Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Յուլիանան, Մարիաննան, Մանեն . երբ պատերազմն է խաթարում մանկությունը…

juliana-4

Յուլիանան…

 

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող ավագ ենթասպա Դավիթ Գասպարյանի դուստր` 10 -ամյա Յուլիանան ցույց է տալիս ինձ  իր նկարչական ալբոմը ու պատմում՝ նկարել է իրենց ընտանիքը։ Նկարում հայրը, մայրը, եղբայրն ու փոքրիկ քույրիկն են։ Նկարել է արդեն այն ժամանակ, երբ հայրը զոհվել էր: Ու  չնայած գիտի, որ հայրը զոհվել է, բայց մինչ օրս սպասում է հայրիկին, իսկ նրա փոքրիկ քույրը՝ երեք տարեկան Մարիանան, ամեն օր հարցնում է, թե հայրիկը երբ է վերադառնալու տուն:

 

juliana-1

Մայրը՝ տիկին Արշալույսը, ամեն անգամ պատասխանում է, որ հայրը երկնքում հետևում է նրանց։ Յուլիանան դեռ 10 տարեկան է, բայց արդեն հստակ որոշել է՝ դերասանուհի է դառնալու: Հայրը նրա որոշման մասին տեղյակ էր. «Ասում էր, քեզ մոտ լավ կստացվի  ու սկսում  ժպտալ»…

 

Տիկին Արշալույսը պատմում է՝ դեպքը տեղի ունեցել ապրիլի 4 ին: Մինչ այդ անընդհատ կապի մեջ է եղել ամուսնու հետ, բայց հետո ինչ- որ պահից կապը ընդհատվել է, իսկ արդեն լուսադեմին պարզ է դարձել ամեն ինչ: Դավիթը զոհվել է Մատաղիսում: Ասում են խրամատում են եղել,   հակառակորդը  իմացել է ,որ խրամատում գեներալ կա …. կրակել են ,փափուշտը կպել է գլխին: Արշալույսը մինչ օրս մանրամասն հիշում է իրենց առաջին հանդիպման մասին՝ ինչպես ծանոթացան, ինչպես ամուսնացան, միասին ինչ նպատակներ ունեին իրականացնելու։ Մի քանի տարի երեխա չեն ունեցել, հետո ծնվել է առաջնեկը՝ որդին՝ Յուրին:

 

Նպատակներ շատ ունեին: Մեծ ընտանիքում էին ապրում: Երազում էին ունենալ իրենց սեփական բնակարանը: Հիմա Դավիթի ընտանիքն ապրում է վարձով Ստեփանակերտում, բայց խոստացել են, որ բնակարան հատկացնեն։ Դավիթի մահից հետո Արշալույսին հրավիրում են աշխատանքի զինված ուժերում: Ասում է, որ մինչ այդ դեպքերն էին որոշել միասին աշխատել՝ նույն համակարգում։ Անհամբերությամբ էր սպասում այն օրվան, երբ ամուսնու հետ միասին առավոտյան պետք է գնային աշխատանքի։ Արշալույսը այժմ գնում է աշխատանքի, բայց միայնակ… ու մեծացնում երեք երեխաներին:

juliana-2

«Զինվորականը միշտ դրսում էր լինում ,պոստերում ու հիմա գիտեմ ինչ որ պահի գալու է»,-պատում է տիկին Արշալույսը: Ասում են վիշտը միավորում է բոլորին ու նույն քաղաքում ապրող անծանոթները մեկ օրում դառնում են հարազատներ ու մտերիմներ: Ստեփանակերտում ապրող զոհված զինծառայողների ընտանիքներն այսօր մեկը մյուսին ճանաչում են, ընկերություն են անում, գիտեն միմյանց խնդիրների մասին:

