Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մերի Ջանոյան. «Նպատակներ ու ծրագրեր ունեմ»

Վայոց ձորի Վայք համայնքի  ավագանու թեկնածու , ՀՀԿ անդամ,  ուսուցչուհի   և իրավապաշտպան  Մերի   Ջանոյանն  ընտրություններին մասնակցում է  ամուսնու խորհրդով և հորդորով, թեպետ  նախկինում  ամուսինը դեմ էր այդ  ոլորտում  կնոջ մասնակցությանը: Տարիների  ընթացքում  Մերիի  մանակավարժական և ակտիվ    հասարակական  գործունեությունն   եկան  համոզելու, որ նա ի  զորու   է  նպաստել  իր համայնքի  զարգացմանը նաև ավագանու կազմում:

 

 

Մերի  Ջանոյանը  ծնվել է Վայքում:   Երկու դուստր և մեկ արու զավակ  ունեցող հայկական  ընտանիքում պահպանողական հայացքներ ունեցող հայրը  դեմ էր Մերիի   կրթությունը շարունակելու և իրավաբանի մասնագիտություն ստանալու որոշմանը: Այնուհանդերձ Մերին ընդունվում է Երևանի  Խ.Աբովյանի անվան  մանկավարաժական համալսարանի  պատմության  ֆակուլտետ, իսկ հետագայում  մասնակցում  նաև  իրավաբանների   վերապատրաստման դասըթացներին:

 

Ներկայումս աշխատում է Վայքի դպրոցում որպես  պատմության  ուսուցչուհի, Վայքի  տարածքի կրթության  բնագավառի աշխատողների արհմիության  նախագահն է, Մայր Աթոռի կողմից  նշանակվել է նույն ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպան,  նաև Վայքում ստեղծված   Համայնքային  խորհրդի ակտիվ անդամ է: Պատմում է, որ մոտակա Գոմք  համայնքում ամուսնու  հետ միասին  հիմնել  են  «Բենսոն»  տուրիստական  գործակալությունը, փորձում են խթանել  համայնքում  զբոսաշրջությունը:

 

Նրա  հագեցած առօրյան լրացնում են ընտանեկան  հոգսերը: Սակայն  կենսաժպիտ կինն ամեն  ինչ  հասցնում է: Նրա  համար երիտասարդ  տատիկի  կարգավիճակը, 12-ամյա որդու դպրոցական  հոգսերն ու տնային գործերը  խնդիր չեն,  ամեն  ինչ հասցնում է: Այս օրերին  Մերին  իր ժամանակի  մեծ մասը հատկացնում է համանքի  բնակչության  հետ  հանդիպումներին:

 

–         Թեև նախընտրական  կարգախոս  չունեմ, բայց  նպատակներ ու ծրագրեր  ունեմ: Գոմք համայնքում մեր ընտանեկան  բիզնեսով  զբաղվելու ընթացքում նկատեցի որքան ակտիվ են գործում կանայք   այդ  համայնքի  ավագանիում,  ինձ դա շատ դուր եկավ: Ոգևորված  նրանց  ակտիվությունից  և  հետևելով  ամուսնուս  խորհրդին որոշեցի առաջադրվել ավագանու թեկնածու: Ինձ  հետ առաջադրվել են  նաև Վայք համայնքի  խորհրդի անդամ  երկու կանայք: Համոզված եմ, որ ընտրվելու  դեպքում  համատեղ  ջանքերով կկարողանանք  իրականացնել  մեր ծրագրերը: Գիտեք,  կանանց  դժվար է  կաշառել,  համոզել, նկատել եմ նաև, որ տղամարդիկ  սկսել են  հարգել  և  ընդունել  կանանց  խոսքը,- ասում է նա:

 

Մերիի համոզմամբ,  կինը  հետաքրքիր,  ճկուն  ու  զարմանալի  էակ է, նրան  կարելի է  վստահել ամենաբարդ  գործը, ու նա կարդարացնի համայնքի  անգամ  ամենապահանջկոտ բնակչի  հույսերը:

 

Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում Մերին  առնչվում է սոցիալական, վարչական  և տնտեսական  բնույթի բազում  հարցերի, սակայն  մասնագիտության  բերումով  նա  առավել  հակված է անդրադառնալ  խախտված իրավունքերի պաշտպանությանը,  բարձրաձայնել աշխատանքային  պայմանների բարելավման, աշխատավարձի բարձրացման և նման այլ  հարցեր: Ասում է,  կանանց  հետ  հանդիպումների ընթացքում  երբեմն  հանդիպում է  ընտանեկան  բռնության դրսևորումներին,  կանանց  տարրական  իրավունքերի  խախտման  փաստերին,    միաժամանակ  սոցիալական  բազում  խնդիրների ականատես դառնում:  Վստահ է , որ ավագանիում ընդգրկվելով կկարողանա ավելի օգտակար կլինի  մարդկանց;

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 2359

Վերադառնալ վերև