Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարտի 8. «Ժամանակն է եկել վերափոխելու կանանց կյանքը»

2018 թվականի Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի թեման  ու հիմնական մեսիջն է . «Ժամանակն է եկել. գյուղական եւ քաղաքային ակտիվիստները  վերափոխում են կանանց կյանքը »:

 

Այս տարի Կանանց միջազգային օրը  հատկանշական է կանանց իրավունքների, հավասարության եւ արդարության համար աննախադեպ գլոբալ շարժման վերելքով:  Սեռական ոտնձգությունների, բռնության եւ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների խորագրերում է  և հանրային քննարկումների կենտրոնում՝ առաջ բերելով  փոփոխությունների վճռականությունը:

 

Մարդիկ աշխարհում համախմբվում են ապագայի համար, որն ավելի հավասար է: Դա դրսևորվում է  տարբեր քարոզարշավների ձևով, որոնց թվում են  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծագած  #MeToo շարժումը սեռական ոտնձգության և բռնության դեմ, #YoTambien-ը  արշավը Մեքսիկայում, Իսպանիայում, Հարավային Ամերիկայում և այլ երկրներում, #QuellaVoltaChe Իտալիայում, #BalanceTonPorc-ը Ֆրանսիայում և #Ana_kaman- ը Արաբական պետություններում, ֆեմիցիդների դեմ Արգենտինայում ծագած «Ni Una Menos» արշավը  և այլ շարժումներ կանանց քաղաքական ներկայացուցչությունից մինչև հավասար վարձատրության հարցերի շուրջ:

 

Այս տարվա  Կանանց միջազգային օրը նշանավորում է գյուղական եւ քաղաքային վայրերում այն ակտիվիստներին, ովքեր աշխատում են անդադար` կանանց իրավունքները պաշտպանելու և նրանց լիարժեք ներուժը գիտակցելու համար:  ՄԱԿ-Կանայք գործակալությունը կոչ է անում միանալ  ակտիվիստներին ամբողջ աշխարհում և ճիշտ օգտագործելու պահը կանանց կյանքը վերափոխելու նպատակով:  Ժամանակն է եկել…

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շեշտադրվում է նաև տղամարդականց դերը կանանց ներուժի լիարժեք իրացման հարցում, քանի որ դա բխում է ողջ հասարակության շահերից.

 

 «Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում : Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց  ներգրավվածությամբ  խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը  օգտավետ են բոլորիս համար: Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար  Անտոնիո   Գուտերեշի  ուղերձում :  

 

Դիտումների քանակը` 697

Վերադառնալ վերև