juliana-3

Տիկին Արշալույսն է բացատրում մեզ հաջորդ զոհված զինծառայողի տան վայրը: Այցելում եմ Մասիս Թովմասյանի բնակարան: Մասիսն ունի երկու երեխա: Կինը՝ Էլմիրարան, աշխատում է Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում որպես բուժքույր, ասում է, որ իր օրը նախկինում բացվում էր ապագայի ծրագրերով, իսկ Մասիսից հետո անիվը բոլորովին այլ ուղղությամբ է պտտվում։ Եթե զինվորականի կինը ինչ- որ տեղ պատրաստ է դաժան լուրեր լսելու, ապա իմ պարագայում այդպես չէ .. Մասիսը մեկնել էր կամավոր, Մասիսը իրավաբան էր, սակայն մասնագիտությամբ չէր աշխատում:  «Երեխաներին ուղարկեցի դպրոց ,հետո տղաս եկավ ու ասեց. մամա կռիվ ա սկսվել ու բոլորին դպրոցից ուղարկեցին տուն,հետո աղջիկս եկավ նույնը ասեց ,զանգեցի Մասիսի ասում եմ երեխաները նման բան են ասում,ինքը բան չասեց….: Հետո բերեցին պավեստկան,ստորագրեցի,ու սիրտս կծկվեց մի տեսակ, չեմ էլ կարողանում բացատրել ինչ կատարվեց հետս:Երեկոյան արդեն ժամը ութին Մասիսը գնաց ,իսկ առավոտյան արդեն այդ լուրը  լսեցինք:  Մասիսը ապրիլի 2- ին մեկնում է ճակատ և զոհվում լույս երեքի գիշերը: « Ասում են այդ օրը Եղնիկներում մեկ զոհ է եղել, բայց Մասիսը թողեց տուն երեխա,ովքեր ամեն օր սպասում են,որ իրենց հայրը դուռը կբացի ու ներս կմտնի»,-ասում է Էլմիրան ու հայացքը փախցնում,որ չտեսնենք նրա արցունքները…

 

Մանեն…

 

Մատաղիսցի երեքամյա Մանեն առաջին երեք օրը գյուղի անունը լսել չէր ուզում: Մայրը պատմում է, որ երեխան շատ վախեցած էր, ու մի քանի օր չէր ժպտում, չէր շփվում: Հիմա արդեն խոսում է,շփվում է, բայց աչքերում տխրություն կա։ Սկսում եմ Մանեի հետ զրուցել, հարցեր եմ տալիս,որտեղ էիր հիշում էիր,ինչպես եղավ,բայաց բոլոր հարցերս մնում են անպատասխան: Մայրը օգնության է հասնում ,ու ասում,որ խոսի նկարվի ,որ պապան տեսնի,բայց Մանեն աչքերը կախում դեպի ներքև ու տխուր ժպտում է:

matachis-4

Զրույցս սկսում եմ արդեն Մանեի մայրիկի՝ Հռիփսիմե Ասլանյանի հետ,ով երեք մանկահասակ երեխաների ՝մեկ տարեկան զույգ աղջիկների, երեքամյա Մանեի և ամուսնու հորաքրոջ հետ ապրիլի երեկուսից ապրում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: Դեռ ապրիլի մեկին նրանք չէին պատկերեցնում, որ լույս երկուսի գիշերը կարող են մի քանի րոպեում լքել իրենց տունն ու գյուղը: Կրակոցներ միշտ եղել են ու մատաղիսցիները սովոր էին այդ կրակոցներին: Այդ օրն էլ մտածել են հերթական կրակոցն է :

 

«Առավոտյան չորս անց կես էր,երբ սկսեցին կրակոցները,հինգ անց կեսի կողմերը մի փոքր հանգստացավ:Առավոտյան արդեն լուսադեմին մեծ պայթուն լսվեց , ու երրորդ ուժեղ պայթունից հետո ամուսինս ասաց, որ արագ շորերը հավաքենք ու դուրս գանք: Մենակ հասցրել եմ արտաքին շորեր հագցնել ու դուրս գալ , պիժամայով դուրս ենք վազել , ու ամուսինս մեզ հասցրել է գազելով Ստեփանակերտ՚՚»:

