Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ամփոփվել են Հազարամյակի զարգացման նպատակների 15 -տարվա ձեռքբերումները

Հուլիսի սկզբին  ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացվել է Հազարամյակի զարգացման նպատակների վերջնական զեկույցը, որն ամփոփում է 15-տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: Զեկույցի հեղինակները հայտարարել են , որ 2000թ. համաշխարհային առաջնորդների սահմանած նպատակներին հասնելու համար ուժերի մոբիլիզացումը օգնել է ավելի քան մեկ միլիարդ մարդկանց դուրս գալ ծայրահեղ աղքատությունից, սակայն գրանցված առաջընթացն անհամաչափ է եղել ըստ տարածաշրջանների եւ երկրների՝ թողնելով զգալի բացեր:: Աշխարհում անհավասարույթյուն է տիրում, և շատ մարդիկ նախկինի պես բախվում են աղքատության, հիվանդությունների և զրկանքների:

 

Հիշեցնենք, որ 2000թ. համաշխարհային առաջնորդներն ընդունեցին Հազարամյակի Հռչակագիրը, որում սահմանվեցին 8 նպատակներ՝

– Ծայրահեղ  աղքատության և սովի վերացում;

– Տարրական ընդհանուր կրթության ապահովում;

– Գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում;

– Երեխաների մահացության նվազեցում; Մայրական առողջության բարելավում ;

– Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ;:

– Շրջակա միջավայրի պահպանման ապահովում;Զարգացման նպատակով համաշխարհային   համագործակցության ձևավորում

 

Զեկույցում ամփոփված են աշխարհի բոլոր երկրներում և տարածաշրջաններում բոլոր 8 ոլորտների իրագործան արդյուքնները: Այն արտացոլում է ամենից համակողմանի, թարմ տվյալները՝ համադրված ՄԱԿ-ի եւ միջազգային այլ ավելի քան 28 գործակալությունների կողմից: Զեկույցի հեղինակը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական գործերի վարչությունն է /ECOSOC/ : Զեկույցի պատրաստման համար օգտագործված տվյալների լիարժեք համակազմը հասանելի է mdgs.un.org հասցեով:

 

Զեկույցը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:   «Զեկույցում հաստատվում է, որ այդ նպատակների իրականացման համար գործադրվող գլոբալ ջանքերը օգնել են փրկել միլիոնավոր մարդկային կյանքեր և բարելավել միլիոնավոր մարդկանց կենսական պայմաններ: Հազարամյակի զարգացման նպատակներն օգնել են  վելի քան միլիարդ  մարդկանց  դուրս գալ աղքատությունից և քաղցի դեմ պայքարում մեծ հաջողությունների հասնել», – հայտարարել է Բան կի Մունը:

 

Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մարդկանց թիվը կրճատվել է ավելի քան կիսով չափ . 1990թ. 1,9 միլիարդից մինչև 836 միլիոն 2015-ին: Միջին դասին պատկանող աշխատող մարդկանց թիվը, ովքեր ապրում են օրական 4 դոլարով, 1991-ից 2015թ. ընկած ժամանակահատվածում եռապատկվել է: Թերսնված մարդկանց մասնաբաժինը զարգացող երկրներում գրեթե կիսով չափ կրճատվել է:

 

Բան Կի Մունն ավելացրել է, որ շնորհիվ Զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ջանքերի՝ 2,6 միլիարդ մարդկանց հասանելի է դարձել խմելու մաքուր ջուրը, իսկ շատ աղջիկներ սովորելու հնարավորություն են ստացել: Նշանակալից հաջողություններ են գրանցվել մայրական և մանկական մահացության կրճատման հարցում, ՄԻԱՎ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ պայքարում:

 

Մինչեւ հինգ տարեկանը մահացող երեխաների ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ՝ 1990 թ.-ից հետո ամեն 1000 կենդանի ծննդի հաշվով 90 մահվան դեպքից նվազելով մինչեւ 43-ի: Մայրական մահացության ցուցանիշներն ամբողջ աշխարհում նվազել են 45 տոկոսով, ընդ որում, կրճատման մեծ մասն արձանագրվել է 2000 թվականից հետո:

 

Նպատակային ներդրումներն այնպիսի հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ու մալարիան, աննախադեպ արդյունքների են բերել: 2000-2015 թթ. հնարավոր է եղել խուսափել մալարիայից մահվան ավելի քան 6,2 միլիոն դեպքից, իսկ տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման միջամտությունների արդյունքում 2000 եւ 2013 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում հնարավոր է եղել փրկել մոտ 37 միլիոն կյանք:

 

Աշխարհով մեկ 2,1 միլիարդ մարդու համար իրականություն է դարձել բարելավված սանիտարիան, եւ բացօթյա պայմաններում դեֆեկացիայի դիմող մարդկանց քանակը 1990 թվականից ի վեր կրճատվել է գրեթե կիսով չափ: Զարգացած երկրներից զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը 2000-ից մինչեւ 2014 թվականը, անփոփոխ գների պայմաններում, աճել է 66 տոկոսով՝ հասնելով 135,2 միլիարդ դոլարի:

 

ՀԶՆ-ների ընդունումից ի վեր աշխարհը վկան է եղել նաեւ դպրոցական կրթության մեջ երկու սեռերի հավասար ներգրավվածության հարցում բարելավման, եւ սեռային համամասնությունը տարրական դպրոցում իրականություն է դարձել երկրների մեծամասնությունում: Ավելի մեծ թվով աղջիկներ են այժմ դպրոց հաճախում, եւ անցած 20 տարվա ընթացքում կանայք 174 երկրների շուրջ 90 տոկոսում առաջընթաց են արձանագրել խորհրդարանում ներկայացվածության առումով: Նույն ժամանակահատվածում խորհրդարաններում կանանց միջին համամասնությունը մոտավորապես կրկնապատկվել է:

