Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա

 

Ամեն օր աշխարհում 800 կին է մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս: Ամեն րոպե աշխարհում ընտանիք է ցնցվում մոր կորստից: Առողջապահության  համաշխարհային կազմակերպության  տվյալներով ամեն տարի   հղիության եւ ծննդաբերության ժամանակ մահանում են    350 000 կին: Նրանցից գրեթե բոլորը (99 %) ապրում են  աղքատ զարգացող  երկրներում եւ  նրանցից շատերի կյանքը հնարավոր էր փրկել:

 

 

Կանանց մեծ մասը մահանում է առատ արյունահոսությունից, վարակներից, էկլամպսիայից, ձգձգված ծննդաբերությունից և արտահիվանդանոցային աբորտների հետևանքներից. սրանք բոլորը պատճառներ են, որոնց դեմ մեծապես արդյունավետ միջոցներ կան:

 

 

Հազարամյակի զարգացման նպատակներից (ՀԶՆ)  5-րդը ՝ մայրական առողջության ապահովումն է:  ՀԶՆ շրջանակներում   երկրերը պարատավորվություն են ստանձնել  մինչեւ 2015 թվականը  իջեցնել մայրական մահացությունը  75 տոկոսով, սակայն1990-ից սկսած մինչ օրս  այն  հաջողվել է իջեցնել միայն 47 տոկոսով :

Մայրերի առողջությունը սերտորեն կապված է  երեխաների առողջության հետ :  Ամեն տարի  առավել քան 3 միլիոն նորածին է մահանում, եւս 2,6 միլիոնը  մահացած է  ծնվում: Ամեն տարի մոտ 1 միլիոնից ավել երեխաներ առանց մայրերի են մեծանում:  Առանց մայրերի մեծացող նորածինների  մահացությունը կյանքի   առաջին տարում տաս անգամ ավելի բարձր է,  քան  մայրեր ունեցող երեխաների շրջանում:

 

Այս մահերը կանխելու համար ընդամենը  անհրաժեշտ է, որ

–         բոլոր հղի կանայք ծննդաբերելու ժամանակ հնարավորություն ունենանան օգտվելու որակյալ բուժծառայություններից

–         բոլոր նրանք, ում մոտ բարդություններ են ի հայտ գալիս, ժամանակին հնարավորություն ունենան օգտվելու անհետաձգելի մանկաբարձական բուժօգնությունից

–         բոլոր կանանց համար հասանելի լինեն հակաբեղմնավորման միջոցները, որպեսզի նրանք կարողանան խուսափել անցանկալի հղիությունից.

 

Հայաստանում

 

Հայաստանում վերարտադրողական տարիքի կանայք կազմում են մոտ 1.32 միլիոն:  երջին տարիներին  հանրապետությունում նկատվում է ծնելիության նվազում:  2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770,  2012-ին  ՝ 42480 երեխա էր  ծնվել:

Մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը) մեր երկրում կազմում է 2012-ի տվյալներով 23.5, ինչը ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից ցածր է, բայց զգալիորեն բարձր են (մոտ 5 անգամ) , քան Եվրամիության երկրներում: Մանկական մահացության գործակիցը կազմել է 10,7 պրոմիլե:

 

 

Մայրական մահացության հիմնական պատճառներն են էքստրագենիտալ հիվանդությունները (31 տոկոս), օբստետրիկ արյունահոսությունը (27 տոկոս), հիպերտենզիվ խախտումները (25 տոկոս), աբորտները (3 տոկոս), սեփսիսը (8 տոկոս) և այլ պատճառները (6 տոկոս):

 

 

Վիճակագրական տվյալները  վկայում են, որ չնայած ձեռնարկվող միջոցներին, կանանց վերարտադրողական առողջությունը վերջին տարիներին վատթարանում է: Ավելի հաճախ են հանդիպում հղիության և ծննադբերության բարդությունները: Աճում է ինքնակամ աբորտների և բժշկական ցուցումներով աբորտների, վաղաժամ ծննդաբերությունների քանակը: Ծնունդների 43%-ի դեպքում ծննդաբերության ընթացքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն, որոնցից 22%-ը բաժին է ընկնում կեսարյան հատմանը:

 

Կանանց վերարտադրողական առողջության վատթարացումը պայմանավորող  հիմնական  գործոններից մեկը աբորտներն են:  Չնայած 2009 թվականից հետո նկատվում է աբորտների ցուցանիշի որոշ նվազման միտում` 13,8-ից մինչև 12,0 ֆերտիլային տարիքի 1000 կնոջ հաշվով, այդուհանդերձ դրանք լայնորեն կիրառվում են որպես անցանկալի հղիությունից ազատվելու միջոց: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, ժամանակակից հորմոնալ հակաբեղմնավորիչները թանկության պատճառով մատչելի չեն Հայաստանի կանանց համար, 1000 կանանցից միայն 5-ն են օգտագործում դրանք:

 

 

Հայաստանում արդիական հիմնախնդիր են սելեկտիվ աբորտները: 2011 թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA)  տարածքային գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն, վերջին 20 տարում հանրապետությունում դիտվում է ծնված տղաների և աղջիկների հարաբերակցության շեղում  100 աղջիկ/ 114 տղա  ընդունված կենսաբանորեն պայմանավորված նորմից 100 աղջիկ/ 105 տղա: Փորձագետների կանխատեսումներով, եթե  սելեկտիվ աբորտների պարկտիկան շարունակվի,  ապա   մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93 000 կին կամ ապագա մայր:

 

 

Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, մեկ կնոջ հաշվով կազմում է 1.5 երեխա (1.7՝ ըստ «Ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտության» )՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա:

 

Դրա հետ մեկտեղ Հայաստանում   բավականին բարձր է անպտղության գործակիցը, որը ը մոտ 17% է կազմում: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, 15%-ից բարձր անպտղությունը  ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Ընդ որում,  առաջնային անպտղությունը Հայստանում ՝ 5% է, իսկ երկրորդայինը՝ 12%։ Համեմատության համար աշխարհում առաջնային անպտղությունը 1.9% է կազմում (Հայաստանի ցուցանիշից ավելի քան երկու անգամ ցածր), իսկ երկրորդայինը՝ 10.5% (կրկին Հայաստանի ցուցանիշից ցածր)։

 

 

ՀՀ Առողջապահության նախարարության եւ

Հայաստանում  ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի տվյալներով

 

 

 

 

Դիտումների քանակը` 3511

Վերադառնալ վերև