Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Այն 137 000 մարդկանց մեծամասնությունը, ովքեր փախնելով պատերազմից, հակամարտությունից կամ հետապնդումներից, անցել են Միջերկրականը և գնացել Եվրոպա 2015 –ի առաջին 6 ամիսների ընթացքում վերածել են Միջերկրյածովյան միգրացիոն ճգնաժամը փախստականների ճգնաժամի, – փաստում է  ՄԱԿ ՓԳՀ-ն իր  նոր  զեկույցում:

 

Ծովով Իտալիա կամ Հունաստան ժամանած տղամարդկանց, կանանց կամ երեխաների մեկ երրորդը Սիրիայից են, որի քաղաքացիները ողջ աշխարհում հավակնում են փախստականի կարգավիճակ կամ պաշտպանության այլ ձև ստանալու: Հաջորդը Աֆղանստանն ու Էրիթրեան են, որոնց քաղաքացիները հիմնականում հավակնում են փախստականի կարգավիճակի:

«Քանի որ Եվրոպան քննարկում է Միջերկրյածովյան աճող ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը, մենք պետք է հստակ լինենք. ծովով Եվրոպա ժամանող մարդկանց մեծամասնությունը փախստականներ են, ովքեր ձգտում են պաշտպանվել պատերազմից և հետապնդումներից», – ասել է Անտոնիո Գութերեսը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը:

 

Հունաստանից, Իտալիայից, Մալթայից և Իսպանիայից ստացված տվյալները ցույց են տալիս 83% աճ փախստականների և միգրանտների, ովքեր հատել են Միջերկրականը հունվարից մինչև հունիս՝ այս տարի նրանց թիվը 137000 է համեմատած անցյալ տարի նույն ժամանակահատվածի 75000-ի հետ: Որպես կանոն այդ հոսքն ավելաում է տարվա երկրորդ կեսին, հատկապես ամառվա ամիսներին, այնպես որ թվերը դեռ կշարունակեն աճել: Այսպես,  2014-ի երկրորդ կեսին գրանցված ժամանումները գրեթե առաջին կեսի ժամանումների կրկնակին էին:

Ծովում մահացությունների թիվը հասավ ռեկորդային մակարդակների 2015-ի ապրիլին, իսկ մայիսին և հունիսին նշանակալիորեն իջավ: Հունվարից մինչև մարտ 479 փախստականներ և միգրանտներ են խեղդվել կամ անհայտ կորել՝ անվյալ տարվա առաջին երեք ամիսներին նրանք  15-ն են: Ապրիլին իրավիճակն ավելի առավել   ողբերգական  ընթացք ստացավ: Մի շարք խորտակումների արդյունքում աննախադեպ թվով՝  1308 փախստականներ և միգրանտներ խեղդվեցին կամ անհայտացան մեկ ամսվա ընթացքում, անցյալ տարվա ապրիլին ՝ 42 զոհ էր: Մայիսին խեղդված կամ անհայտ կորած փախստականների և միգրանտների թիվը նվազեց՝ հասնելով 68-ի, մեկ տարի առաջ ՝ 226-ն էին: Նվազման միտումը շարունակվեց նաև հունիսին 12 մահացության դեպքով, 2014-ին այն 305 էր:

 

«Վերջին երկու ամիսների ընթացքում խեղդվող մարդկանց թվի նվազումը շատ ոգևորող է, ինչը ճիշտ քաղաքականության նշան է և պայմանավորված է նրանով, որ  արդյունավետ գործառնական արձագանքի պարագայում հնարավոր է փրկել ավելի շատ մարդկային կյանքեր ծովում», – ասել է Գութերեսը:  – Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն լինենք: Հազարավոր փախստականների և միգրանտների համար, ովքեր շարունակում են անցնել Միջերկրականը ամեն շաբաթ, այս ռիսկերը մնում են դեռևս շատ իրական»:

 

Զեկույցը ցույց է տալիս, որ որպես ծովային ժամանումների հիմնական աղբյուր Թուրքիայից Հունաստան արևելյան Միջերկրյածովյան երթուղին այժմ գերազանցել է կենտրոնական Միջերկրածովյան երթուղուն (Աֆրիկայից Իտալիա):

Հունաստան ժամանողների մեծ մասը Սիրիայի փախստականներն են: Շատերը նախևառաջ փախչում են հարևան երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Լիբանանը: Սակայն ճնշման և անբավարար միջազգային աջակցության երկար տարիներից հետո բազմաթիվ փախստականների հյուրընկալող երկրներում աստիճանաբար դժվարանում են փախստականների համար աշխատանք գտնելու, ապաստարանի, առողջության և կրթության հարցերը: Ինչ վերաբերում է նրանց աջակցելու մարդասիրական կոչին, ապա ոչ պատշաճ ֆինանսավորման պայամաններում շատերն չեն կարողանում առաջ շարժվել: Հունաստանում 2000-ից քիչ ընդունման վայրեր տրամադրող ենթակառուցվածքների սահմանափակումը նշանակում է, որ նոր ժամանումների համար համարժեք ռեսուրսներ չկան: Շատ փախստականներ և միգրանտներ շարունակում են իրանց ճանապարհը նախկին Հարավսլավիայի հանրապետությունով դեպի Հունգարիա: Ամեն օր Հունաստանից միջինը 1000 մարդ է մտնում Մակեդոնիայի նախկին Հարավսլավական հանրապետություն, եթե համեմատենք մի քանի շաբաթ առաջվա թվի հետ, այն 200 էր: Կան հաճախակի հաղորդումներ ճանապարհին հանցագործ ցանցերի կողմից կիրառվող բռնության և չարաշահումների, ինչպես նաև սահմանների խստացման վերաբերյալ:

 

«Եվրոպան հստակ պատասխանատվություն է ստանձնել օգնել բոլոր նրանց, ովքեր օգնություն են փնտրում պատերազմից և հետապնդումներից»,- ասել է Գութերեսը: «Մերժել աւյդ պատասխանատվությունը նշանակում սպառնալ Եվրոպայի մարդասիրական համակարգին, որը շատ դժվարությամբ է կառուցվել: Եվրոպական երկրները պետք է կրեն իրենց արդար մասնաբաժինը՝ արձագանքելու փախստականների ճգնաժամին »:

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ֆուտբոլը միավորում է բոլորին

«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Դիտումների քանակը` 4870

Վերադառնալ վերև