Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մասնակցե՛ք Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին

«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, հրավիրում է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին», որը կկայանա  2015 թ-ին սեպտեմբերի 26-ին Երևանի Անգլիական այգում  ժամը 11.00 – 17.00-ը: 

 

Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնելու են իրենց բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին մասնակցում են նաև մի շարք սիրիահայ կանայք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց ցանկությունը՝ հայրենիքում սկսել քաղցրեղենի արտադրություն:

 

Փառատոնը կուղեկցվի ժողովրդական երաժշտությամբ ու պարով: Ժյուրին կընտրի լավագույն տաղավարները:  Հատուկ մրցանակներ են նախատեսված «Լավագույն սեղան», «Լավագույն կին ֆերմեր» եւ այլ անվանակարգերում:  Կկազմակերպվի նաեւ խաղարկություն արժեքավոր նվերներով` մարզասրահի այցելություն, դեմքի մաշկի խնամքի ծառայություններ, հյուրանոցի կացություն, ընթրիք ռեստորանում եւ այլն:

 

Փառատոնի ընթացքում կլինի նաեւ երեխաների համար նախատեսված ծրագիր` Լոլիկ եւ Բոլիկ ծաղրածուների, Բումբումիկի մուլտհերոսների, Գավառի Խամաճիկների թատրոնի մասնակցությամբ:

 

 

 

Դիտումների քանակը` 2869

Վերադառնալ վերև