Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մոուրինյոն կիսաշրջազգեստով.ինչպես կանայք սկսեցին սովորեցնել տղամարդկանց ֆուտբոլ խաղալ

Օրերս համաշխարհային ֆուտբոլի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Առաջին անգամ տղամարդկանց պրոֆեսիոնալ բարձր մակարդակի ակումբի մարզիչ նշանակվեց կին:  Հելենա Կոստան ստանձնեց  «Կլերմոն»  ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի ղեկավարի պաշտոնը և հույս հայտնեց, որ իր օրինակին կհետևեն նաև գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչներ: Բոլորն արդեն սովորել են նրան, որ կանայք կարող են զբաղեցնել կարևոր ղեկավար պաշտոններ և նույնսիկ լինել մի ամբողջ պետության ղեկավար: Սակայն հիմա նրանք արդեն մուտք են գործում հայրիշխանության այնպիսի բաստիոն, ինչպիսին է  տղամարդկանց  ֆուտբոլը, և ավելին՝ ստանձնում  ղեկավար պաշտոններ:

 

 

 

Կանանց ֆուտբոլին տղամարդ-կոլեգաները որպես կանոն վերաբերում են վատ թաքնված, երբեմն էլ ակնհայտորեն արտահայտված հեգնանքով: «Իգական սեռի ներկայացուցիչների հաջողությունների հանդեպ ունեցած խորին հարգանքով հանդերձ չի կարելի համեմատել կանանց և տղամարդկանց ֆուտբոլը: Դա նույնիսկ ծիծաղելի չէ», – ասել է վերջերս հայտնի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ամռանը ես հարցազրույց էի տալիս մի հանդեսի, և ինձ հարցրեցին, թե  ով է ավելի լավը. Ես թե շվեդ ֆուտբոլիստուհի Լոտտա Շելինը:  Ես մտածեցի. «Դուք կատակու°մ եք»:

 

Սակայն վերջերս մի չտեսնված բան պատահեց: Պարզվում է հենց կինը պետք է սովորեցնի տղամարդկանց ինչպես ֆուտբոլ խաղալ:  36-ամյա Հելենա Կոստան ստանձնեց «Կլերմոն» Ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի ղեկավարի պաշտոնը: Սա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այսքան կարևոր նշանակություն ունեցող ակումբի ղեկավար է դառնում կինը: Ծնունդով պորտուգալացի Կոստային կարելի է անվանել «կիսաշրջազգեստով Մոուրինյո»: Ինչպես և իր հայտնի համաերկրացին, Հելենան երբեք չի խաղացել լուրջ կարգի ֆուտբոլ, բայց , փոխարենը, առաջին անգամ իր ձեռքն է վերցրել սուլիչը և վայրկյանաչափը 19 տարեկանում: Իր ուսերին է դրված Քաթարի և Իրանի կանանց հավաքականների մարզչի   աշխատանքը: Ներկայումս Խելենան պետք է ղեկավարի ֆրանսիացի տղամարդկանց, ինչպես նաև բազմաթիվ աֆրիկյան լեգիոներների. «Հույս ունեմ՝ ես արեցի առաջին քայլը՝ ընդամենը դուռ բացեցի, և այժմ շատ կանայք կարող են հետևել իմ օրինակին»:

Մեկ այլ օրինակ է մոսկովյան «Լոկոմոտիվի» ղեկավար  Օլգա Սմորոդսկայան: Երբ «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար  Վլադիմիր Յակունինը նրան նստեցրեց ակումբի նախագահի  աթոռին, ողջ հայրիշխանական ֆուտբոլային հանրության աչքերը սառեցին. «Ու՞մ է դա պետք: Ի՞նչպես է դա հնարավոր, որ «տյոտյա Օլյան» ֆուտբոլային ակումբ ղեկավարի»:

 

