Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մանկական աղքատություն

Այսօր Երեխաների  պաշտպանության  միջազգային օրն է: Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 37,3%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 2.7 և 32.0%-ը:  Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Հայաստանում երեխայի առկայությունն ընտանիքում ավելացնում է աղքատության մակարդակը:

 

Երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 42% է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 43,2%-ը, իսկ ծայրահեղ աղքատ է երեխաների 4,5%-ը:

 

Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 47.5%-ը , իսկ ծայրահեղ աղքատ է երեխաների 6.5%-ը:

 

Մեկ կամ ավելի հաշմանդամություն ունեցող  երեխայով  տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,7 տոկոսն է հաշմանդամ կամ բնակվում այլ հաշմանդամ երեխաների հետ միասին, նրանց 43.9%-ն աղքատ է, իսկ 6.7%-ը`ծայրահեղ աղքատ:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի ավելի քան մեկ քառորդն (26.2%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 46.4%-ն աղքատ է, իսկ 4.9%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է համապատաս- խանաբար` 36.1 և 2.9%:

 

Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (48.2%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (52.8%) , միջնակարգ կրթություն (43.1%), միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն (35.5%),  համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորը բարձրագույն կրթություն ունի (22.1%): Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են կրթություն չունեցողի կամ տարրական կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:

 

Մանկական աղքատությունը տարբերվում է ըստ քաղաքային եւ գյուղական վայրերի,  այսպես, քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.8%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.4%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը համապատասխանաբար`38.2% 36.0%-ի համեմատ:

 

 

Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր`0.9%-ից (Արագածոտնի մարզ) մինչև ամենաբարձր` 5.9% և 4.4% (Կոտայքի և Շիրակի մարզերի): Նույնն  է նկատվում երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակը ամենացածրն է` 17.2%, իսկ ամենաբարձրը Շիրակի և Կոտայքի մարզերում`54.3- 48.3%:

 

 

Բնակարանային հիմնախնդիրները կարող են բացասաբար ազդել երեխաների առող- ջության, անվտանգության, կրթության և սոցիալական զարգացման վրա: Աղքատ երեխաները հաճախ բնակվում են կարևոր կացարանային հարմարություններից զուրկ տներում՝  խոհանոց, հոսող ջուր, կենտրոնացված գազամատակարարում,  կենտրոնաց ված կոյուղու համակարգ, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում:

 

 

Աղբյուրը՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը»,

ՀՀ ԱՎԾ, 2014

 

Լուսանկարը՝  

Սահակ Մ.-ի , «Միասին հանուն հավասարության»  ցուցահանդեսից,

Օքսֆամ 2014

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

Դիտումների քանակը` 3627

Վերադառնալ վերև