Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միջերկրականում օրական երկու երեխա է խեղդվում. ահազանգում են ՄԱԿ-ի գործակալությունները

2015 թ․-ի սեպտեմբերից սկսած՝ օրական միջինը երկու երեխա է խեղդվում, երբ նրանց ընտանիքները փորձում են կտրել-անցնել Միջերկրական ծովը, և երեխաների մահացության դեպքերի թիվն ավելանում է, –  այդ մասին են ահազանգում ՄԱԿ-ի երեք գործակալությունները  ՝  Միգրացիայի միջազգային կազմակերպությունը  (IOM ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը  (UNHCR)  եւ  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) եւ  :  Գործակալությունների համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում   մեծացնել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր փախչում են հակամարտությունից և հուսահատությունից։

 

Անցյալ սեպտեմբերից ի վեր, երբ մանուկ Այլան Կուրդիի մահը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը, ավելի քան 340 երեխա է /նորածիններ և մանուկներ/ խեղդվել արևելյան Միջերկրականում։Մահացած երեխաների թիվը, ըստ գործակալությունների, կարող է և ավելի մեծ է, սակայն նրանց շատերի մարմինները ծովում կորել են։

Մենք չենք կարող երես թեքել այդքան մեծ թվով կարցրած  երիտասարդ անմեղ կյանքերից և ճակատագրերից եւ չդիմակայել այն բոլոր վտանգներին, որոնց այսքան երեխա է բախվում, – ասել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը,  – միգուցե մենք այս պահին չունենք այն հնարավորությունւը, որպեսզի վերջ տանք այն հուսահատությանը, որն այդքան մարդկանց դրդում է կտրել-անցնել ծովը, բայց երկրները կարող են և պետք է համագործակցեն այդ ճամփորդություններն ավելի անվտանգ դարձնելու համար.  ոչ ոք երեխային նավ չի նստեցնի, եթե ավելի ապահով տարբերակ լինի։

 

Էգեյան ծովը Թուրքիայի և Հունաստանի միջև աշխարհի գաղթականների և փախստականների համար ամենից  մահաբեր ուղին է: Ձմեռային փոթորկոտ ծովերը և նավերի և փրկարարական սարքավորումների վատ որակը ավելի են մեծացնում  ռիսկերն ։

 

Մահացության ողբերգական դեպքերը Միջերկրականում անտանելի են և պետք է վերջ դնենք դրանց, – ասել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին,  – ակնհայտ է, որ ավելի շատ ջանքեր են պահանջվում մաքսանենգությունը և թրաֆիքինգը վերացնելու համար, կանխելու այն  երեխաների և մեծահասաների կորուստը, ովքեր մահացել են՝ փորձելով իրենց բարեկամներին միանալ Եվրոպայում: Եթե մենք ուզում ենք զոհվողների թիվը կրճատել կարելի է դա անել  մարդկանց համար ապահով և օրինական ուղևորություններ կազմակերպելով ՝ օրինակ ընտանիքի վերամիավորման ծրագրերի միջոցով: Դա  պետք է առաջնահերթություն լինի,  – ավելացրել է նա, հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է  արել կիսել  գլոբալ պատասխանատվությունը Սիրիացի փախստականներին  ընդունելու օրինական ճանապարհների առումով  եւ քննարկել  այդ հարցը   բարձրաստիճան մակարդակի հանդիպմանը,  որը տեղի կունենա Ժնևում մարտի 30- ին:

 

Երեխաների համար, ովքեր կազմում են տեղահանվածների   36%,  Թուրքիայից Հունաստան անցնելու համար Էգեյան ծովը կտրել-անցնելիս խեղդվելու հավանականությունը գնալով ավելի է մեծանում։ 2016 թ․ առաջին վեց ամիսների ընթացքում Միջերկրականն անցնող շուրջ 80 000 մարդկանցից 410 խեղդդվել են։

 

Կյանքեր հաշվելը բավական չէ, մենք պետք է գործենք, – ասել է Ժնևում  Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլիամ Լեսի Սուինգը ։  Նրա խոսքով, դա  միայն Միջերկրականի կամ Եվրոպայի  գերխնդիրը չէ։ Դա մարդասիրական աղետ է, որը պահանջում է համայն աշխարհի ներգրավումը։ Հայիթիի 2011թ․ երկրաշարժը միայն մի կիսագնդի խնդիրը չէր, և ոչ էլ 2004 թ․ Հարավային Ասիայի ցունամին։ Դրանք համընդհանուր ջանքեր են պահանջել, այս մեկն էլ  աղետ է , որը  նույնպես պահանջում է դա։

 

Աղբյուրը ՝ ՄԱԿ ՓԳՀ

Լուսանակարը՝   UNHCR-ի

 

 

 

Դիտումների քանակը` 1315

Վերադառնալ վերև