Կանայք երբեք այդքան բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, ինչպես Սմորոդսկայան: Այնուամենայնիվ, ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց: Այն նույն ֆանատները, ովքեր Օլգա Յուրյեվնայի հասցեին իրենց հեգնական արտահայտություններ էին թույլ տալիս, ներկայումս, կարծես թե իրենք չեն եղել, և տրիբունաներում երգում-պարում են: Կանացի խստության շնորհիվ «Լոկոմոտիվը» կրկին ռուսական էլիտայի մեջ մտավ: Մայրաքաղաքային ակումբի հաջողությունները փորձագետները շատ հաճախ կապում են բելառուս մարզիչ Լեոնիդ Կուչուկի աշխատանքի հետ, բայց չէ որ  հենց Սմորոդսկայան է նրան բերել-հասցրել այդտեղ: Հիմա Օլգա Յուրեվնան լրիվ իրավունք ունի կրկնելու իր հայտնի արտահայտությունը. «Ֆուտբոլն այնքան ունի մեր՝ տղամարդկանց կարիքը»:

 

Եղել են ժամանակներ, երբ կանայք փորձել են ոչ միայն ղեկավարել տղամարդկանց ֆուտբոլում, այլև խաղալ նրանց հետ: Դեռևս 11 տարի առաջ իտալական «Փերուջա» ակումբի էքսցենտրիկ ղեկավար  Լուչանո Գաուչին փորձեց գրավել  պոտենցիալ ներդրողների ուշադրությունը` իր թիմ հրավիրելով միանգամից երկու ֆուտբոլիստուհիների՝ Շվեդուհի Հաննա Յունբերգին և Բրիջիթ Փրինսին Գերմանիայից: Սակայն արդյունքում այս գաղափարն այդպես էլ շարունակություն չունեցավ: Աղջիկների սենսացիոն դեբյուտը տղամարդկանց դաժան ֆուտբոլում որոշ անհայտ ժամանակով հետաձգվեց: Որոշ ժամանակ անց նմանատիպ փորձ արեց մեքսիկուհի Մարիբել Դոմինգեսը «Մարիգոլ» կեղծանունով: Սակայն Դոմինգեսի ճանապարհը ՖԻՖԱ-ն  փակեց: Կազմակերպության հայտարարությոն  մեջ ասվում էր. «կանանց և տղամարդկանց ֆուտբոլի միջեւ պետք է նկատելի տարբերություններ լինեն» :

 

Միակ ոլորտը, որտեղ ֆուտբոլի չինովնիկներն ի սրտե ուրախանում են կանանց գալու համար, դատական կորպուսն է: Տրամաբանությունն այսպիսին է. Ֆուտբոլիստները չեն կոպտի կանանց և կոպիտ սխալները կներեն: Այսպիսով, գլխավոր արբիտր Բիբիանա Շտայնխաուսը դեռևս 2007-ից աշխատում է երկրորդ Բունդեսլիգայի խաղեղր գլխավոր արբիտր: Իսկ իտալուհի Կրիստինա Չինին դատավոր է եղել Ա սերիայի խաղերի ժամանակ, և Ապենինյան թերակղզում նրան մեծ հարգանքով են վերաբերվում: Սակայն տհաճ բացառություններն նույնպես լինում են: Բոլորովին վերջերս Բրազիլիայում մարզիչներից մեկը աղջկա կողքով անցնելիս իրեն թույլ տվեց պորտուգալերենով մի արտահայտություն, որի արդյունքում սկանդալ եղավ, և այդ սրալեզուն ստիպված եղավ հրապարակային ներողություն խնդրել:

 

Իսկ Ռուսաստանում ամենահայտնի կին դատավորն է Նատալյա Ավդոնչենկոն, որը ժամանակի հետ ստացավ ՖԻՖԱ-ի  արբիտրի կոչում: Վերջերս նա ավարտեց մարզչի իր պրոֆեսիոնալ կարիերան՝ 15 տարի հավատարիմ ծառայելով ֆուտբոլին: Նրա պարագայում երբեք չէին վախենում տղամարդկանց թիմեր վստահել: Եվ միևնույն ժամանակ նրա հանդեպ որևէ բողոք չի եղել: Չէ որ նա առաջնորդվում էր հայտնի սկզբունքով, որ եթե ստանձնում է որևէ տղամարդու  գործ, ապա պետք է այն անել ավելի լավ, քան տղամարդիկ:

 

Աղբյուրը՝  Նովիյե Իզվեստիա

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը գոյատևել է միայն աղջիկների նվիրվածության շնորհիվ»…

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

 

Դիտումների քանակը` 3082

Վերադառնալ վերև