Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միացե՛ք քարոզարշավին

 

Այսօր՝ նոյեմբերի 25-ին` Կանանց դեմ բռնության վերացման օրը,  խնդրով  զբաղվող կազմակերպությունները քայլերթ էին կազմակերպել ՝ ազդարարելով  «Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»- ի  մեկնարկը: Երթը նախաձեռնել էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մեջ մտնող 7 ՀԿ-ներ:  Երթը սկվեց  Տերյան փողոցից` Ուսանողական այգուց եւ շարունակվեց  կենտրոնական մի շարք փողոցներով ՝ավարտվեlով Սիրահարների այգու մոտ: Անցնելով  Ազգային Ժողովի շենքի մոտով՝ երթի մասնակիցները  ճաղերին ամրացրել են  «Ընտանեկան բռնության մասին» օրենքը ընդունելու պահանջով գրություններ: 

 

 

16-օրյա արշավի շրջանակներում Կոալիցիայի անդամ ՀԿ-ներն այլ միջոցառումներ ևս անցկացնելու են. քննարկումներ, ֆիմերի ցուցադրություններ և այլն:

 

Մասնավորպես  Կանանց ռեսուրսային կենտրոնը կոչ է անում բոլոր ցանկացողներին միանալ  իր կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ ներկայացնելով 16-օրյակի իր օրացույցը.

 

 

Նոյեմբերի 25 Երթ <<Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> կոալիցիայի նախաձեռնությամբ: Հանդիպման վայրը՝ Ուսանողական այգի /Տերյանի փողոց/, ժամը՝ 13:00:

 

 

Նոյեմբեր 26 Իրազեկության օր Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ում: Կտրամադրվի ինֆորմացիա՝ Նոյեմբերի 25-ի, բռնության տեսակների մասին, նաև ինչպես վարվել բռնության տարբեր իրավիճակներում: Յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է այցելել ԿՌԿ նոյեմբերի 26-ին ժամը 11:00-13:00 կամ 17:00-19:00 ընկած ժամանակահատվածում, ուղղել իրեն հետաքրքող հարցերը և զրուցել վերը նշված թեմաների մասին:

 

 

 

Նոյեմբեր 29 Կին իրավապաշտպանների միջազգային օր: «Իմ ներքին ուժը» վարժություն ուղղված ակտիվիստների ներքին ռեսուրսների բացահայտմանն ու ամրապնդմանը:  Հանդիպման վայրը՝ «Կանանց Ռեսուսային կենտրոն» ՀԿ:

 

 

Դեկտեմբերի 1 ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օր:

 

 

Դեկտեմբերի 3 Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Կանանց ռեսուրսային կենտրոնը Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ դաշինքի հետ համատեղ կազմակերպում է հանդիպում – քննարկում «Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները և նրանց ներառումը հասարակություն» թեմայով: Հանդիպման վայրը՝ Կորյուն 19/ա, 5-րդ հարկ, ժամը 15:30:

 

 

Դեկտեմբերի 6 «Բռնության հետքերով» հանդիպում-քննարկում՝ նախատեսված ԶԼՄ-ների աշխատակիցների և լրագրության բաժնի ուսանողների համար: Հանդիպման ընթացքում քննարկվելու են կանանց դեմ բռնության պայքարի 16 օրյակի նախապատմությունը, բռնության դեպքերի լուսաբանումը և դրանց կարևորությունը: Հանդիպման վայրը՝ «Կանանց Ռեսուսային կենտրոն» ՀԿ , ժամը՝ 16:00:

 

 

Դեկտեմբեր 9 «Ընդհատված լռություն» ՀՀ-ում սեռական բռնության դեպքերին ուղղված վավերագրական ֆիլմի դիտում քննարկում: Հանդիպման վայրը՝ Կանանց ռեսուրսային կենտրոն, ժամը՝ 18:00:

 

 

Դեկտեմբերի 10 «Իրավապաշտպան գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներ» հանդիպում քննարկում իրավաբանների հետ: Հանդիպման վայրը՝ Կանանց ռեսուրսային կենտրոն, ժամը՝ 17:00:

 

 

Դիտումների քանակը` 1768

Վերադառնալ վերև