Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մաշտոցի պուրակում շարունակվում է պայքարը

 

Անգամ ցրտաշունչ եղանակը չի կարողանում «սառեցնել» Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստների անկոտրուն ոգին:  Բողոքի շարունակական ակցիայի մասնակիցները   քաղաքային իշխանությունից պահանջում են ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը  և վերականգնել այդ տարածքը` ի շահ հանրային սեփականության իրավունքի:

Այգում շարունակաբար հնչում է. Ապամոնտաժե′լ…

 

Լուսանկարները` Արման Կարապետյանի

 

 

P.S.   Նշենք,որ կառավարությունը հինգշաբթի օրը, մարտի 15-ին  կայացած նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը, այսինքն երեք տարի հետո:

 

Վարչապետը իր խոսքում ասաց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նշեց, որ նրանք շահագրգռված են, որպեսզի այս հարցի շուրջ քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ:  Տիգրան Սարգսյանը նաեւ  վստահություն հայտնեց, որ կրպակների ժամանակավոր կառուցումը լավ լուծում է բոլորի համար եւ հիմքեր չկան կասկածի տակ դնելու քաղաքապետարանի խոստումը:

 

«Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք՝ տարբեր ձևաչափերով նրանց հետ քննարկում ենք: Եվ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաև սեփականատերերի», – ասաց վարչապետը:

 

Մինչ կառավարությունը ընդունում էր այս որոշումը, դրսում՝ շենքի առջև հավաքված մի խումբ բնապահպաններ պահանջում են ապամոնտաժել կրպակները: Նրանք վանկարկում են՝ «այգին մերն է», «եթե ապպա, ապա ապամոնտաժել»:

 
Բնապահպանները շարունակում են պնդել, որ  հանրային այգում կրպակների կառուցելիս օրենք է խախտվել, բացի այդ ոստիկանները չեն թույլատրել վրան ամրացնել՝ այգում  նստացույց անող ակտիվիստներին:

 

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

Ինչո՞ւ այգիների բարեկարգումը տեղի է ունենում ոչ թե ծառերը ջրելով ու ծաղիկ աճեցնելով, այլ բիզնես «տնկելով»…

 

 

Դիտումների քանակը` 3201

Վերադառնալ վերև