 

53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը 27 տարեկան էր, երբ առաջին պատերազմը տեսավ: Ասում է, որ այս հարձակումը հիշեցնում է նախկին դաժան օրերը՝ այն ժամանակ էլ գյուղը ծխի մեջ կորավ, արկերի ձայնն ու երեխաների լացի ձայնը միախառնվեցին իրար: Կարողացել են փրկվել այդ ամեն ինչից: Այս անգամ էլ փրկվեցին: Որդին՝ Արցախը, նրանց հասցրել է Դրմբոն, որտեղ դարձյալ եղել են մեծաթիվ մարդիկ, ովքեր նույնպես ապաստան են փնտրել թշնամու հարձակումից: Իսկ արդեն Դրմբոնում նստել են Հայաստան մեկնող «Գազելը» ու հասել Երևան: «Գազելի մեջ մի ութ կնիկ կար, որից երեքը հղի էին, մի տասն էլ՝ երեխա: Նստել ենք ու առանց դակումնետի եկել: Ահավոր էր, որտեղ ավտոն կանգնում էր, ասում էինք, թե հենա ճամփին մի տեղ կկրակեն, կխփեն: Որ անցանք Հայաստանի սահմանը, արդեն սիրտս մի քիչ…», – հուզված պատմում է տիկին Ջուլիան:

matachis-1

Այս պահին նրանք Հայաստանում են , բայց հոգով ու մտքով Արցախում՝ որդու կողքին, հարազատ գյուղում: Նրանք ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցրել, անգամ՝ անձնագրերն ու այլ փաստաղթեր: Միայն երեք օր հետո, երբ ամուսինն իջել է գյուղ, վերցրել է փաստաթղթերը: Տունը ամբողջովին թալանված ու ավերված է գտել: «Գումար ունեիք հավաքած վիրահատությանս համար,բայց ոչ մի բան չէր մնացել ոսկեղեն ամեն ինչ տարել էին»,-ասում է Հռիփսիմեն: Մանկահասակ երեք երեխաների հետ հայրական տանը ապաստան գտած ընտանիքի օգնության կարիք ունի ՝ հագուստ, սնունդ… Բայց ամենաշատը նրանք խաղաղություն են ուզում ու րոպե առաջ գյուղ վերադառնալ: «Մենք շատ խաղաղ ու հանգիստ ապրում էինք,ու թուրքը այս անգամ էլ իր անասնական բնազդով չթողեց…..,բայց մենք րոպե առաջ ուզում ենք գյուղ վերադառնալ,մեր տունն ու աշխատանքը այնտեղ է»,-ասում է Հռիփսիմեն ,իսկ Ջուլիետան էլ ավելացնում է, միայն թե հանգիստ լինի կրակոց չլինի ,չնայած եթե մեկ կրակոց լինի էլի ոչինչ ,բայց ոչ էսպես որ եղավ՚…

 

Մատաղիսցի այս ընթանիքը մի քանի մասի է բաժանվել . ապրիլի 2-ի դաժան գիշերվանից հետո նրանք Հայաստանի տարբեր ծայրերում են ապաստան գտել. 53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը Երևանում է՝ հորաքրոջ տանը, հարսը մանկահասակ երեք երեխաների հետ՝ Աշտարակում, քույրը՝ Մասիսում, մյուսները՝ Հրազդանում: Որդին՝ 27-ամյա Արցախը, մնացել է Արցախում…

 

Արմինե Գեւորգյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

10 փաստ 10-ամյա աղջիկների մասին

«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…

Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից

«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…

Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է

Աղջիկներն օրական 160 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները

 

Դիտումների քանակը` 985

Վերադառնալ վերև