Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարդիկ պետք է տեղյակ լինեն գնված սննդամթերքի ծագումնաբանության մասին

Խորհրդարանում  նոյեմբերի 19-ին վերջապես  քննարկվեց  «Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հատկանշական է, որ սպառողների  շահերի առումով  կարեւոր այս  օրինագիծը  առաջին ընթերցմամբ  ընդունվել էր դեռ 2011 –ին:   

 

Այս օրինագծին  WomenNet.am-ը անդրադարձէր կատարել դեռես  այս տարվա հունիսին  «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է» հրապարակման մեջ: Օրենքի նախագիծն արժանացել է ինչպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, այնպես էլ կառավարության դրական եզրակացությանը: Նախաձեռնության հեղինակներ են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը և Հովհաննես Մարգարյանը: Նրանք առաջարկում են վաճառվող սննդամթերքի հետ տեղեկություն տրամադրել դրա ծագումնաբանության մասին:

 

Ազգային ժողովում քննարկման ժամանակ  «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այս նախագիծը խիստ կարևոր  նախագիծ է, որն արժանի է ուշադրության: ՕԵԿ-ական պատգամավորը մասնավորապես խոսեց կաթնամթերքի մասին` նշելով, որ այն օգտագործվում է բոլոր ընտանիքներում և վերջին շրջանում կաթնամթերքի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, ինչով պայմանավորված էլ իրենց խմբակցությունն առաջ է քաշել քննարկվող նախագիծը. «Պետք է ասեմ, որ այս հարցը գտնվում է շատերի ուշադրության կենտրոնում և պատահական չէ, որ լրագրողները մեզ հաճախ հարցնում էին, թե երբ պետք է նախագիծը վերջնականապես ընդունվի»:

 

Հ. Բիշարյանի խոսքերով` խնդիրը նրանում է, որ մենք այսօր կաթնամթերք ենք օգտագործում` չիմանալով այն բնական կաթից է պատրաստված, թե արհեստական կաթի փոշիից. «Դա խիստ կարևոր է, քանի որ տարբեր մարդկանց օրգանիզմներ տարբեր կերպ են արձագանքում կաթի փոշիին և այլն»:

 

Որպես օրինակ` պատգամավորը խոսեց այն մարդկանց մասին, ովքեր ինսուլին են օգտագործում` ընդգծելով, որ մարդիկ պարտադիր պետք է իմանան, թե ինչ ծագում ունի իրենց կողմից օգտագործվող կաթնամթերքը. «Տարիների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Բացի դրանից, պետք է նշեմ, որ հաճախակի անուններ են օգտագործվում, որոնք շփոթության մեջ են գցում մարդկանց»:

 

Պատգամավորը խոսեց նաև անասունների շրջանում տարածված տարբեր հիվանդությունների տարածման մասին, որոնք հնարավոր է ազդել են ոչ միայն մսի այլ նաև կաթի վրա. «Ես որպես թոռնիկներ ունեցող կին, մտածում եմ սննդամթերքի ծագումնաբանության մասին և ցանկանում եմ, որ օր առաջ օրինագիծն ընդունվի»:

 

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրենց խմբակցության նախաձեռնությանը հավանության տալու համար` կարևորելով, որ նման օրինագծերը  դառնան օրենք և կոչ անելով պատգամավորներին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել:՛Քվեարկությունը տեղի կունենա ԱԺ հաջորդ նիստին:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

 

Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

 

Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

 

Պարենի համաշխարհային օր. արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է..

 

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

 

Ի՞նչ թերություններ է հայտնաբերել քաղաքապետարանը դպրոցների բուֆետներում

 

«Հանրային սննդի օբյեկտների գերակշիռ մասը սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակում է»

 

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

 

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

 

 

Դիտումների քանակը` 1396

Վերադառնալ վերև