Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ

Ազատամուտում սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրություններում 15 թեկնածուներից 9-ը կանայք են: Համայնքային մանկապարտեզի  դաստիարակ եւ գործող ավագանու անդամ  Մարինե Ամիրջանյանը ցանկանում  է վերընտրվել, ասում է,  համայնքը դեռ շատ խնդիրներ ունի, որ լուծում են պահանջում:

 

 

Ազատամուտ համայնքի  մանկապարտեզի 120 երեխաների  ծնողների հետ ամենօրյա  շփումը հնրավորություն է  տալիս  ներկայում գործող  ավագանու թեկնածու  Մարինե Ամիրջանյանին  տեղեկացված լինել  բնակչության  հոգսերին, խնդիրները բարձրաձայնել ավագանու  նիստերում  և քննարկումների արդյունքում գտնել   լուծումներ:

 

 

–         Նորակառույց  մանկապարտեզը  նախատեսված է  շուրջ  120 երեխայի համար, շփվելով այդքան  ծնողների հետ,  իմանալով  նրանց  խնդիրների մասին,  ինձ  թվում է այդքանն էլ  բավական է, որպեսզի ակտիվորեն  մասնակցեմ  նիստերին,  վեր  հանեմ  նրանց  խնդիրները, փորձենք որոշ չափով  լուծում  տալ դրանց,-ասում է Մարինեն:

 

 

Որպես ավագանի Մարինեի համար համայնքում չիրականացված ծրագրերը մտահոգիչ են:

 

 

-Համայնքը  շատ խնդիրներ ունի: Այս  պահին առաջնային է այն, որ  համայնքը  ստանա սահմանամերձի  կարգավիճակ: Ունենք  տանիքների վերանորոգման  խնդիր,ներ,  մի  մասը  վերանորոգված է,  սակայն  կան նաև  վերանորոգման  ենթակա  տանիքներ,-խնդիրները թվարկում է  Մարինեն:

 

 

Ընտանիքի  անդամների աջակցությունից / հատկապես  ամուսնու  հարազատների  կողմից/ գոտեպնդված Մարինեն  դարձյալ  առաջադրվել է  որպես համայնքի ավագանու թեկնածու, ընտրվելու դեպքում  որոշել է լուծել համայնքի սոցիալական  բնույթի անավարտ խնդիրները:

 

 

Նրան  հավատում ու  վստահում են  նաև  համագյուղացիները: Գայանե Շաղբալյանի գնահատմամաբ Մարինեն  որպես  ավագանու  և  կոլեկտիվի անդամ շատ ակտիվ է  իր աշխատանքում:

 

 

–         Մասնակցում է  նիստերին, որոնց  մասին  պատմում է  մեզ, թե  ինչ  հարցեր են  քննարկել: Մենք  դեռ  որևէ  հարցով  չենք  դիմել  նրան, սակայն  համայնքում  առկա  հարցերում  նրա  խոսքը դեր է  ունեցել:

 

 

Ներկայում  գործող ավագանու անդամ Մարինե Ամիրջանյանն առաջիկա  ավագանու  ընտրություններում Ազատամուտ  համայնքի ավագանու թեկնածու է:

 

–         Ներկայում  գործող ավագանի եմ,  առաջիկայում  դարձյալ առաջադրվելու եմ  թեկնածությունս որպես ավագանու անդամ: Կողքից  քաղաքականության  մեջ կնոջ դերին մի քիչ  բացասական են  նայում, սակայն  ինձ  թվում է, եթե  նրանց  աջակցությունը չլիներ,  համարձակություն  չէի  ունենա  մասնակցելու: Ինձ թվում է  կան  խնդիրներ, որոնցից  կինն ավելի է  տեղեկացված,-ասում  է Մարինեն:

 

 

Մարինե Ամիրջանյանի դիտարկմամբ գուցե քաղաքականության  մեջ կնոջ մասնակցությունը դեռ բացասական է  ընկալվում, սակայն  կան  խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են  լուծում:

 

 

Մանրամասները   «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված   Իջևան հեռուստատեսության    տեսանյութում.

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան


Կարդացեք  Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.

 

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է»

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

 

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

 

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

 

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

 

Դիտումների քանակը` 2312

Վերադառնալ վերև