Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեկնարկեց գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը

 

Այսօր նոյեմբերի 25-ին  Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն էր: Այդ օրն է  ողջ աշխարհում մեկնարկում «Ընդդեմ գենդերային  բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որը տեւում է մինչեւ դեկտեմբերի 10-ը:   

 

Հայաստանում 16- օրյակը մեկնարկեց  ավանդական երթով, որն  արդեն  արդեն 7 տարի է, ինչ  նոյեմբերի 25-ին կազմակերպում է  Կանանց ռեսուրսային կենտրոնը: Այս տարվա երթին  մասնակցում էին նաեւ  «Կանանց աջակցման կենտրոն», «Հույսի կամուրջ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ները և «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը»:

 

Երթը սկսվեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից եւ շարունակվեց  քաղաքի կենտրոնական փողոցներով:  Հասնելով Հյուսիսային պողոտա՝ երթի մասնակիցները խորհրդանշական ծառի վրա փակցրեցին իրենց խոստումներն այն մասին, թե ինչ են պատրաստվում անել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում:  Ընթացքում երթի մասնակիցները բաժանում էին   անցորդներին ինֆորմացիոն թերթիկներ:

 

Այսօրվա երթը միայն սկիզբն էր մի շարք միջոցառումների,որոնք պատրաստվում են անց կացնել կանանց նկատմամբ բռնության խնդրով  զբաղվող ՀԿ-ները 16-օրյակի ընթացքում:

Լուսանկարները՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի

 

 

 

 

 

Հիշեցնենք,որ նոյեմբերի 25-ին մեկնարկած «Ընդդեմ գենդերային  բռնության ակտիվության 16-օրյակ»  միջազգային քարոզարշավը  ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝

 

նոյեմբեր 25 –    Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,

դեկտեմբեր 1 –   ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,

դեկտեմբեր 2 –   Ստրկության վերացման միջազգային օր,

դեկտեմբեր 6 –   Մոնրեալի սպանդի տարելից

դեկտեմբեր 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։

 

Ի դեպ,  2012-ի քարոզարշավի կարգախոսը նույնն է , ինչ անցյալ տարի՝  «Խաղաղություն տանը – խաղաղություն աշխարհում. պայքարենք միլիտարիզմի դեմ և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»:

 


 

Դիտումների քանակը` 2958

Վերադառնալ վերև