Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիաննա Ֆրունջյան. «Կինն ունի ինտուիցիա,որը անբացատրելի է աշխատում»

«Հայկական վերածնունդ»  կուսակցության   ռեյտինգային ցուցակով  Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մարիաննա Ֆրունջյանի մուտքը քաղաքականություն  վաղուց հասունացած  որոշում էր:   Մարիաննան  17 տարի շարունակ զբաղվել է հասարարակական գործունեությամբ , «ՍOՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամում աշխատում է որպես հոգեբանամանկավարժական խորհրդատու, «ԷԳՈ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր նախագահ է:  Աշխատանքային գործունեության ընթացքում նրա  ուշադրության կենտրոնում են  եղել կրթական, սոցիալական բնույթի հարցերը: Ասում է, տարիների ընթացքում եկավ այն եզրահանգման, որ այդ խնդիրների լուծման ուղիները կյանքի կոչելու համար պետք է  ներքևից եկող  ձայնը հասանելի դարձնել: «Հասկացա, որ պահը արդեն հասունացել է ու որոշեցի որ հենց ՀՎԿ –ով պետք է առաջադրվեմ»,- ասում է Մարիանան:

 

Առաջադրվել եք թիվ 4 ընտրատարծքում՝ որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական համայնքները: Այստեղ բավականին թեժ պայքար է ընթանալու,ինչպես ե՞ք գնահատում ձեր շանսերը ,ինչու  ընտրողները   պետք է հենց ձեզ ձայն տան:

 

 -Ճիշտ եք, Կենտրոնը բավականին բարդ տարածք է ու ես փորձել եմ անհատական մոտեցում ցուցաբերել ամեն ընտրողին, որքան որ հնարավոր է եղել. Հաղորդակացվել եմ իմ ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի հետ ու եկել եմ այն եզրահանգման,որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը:Կա անվստահութան խնդիր,որ իրենց ձայնը տեղ չի հասնի: Իրազեկվածության պակաս կա: Պետք  է պարզապես ընտրողները հստակ գիտակցեն,որ ընտրությունները կարող են լինել վճռորոշ ու յուրաքանչյուր անհատ գնալով քվերակության պետք է գիտակցի,  որ իր ձայնը շատ կարևոր է: Այս ամբողջ ընթացքում բնակիչներին որքան հնարավոր է եղել բացատրել եմ,որ չկա տեսախցիկով գրիչներ,չկան տեսախցիկներ,  որ ցույց կտան թե ինչպես եք քվեարկել և այլն: Իսկ թե ինչու պետք է իրենց ձայնը տան ինձ, կարող եմ ենթադրել,  որ ճանաչելով մեր ընտանիքին ,ամուսնուս,ով ճանաչված դերասան արվեստագետ Արամ Հովհաննիսյան է ,ու տեսնելով մեր նիստ ու կացը, շարժն ու ձևը ,  կմտածեն, որ  երևի թե արժե ձայն տալ:

 

 –Փաստորեն ձեր ընտանիքում կա երկու բեմահարթակ՝թատերական  ու քաղաքական

 

-Կարելի է այդպես ասել,բայց տանը իմ բեմահարթակը մայր լինելն է , ով  մեծացնում է իր  չորս  երեխաներին, որոնցից մեծը 6 տարեկան է ,իսկ փոքրը՝  2 է:  Դրա հետ մեկտեղ,  ուզում եմ ասել, որ հասարակական խնդիրներով ապրելը ու դրանց լուծումներ գտնելը, ինձ համար   ստեղծագործական թռիչքի նման մի բան է: Ու քաղաքականության մեջ էլ  ներգրավելով պետք է ուղղակի փորձեմ հասարակականը քաղաքականի հետ սինթեզել և այդ թռիչքն ապահովել:

 

Ընտրել եք մի բնագավառ, որտեղ աշխատանքներն ու զբաղվածությունը  շատ են, հատկապես բազմազավակ մոր համար:  Ընտանիքը ինչպե՞ս ընդունեց ձեր որոշումը

 

-Ընտանիքս բավական դրական արձագանքեց,եղավ կողքիս: Քանի որ մեր բոլորի նպատակն ու ցանկություն է այսօր ապրել հայրենիքում:Իսկ յուրաքանչյուր անձ պետք է պարզապես աջակից լինի այս գաղափարին ՝  իր լուման ունենալով  առկա խնդիրները  լուծելու և  նպատակները  կյանքի կոչելու մեջ:

 

Համաձայն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում : Եթե այո, ապա ինչ պետք է անել:

-Կարծում եմ,  որ  վերջին տարիներին, երբ կանայք սկսեցին ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին,  նրանց ներուժը առավել ակնհայտ դարձավ:Կինը ունի շատ հետաքրքիր ու յուրահատուկ մոտեցումներ, ցանկացած  նախաձեռնություններ, որտեղ կանանց ներգրավածությունը շատ է, ավելի հաջողված են :Հիշենք, թե ինչպիսի հմտություններ  են կիրառում կանայք   տնտեսվարության առումով :  Կինը ունի ինտուիցիա,որը անբացատրելի է աշխատում՝ օգնելով  այս կամ այն հիմնախնդիրը լուծելու ժամանակ:

 

Կին քաղաքական գործչի հաջողության ձեր բանաձևը :

 

-Ինձ համար բանաձևը հաղորդակցման , ապրումակցման ու վստահության մեջ է : Իսկ շարժիչ ուժը  ինտելեկտն է՝ լինի  կին թե տղամարդ:

 

Զրուցեց Արմինե Գևորգյանը

Դիտումների քանակը` 443

Վերադառնալ վերև