Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

 

Բարաք Օբամայից և Միթ Ռոմնիից հետո ԱՄՆ առաջին տիկնոջ կոչման համար մարտի բռնված նրանց կանանց՝ Միշելի ու Էնի  զենքն էր՝ հաճոյախոսություններն ամուսիններին, խոհարարական բաղադրատոմսերը և անձնական բացահայտումները:

 

 

Նոյեմբերի 6-ն տեղի կունենան ԱՄՆ-ի պատմության մեջ 57-րդ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով կորոշվի, թե ով կղեկավարի երկիրը առաջիկա 4 տարիներին:

 

 

Սպիտակ տան համար զուգահեռ լուրջ պայքար էր ծավալվել նաև թեկնածուների կանանց միջև, որոնք ընտրազանգվածին գրավելու համար կիրառում էին տպագիր մամուլը, հեռուստատեսությունը, հանդես գալիս հրապարակային ելույթներով:


Նրանք երկուսն էլ ցույց էին տալիս եռանդ ու ոգևորություն, էլեգանտ հագուստները, հանրությանն առաջարկում են խոհարարական բաղադրատոմսեր, խոսում կենսակերպի մասին և հայտնում իրենց տեսակետը օրինակելի ընտանիքի մասին:

 


Ամերկացիները կարող են ընտրել առավոտյան ժամը 5-ին ամենօրյա զբոսանքները՝ առաջարկված Միշել Օբամայի կողմից և ձիազբոսանքը՝ առաջարկված Էն Ռոմնիի կողմից: Եթե վերջինս ամերիկացիներին ոգևորում է ցրված սկլերոզի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ անձնական պայքարի մասին պատմություննեով, ապա Միշել Օբաման կիսվում է գեղեցիկ կազմվածքի գաղտնիքներով՝ մատնանշելով Սպիտակ տան բանջարանոցում աճող թարմ բանջարեղենը:

 

Good Housekeeping նոյեմբերյան համարում Միշել Օբաման պատմում է, թե ինչպես են ինքն ու ամուսինը ամեն առավոտ մարմնամարզություն կատարում:

 

Իսկ Woman’s Day ամսագրի հոկտեմբերյան համարում Էն Ռոմնին կիսվում է իր հիշողություններով, թե ինչպես էր իր ամուսինը սիրահետում իրեն: Նա ասել է, որ Ռոմնին մինչ օրս իրեն սիրային նամակներ է գրում:

 

 

Նպատակը պարզ է` ավելի մարդկային դարձնել երկու թեկնածուներին էլ: Բոլոր տարիքի կանայք ավելի հակված են քվեարկելու դեմոկրատների օգտին: Այս առումով Միշել Օբաման զգալի առավելություն ունի: Սակայն Էն Ռոմնին առաջատար է քաղաքամերձ բնակավայրերի միջին խավի կանանց շրջանում` հաղորդում է պարբերականը:

 

Խոհարարական մենամարտում Միշել Օբաման հաղթել էր Էն Ռոմնիին: Family Circle ամսագրի հոկտեմբերյան համարում Միշել Օբամայի առաջարկած ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներին հավանություն էր տվել ընթերցողների 51.5 տոկոսը: Առավել քիչ հավանության էր արժանացել Ռոմնիի առաջարկած M&M’s կոնֆետներով վարսակի գունավոր թխվածքաբլիթը: Այդ մրցույթը պակաս կարևոր չէ նախագահի թեկնածուների դեբատներից, քանի որ, ըստ վիճակագրության՝ նախորդ 5 հաղթողներից 4-ը դարձել են Սպիտակ տան տիրուհի:

 

http://www.bfm.ru

 

 

Թեկնածուների կանանց մասին առավել մանրամասն կարդացեք մեր կայքի ռուսերեն եւ անգլերեն էջերում.

 

Мишель Обама vs Энн Ромни: кто будет первой леди Америки

 

Michelle Obama and Ann Romney: Compare and contrast

 

 

 

 

Դիտումների քանակը` 6336

Վերադառնալ վերև