Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Յոթ երեխաների մայր՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյնենը կդառնա Գերմանիայի պաշտպանության նախարար

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշանակել է Ուրսուլա ֆոն դեր Լեյնենին պաշտպանության նախարար, ինչը հետագայում նրան կարող է դարձնել կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը, գրում է Reuters-ը:

 

Այն, որ պաշտպանության նախարար է նշանակվել ոչ զինվորական անձ, նորություն չէ Գերմանիայի համար: Նորությունն այն է. որ այդ պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Մինչ այդ մասնագիտությամբ բժիշկ-թերապեվտ եւ յոթ երեխաների մայր Լեյնենը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը:

 

Գերմանիայի նոր կաբինետի հետ կապված երկրորդ նորությունը   թրքուհի Այդան Օզոգուզի նշանակումն է  ինտեգրացիոն հարցերով Գերմանիայի կառավարության հավատարմատարի պաշտոնում: Երկրի պատմության մեջ առաջին անգամ նախարարական կաբինետի անդամ է դառնում թուրքական արմատներով մարդ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

 

46-ամյա Օզոգուզը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահը, ծնվել է Համբուրգում՝ թուրքական ընտանիքում: Նա Գերմանիայի քաղաքացիություն է ստացել 1989 թվականին: Դաշնային մակարդակով քաղաքական գործիչ է դարձել 4 տարի առաջ, երբ կուսակցությունից ընտրվել է Բունդեստագում: 2009-ին նա դարձել էր ինտեգրացիոն հարցերով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության հավատարմատար:

 

Նշենք, որ Անգելա Մերկելի պաշտովավարման  երրորդ ժամկետը կսկսվի դեկտեմբերի 17-ին՝ սեպտեմբերի 22-ի ընտրություններում նրա տարած հաղթանակից երեք ամիս անց:

 

 

Դիտումների քանակը` 2315

Վերադառնալ վերև