդիրների ու  վտանգների՝ այդ թվում մարդկանց առևտրի կամ էլ աշխատանքային շահագործման զոհ դառնալով։ Այս օրերին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  73-րդ  նստաշրջանի շրջանակում   քննարկել են, թե ինչպես կարելի է պաշտպանել կին-միգրանտներին խտրականությունից ու բռնությունից։

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ միջազգային միգրացիայի հարցերով օգնական Լուիզա Արբուրը նշել է, որ միգրանտ կանայք տարեկան հարյուրավոր դոլարներ են ուղարկում իրենց ընտանիքներին, հարազատներին։ Այդ միջոցներն օգտագործվում են երեխաներին կերակրելու և կրթություն տալու, բուժօգնություն ստանալու համար, արդյունքում բարելավում է հայրենիքում գտնվող հարազատների պայմանները։ Նրանք որպես կանոն աշխատանքի են մեկնում առանց ընտանիքների և օտարության մեջ միայնակ են լինում։ Նրանք ավելի քիչ են կարողանում վաստակել, կան տղամարդիկ։

 

 

Գլխավոր քարտուղարի օգնականի խոսքով, կին միգրանտների 95 տոկոսն արտասահմանում որպես տնային աշխատող է, շատերն անօրինական են աշխատում ու հայտնվում են իսկական ստրկության պայմաններում։ Քիչ չեն դեպքերը, երբ նրանցից վերցնում են փաստաթղթերը և վճարում գրոշներ։ Հաճախ նրանք ենթարկվում են սեռական շահագործման։ Հայտնվելով  օտար երկրում առանց փաստաթղթի ու առանց լեզվի իմացության, նրանք փաստացի զրկված են իրավական օգնությունից։ Քննարկման մասնակիցները կոչ են արել ուժեղացնել կին միգրանտների պաշտպանությանն ուղղված ջանքերը։
 

 

Աղբյուր` Panorama.am

 

Դիտումների քանակը` 119

Վերադառնալ վերև