 

2015-ին բնակչության 95% կարող է օգտվել բջջային կապի ծառայություններից: Վերջին 15 տարիների ընթացքում բջջային կապի բաժանորդների թիվը մեծացել է գրեթե 10 անգամ:

 

Անհավասարությունները  շարունակում են գոյատեւել

 

Ընդգծելով, որ միջազգային հանրությունը կարող է հպարտանալ ձեռքբերումներով, Բան կի Մունը կոչ արեց չմոռանալ նրանց, ում այդ հաջողությունը շրջանցել է:

 

«Հաջողությունը ոչ բոլորին է վերաբերվել: Չափից շատ մարդիկ են մնացել ետևում, հատկապես ամենաաղքատ և խոցելի խմբերից: Անհավասարությունն առկա է սեռի, տարիքի, հաշմանդամության, էթնիկ ծագման   և աշխարհագրական դիրքի հետ կապված», – նշեց ՄԱԿ-ի ղեկավարը: Նա ընդգծեց, որ դեռ շատ կանայք են մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ: Շատ մարդկանց մոլորակում, հատկապես գյուղական տարածքում, հասանելի չեն սանիտարական ծառայությունները:

 

Այսօր 800 միլիոն մարդ դեռևս շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում և տառապել քաղցից:  20 տոկոս կազմող ամենաաղքատ տնային տնտեսությունների երեխաները կրկնակի ավելի են ենթակա թերաճ լինելու վտանգին, քան ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաները, եւ նաեւ չորս անգամ ավելի մեծ է նրանց՝ դպրոցում չներգրավվելու հավանականությունը: 57 միլիոն փոքր դպրոցական տարիքի երեխաներ դպրոց չեն հաճախում: Ամեն օր մինչև 5 տարեկան 16 հազ. երեխա մահանում են այն պատճառներով, որոնք կարելի էր կանխել:

 

Գենդերային անհավասարությունը շարունակում է գոյատեւել, չնայած այն փաստին, որ մեծացել է կանանց ներկայացվածությունը խորհրդարաններում, եւ ավելի շատ աղջիկներ են դպրոց հաճախում: Կանայք շարունակում են խտրականության բախվել աշխատանքի, տնտեսական հնարավորությունների, մասնավոր եւ պետական հատվածներում որոշումների կայացմանը մասնակցության հարցում:

 

Հակամարտությունները շարունակում են մնալ մարդկային զարգացման ամենամեծ սպառնալիքը՝  հակամարտություններից տուժած երկրներում, որպես կանոն, աղքատության մակարդակն ամենաբարձրն է:  Այդ երկրներում դպրոցներում չներգրավված երեխաների համամասնությունը մեծացել է՝ 1999 թ. 30 տոկոսից 2012 թվականին դառնալով 36 տոկոս:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ընգծել է , որ վերջին տարիներին նոր սպառնալիքներ են հայտնվել. հակամարտությունների արդյունքում տեղահանված մարդկանց թիվն աննդհատ աճում է: «Հակամարտությունների պատճառով գրեթե 60 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը –  դա տեղահանվածների ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո», –  ասել  է Բան Կի Մունը:

 

Գլխավոր քարտուղարն ուշադրություն հրավիրեց այն սպառնալիքների վրա, որոնք կապված են կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ:  Ածխածնի երկօքսիդի արտանետումների համաշխարհային ծավալը 1990 թվականից ի վեր մեծացել է ավելի քան 50 տոկոսով, իսկ ջրային ռեսուրսների անբավարարությունից ներկայում տուժում է աշխարհի բնակչության 40 տոկոսը, եւ այս ցուցանիշը աճման միտում ունի:

 

Նոր կայուն զարգացման օրակարգը

 

ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին կհաստատվի զարգացման նոր օրակարգը 2015-ից հետո եկող ժամանակաշրջանի համար: Իր խոսքով, ժամանակն է նոր ուժերով լուծել մնացած խնդիրները և մարտահրավերները:

 

««Հետ-2015» զարգացման ի հայտ եկող օրակարգը, ներառյալ՝ Կայուն զարգացման նպատակների համակազմը, ձգտում է զարգացնել մեր հաջողությունները եւ բոլոր երկրներին, միասին, հիմնավոր կերպով դնել դեպի ավելի բարգավաճ, կայուն եւ արդարացի աշխարհ տանող ուղու վրա»,- եզրափակեց Բան Կի-մունը:

 

Նշենք, որ Համաշխարհային առաջնորդները ՀԶՆ-ների գործը շարունակելու համար նախատեսել են հավակնոտ երկարաժամկետ կայուն զարգացման օրակարգ:  Այս անգամ  թվով  17  նոր համաշխարհային նպատակները նոր ուղի կհարթեն՝ անհավասարությունների, տնտեսական աճի, արժանապատիվ աշխատանքի, քաղաքների եւ մարդկանց այլ բնակավայրերի, արդյունաբերացման, էներգետիկայի, կլիմայի փոփոխության, սպառման եւ արտադրության կայուն մոդելների, խաղաղության եւ արդարադատության ասպարեզներում հավակնոտ թիրախներով:

 

 

Ամբողջական զեկույցի անգլերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ ,

Զեկույցի ռուսերեն տարբերակը այստեղ :

Դիտումների քանակը` 3167

Վերադառնալ վերև