Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԲՀ: Միացե՛ք #ShareHumanity արշավին

Աշխարհում այսօր հակամարտության, պատերազմների և հետապնդումների հետևանքով մոտ 60 միլիոն բռնի տեղահանված կա: Սա ամենամեծ թիվն է 70 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրների մեջ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումից  ի վեր: Իսկ կլիմայի փոփոխության պատճառով աճում է բնական աղետների հաճախականությունը և ծանրությունը՝ միայն անցյալ տարի կազմելով ավելի քան 400 աղետ: Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցույամբ  ուղերձով  հանդես է եկել նաեւ  ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհին.

 

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, մենք մեր ամուր համերաշխությունն ենք հայտնում ամբողջ աշխարհում մարդասիրական արտակարգ իրավիճակներում տառապող կանանց, տղամարդկանց, երիտասարդությանն ու երեխաներին: Եվ մենք ողջունում են մարդասիրական ոլորտի աշխատողներին, ովքեր ձգտում են բավարարել այդ մարդկանց կարիքները և պաշտպանում են նրանց մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միանում է #ShareHumanity արշավին, որպեսզի պատմի մարդասիրական ճգնաժամերի հետևում թաքնված մարդկային պատմությունները:

Զայնաբին և Նիգոյին Նիգերիայում առևանգել էր «Բոկո Հարամը», բայց նրանց հաջողվել էր փախչել: Նրանց քաջությունը ոգեշնչել է ուրիշներին: «Չնայած վախին, ես հույսս չէի կորցնում», – ասում է  Նիգոն: Աֆղանստանում առևանգվել էին Զամինային և սեռական ստրկության մատնել: Բայց նրա մորն, ի վերջո, հաջողվեց կազմակերպել աղջկա ազատումը: ՄԱԲՀ-ն աջակցում է Նիգոյի, Զայնաբի ու Զամինայի նման վերապրածներին՝ գենդերային հիմքով բռնությունը կանխարգելելու և դրան արձագանքելու իր աշխատանքի շրջանակում: ՄԱԲՀ-ն նաև սերտորեն համագործակցում է համայնքի անդամների հետ, ովքեր հաճախ արտակարգ իրավիճակներում լավագույն, առավել բանիմաց արձագանքողներն են:

Նեպալից իրավաբանի օգնական Սիտա Պուադելը փրկվել էր ավերիչ երկրաշարժից և հասկանում էր, որ պետք է ինչ-որ բան նախաձեռնի: Նա դարձավ կազմակերպիչ՝ օգնություն հասցնելով հեռավոր գյուղեր և խոցելի կանանց ու աղջիկներին բերելով ՄԱԲՀ աջակցությամբ տրամադրվող ծառայությունները: «Ես գիտեմ, թե այնտեղ որքան վատ է իրավիճակը կանանց համար», – ասում է նա: Կոլումբիայում Վիվիանան բռնի տեղահանվել էր և հղիացել էր, երբ տակավին դեռահաս էր, բայց նա կարողացավ դառնալ երիտասարդական առաջնորդ: Սիրիայից փախչելու ժամանակ Ամիրին գնդակահարել էին և նույնիսկ հայտարարել մահացած: Բայց նա կենդանի մնաց և այժմ կամավորական է ՄԱԲՀ-ի աջակցությամբ գործող կենտրոնում:

ՄԱԲՀ աշխատում է ապահովել սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններ, որպեսզի նույնիսկ ամենադժվար պայմաններում ապահովվի ծնունդների անվտանգությունը: Շանտալը Բուրունդիից փախչելուց հետո չորս օր քայլել էր, մինչև հասել էր փախստականների ճամբար: «Ամենավատին էի սպասում», – ասում է նա: Փոխարենը, նա անվտանգ պայմաններում զավակ ունեցավ ծննդատանը: Սիրիացի փախստական Իսրա’ան կորցրել էր երեխային, երբ չէր կարողացել հոգալ բժշկական ծախսերը: Բայց այսօր նա կրկին հղի է և ՄԱԲՀ միջոցով խնամք է ստանում: Մալավիում ջրհեղեղից փրկվելու համար Ալիմանդան բարձր ծառ էր բարձրացել, երբ ութ ամսական հղի էր: Նա փրկվեց և հետագայում մի առողջ աղջիկ ունեցավ: Վանուատուում Պամ ցիկլոնից հետո Քաթերին Սիլասը զգաց ընտանիքի պլանավորման կարիքը, որպեսզի կարողանա սեփական ընտրությունն անել և ծրագրել ապագան: Լիբերիայում Քոմֆորթ Ֆայիան իր երկորյակներին ունեցավ փողոցում, անձրևի տակ, քանի որ էբոլայի պատճառով անհասանելի էին բուժաշխատողները, հիվանդանոցներն ու ծննդատները: ՄԱԲՀ-ն աշխատում է գործընկերների հետ՝ կառուցելու կայուն և տոկուն առողջապահական համակարգեր:

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, և ամեն օր, ՄԱԲՀ-ն ամուր կանգնած է յուրաքանչյուր մարդու իրավունքների և ներհատուկ արժանապատվության համար: Մարդասիրական աշխատանքների արդյունավետությունը բարելավելու նպատակով, մենք կոչ ենք անում ավելացնել սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններին ուղղված քայլերը և ֆինանսավորումը, վերացնել գենդերային բռնությունը և հնարավորություն տալ տուժած բնակչությանը, հատկապես կանանց և երիտասարդներին, իմաստալից մասնակցություն ունենալու:

 

Աղբյուրը ՝ ՄԱԲՀ –ի հայաստանյան գրասենյակ

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՄԱԲՀ: Միացե՛ք #ShareHumanity արշավին

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Beyoncé – I Was Here / տեսահոլովակ

Դիտումների քանակը` 2815

Վերադառնալ վերև