Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

img_9928-600x400Հայաստանում բնակվում է 776.5 հազար 0-19 տարեկան երեխա, նրանցից 364.5 հազարը կամ 47%-ը աղջիկ են:

 

 

Մեր երեխաների, այդ թվում` աղջիկների, 37,3%-ն ապրում է աղքատության մեջ, նրանցից 3,3%-ը ծայրահեղ աղքատ է: Բազմանդամ ընտանիքներում ապրող երեխաներից աղքատ է յուրաքանչյուր երկրորդը (47,5%):

 

 

Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող մեկ ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք:

 

Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ հայ ընտանիքները ցուցաբերում են նույն խնամքն ու հոգատարությունը, ինչ տղա երեխաների նկատմամբ:

 

Հայաստանում ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա:

 

Մեր երկրում աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով պակաս են տղա երեխաներից (0-19 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:

 

2014-ին Հայաստանում ծնվել են 20.287 աղջիկ և 22.869 տղա, այսինքն` 100 աղջկան բաժին է ընկել մոտ 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պետք է լիներ 100 աղջկան` 102-106 տղա:

 

2014-ին Հայաստանում որդեգրված 0-18 տարեկանների 47,8 տոկոսն աղջիկներ են, նրանց կեսից ավելին 1-6 տարեկան են:

 

Պետական և ոչ պետական մանկատներում գտնվող երեխաների 47,5 տոկոսը 0-18 տարեկան աղջիկներ են:

 

 

Հայաստանում 2015թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 151, որոնց 45.7%-ն աղջիկներ են:

 

 

 

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում 2015-ի տվյալներով  եղել է 6-17 տարեկան  691 երեխա, նրանցից 323-ը՝ աղջիկ:

 

 

2014-ին Հայաստանում 16-19 տարեկան աղջիկների 5,4 տոկոսն ամուսնացած էր, 0,1 տոկոսը` բաժանված:

 

 

15-19 տարեկան 1000 կնոջից հղիության արհեստական ընդհատման դիմել է 5,2 կին, որը կազմում է 0,5 տոկոս:

 

 

Դեռահասների շրջանում հղիության և մայրության  դեպքերը 2015-16 թթ-ին՝ 4 տոկոս են կազմել:

 

 

2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` հաշմանդամություն ունեցող երեխաների 31,4 տոկոսն աղջիկներ են:

 

 

Մեր աղջիկները դպրոցում ավելի լավ առաջադիմություն են ցուցաբերում, քան տղաները:

 

 

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում սովորողների 65,2 տոկոսը աղջիկներ են:

 

 

Հայաստանում գրադարանների ընթերցողների 64,7 տոկոսը մինչև 15 տարեկան աղջիկներն են:

 

 

Հայաստանում 2014-ին նորածին աղջիկներին ամենաշատ կոչել են Նարե (866), Մարի (700), Միլենա (683), Մանե (675):

 

 

Թվերը հավաքեց Հ. Կարապետյանը

 

Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի  «Մեր աղջիկները» շարքից

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

10 փաստ 10-ամյա աղջիկների մասին

«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…

Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից

«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…

Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է

 

Դիտումների քանակը` 2762

Վերադառնալ վերև