Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում

 

  • Հայաստանում բնակվում է 733.280 հազար 0-18 տարեկան երեխա, նրանցից 343.389 հազարը կամ 46.8%-ը աղջիկ են:

 

  • Մեր երկրում աղջիկ երեխաներն մոտ 46.502-ով պակաս են տղա երեխաներից (0-18 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:

 

  • Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող մեկ ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք:

 

 

  • Հայաստանում աղջիկների դժվարությունները սկսվում են մինչ լույս աշխարհ գալը: Հայաստանում ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1300 աղջիկ երեխա:

 

  • 2017 թ. Հայաստանում ծնված երեխաների սեռային հարաբերակցությունը կազմել է 111,7 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2018թ. ի տարբերություն 2017 թ.-ի բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակից՝ կազմելով  110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց: Չնայած հարաբերակցությունը տարեցտարի նվազում է, սակայն դեռ չենք հասել կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայքին, որը կազմում է   ծնված յուրաքանչյուր աղջկա հաշվով կազմում է 1.04-1.06 տղա։

  • Եթե պարզվում է, որ ընտանիքում սպասվող երեխան երկրորդ, երրորդ աղջիկն է լինելու, ապա երեխան ծնվելու շանս գրեթե չունի։  Հայաստանում սեռերի հարաբերակցության գործակիցն աճում է ըստ կնոջ ծնած երեխաների թվիաքանակի՝ ծննդի առաջին և երկրորդ որոշակիորեն բնականոն մակարդակից՝ 1.07-ից երրորդ կարգի ծնունդների շրջանում հասնելով 1.30-ի:

 

  • Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ հայ ընտանիքները ցուցաբերում են նույն խնամքն ու հոգատարությունը, ինչ տղա երեխաների նկատմամբ:

  • 2018թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 77, որոնցից 37-ը կամ  48.0 %-ն աղջիկներ են: Որդեգրման ենթակա աղջիկներից 10-ը երկու ծնող ունեն։

 

  • Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի խոցելի են, քան  տղաները, տղաների  5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տնից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: · Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը, այդ թվում` տղաների 17%-ը և աղջիկների 21%-ը, դպրոց չի հաճախում:

  • 2017 տվյալներով՝ Հայաստանում 16-19 տարեկան աղջիկների 6,4 տոկոսն ամուսնացած էր 0 ,2 տոկոսը` բաժանված , 0,1 տոկոսն այրի, իսկ տղաների միայն 1 %-ն էր ամուսնացած:   

 

  • 15-19 տարիքային խմբում 1000 կնոջից հղիության արհեստական ընդհատման դիմել է  10 տոկոսը, 

 

  • 2018/2019 ուսումնական տարվա սկզբին Հայաստանի հանրակրթական դպրոցներից ամենատարբեր պատճառներով հեռացել կամ  ուսումն անավարտ են թողել 367 աշակերտ, որից 105-ը նման քայլի գնացել է սոցիալտնտեսական վատ պայմանների հետևանքով, 196-ին ծնողները թույլ չեն տալիս։

 

  • Ուսումն անավարտ թողածներից 151-ը աղջիկներ են։  Նրանցից 42-ը դպրոց չի հաճախում սոցիալական վատ պայմանների պատճառով, 78-ին ծնողները թույլ չեն ալիս։

 

  • Իսկ ընդհանրապես, 2018/2019 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակը կազմել է 382 378 մարդ, որոնց 47.7%-ը աղջիկներ են:

  • Մեր աղջիկները դպրոցում ավելի լավ առաջադիմություն են ցուցաբերում, քան տղաները:

 

  • Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում սովորողների 65,2 տոկոսը աղջիկներ են:

 

  • Հայաստանում գրադարանների ընթերցողների 64,7 տոկոսը մինչև 15 տարեկան աղջիկներն են:

  • 2018/2019 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր ընդունվել է 9 512 (կանայք` 46.6%), սովորել` 69 622 (կանայք` 51.6%), ավարտել` 15 540 (կանայք` 60.1%) մարդ:

 

  • Հայաստանում 2018-ին նորածին աղջիկներին ամենաշատ կոչել են Նարե, Մարիա, Մանե, Էլենը, Մարիամ:

 

Մեր աղջիկները մեծանալուց հետո`

 

-ստանում են կրթություն (Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են),

 

 

– ընտրում են հիմնականում  հետևյալ մասնագիտությունները՝ բանասիրական գիտություններ, սոցիալական աշխատանք, լրագրություն, արվեստ, հումանիտար գիտություններ, իրավունք, գործարարություն և վարչարարություն,

 

 

-ամուսնանում են միջինը 26,6 տարեկանում, իսկ գյուղերում` 25,5 տարեկանում,

 

 

-ունենում են միջինը 1-2 երեխա (երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա),

 

 

-միայնակ գլխավորում են ընտանիքների մեկ երրորդը,

 

 

-զբաղված են առավել ցածր վարձատրվող ոլորտներում, ստանում են տղամարդկանց աշխատավարձից 32.5 %-ով ցածր աշխատավարձ

 

 

– ավելի հաճախ են ներգրավված միջին և ցածր պաշտոններում, ղեկավար պաշտոն զբաղեցնող կանանց թիվը 2.4 անգամ ցածր է տղամարդկանցից  

 

 

-ապրում են միջինը մինչև 78,7 տարեկան` 7 տարով ավելի, քան տղամարդիկ:

 

 

«Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …

«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»

Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»  

Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում

#Բավականէ  սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ

Աղջիկների ուժը…

 

Դիտումների քանակը` 588

Վերադառնալ վերև