Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամի մեդալը

 

Հանրապետության Նախագահի հրամանագրերով Հայոց  Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար,  Հայաստանի Հանրապետության մեդալներով  են պարգևատրվել  ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ: Նրանց թվում է նաև պայմանագրային զինծառայող, շարքային Մարիամ Գևորգյանը: Նա պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 

Լրագրողների  հետ զրույցում նա նշել է, որ 2010-ից  է ծառայում  Հայոց բանակում: Իր մասնագիտությունը դժվար է համարում, բայց, միաժամանակ, շատ հետաքրքիր: «Շատ դժվար մասնագիտություն է, հատկապես` աղջկա համար: Հաճախակի  ենք գնում  քայլերթերի, լեռնային ուսումնավարժանքների, զորավարժությունների և այլն: Չգիտեմ, մինչև վերջ կծառայեմ, թե՝ ոչ, բայց հուսամ էդպես էլ կլինի»,- նշել է  նա:

 

Հարցին, թե ինչ վերաբերմունքի է արժանանում շրջապատում հատկապես` տղաների կողմից, նա  պատասխանել է.  «Շատ մարդիկ զարմանում են միայն նրանից, որ համազգեստով աղջիկներ կան, իսկ իմ դեպքում` ավելի շատ, քանի որ դիպուկահար եմ: Շատերն էլ հպարտությամբ են նայում, որ բանակում կանայք ու աղջիկներ կան: Բայց շրջապատի տղաները ինձնից մի քիչ վախենում են»:

 

 

Նշենք նաև, որ Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։ Նրանք տղամարդկանց կողքին և նրանց հետ  միասին կերտել են  մեր հաղթանակը:

 

Ա.Հակոբյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 2276

Վերադառնալ վերև