Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարին լրանալը

Մինչեւ 2030 թվականը  69 միլիոն երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարեկան լրանալը,  167 միլիոն երեխա ապրելու են չքավորության մեջ,  750 միլիոն աղջիկներ կարող են  ամուսնանալ դեռահաս տարիքում, նշվում  է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հունիսի 28-ին   հրապարակված նոր զեկույցում:  Այս ամենն իրականություն կդառնա, եթե համաշխարհային հանրությունը չկենտրոնացնի ջանքերը առավել խոցելի և մեկուսացված երեխաների ճակատագրերը բարելավելու ուղղությամբ մինչ Կայուն զարգացման նպատակների համար թիրախային հանդիսացող 2030թ.-ը:  Այդ իսկ պատճառով  ՅՈՒՆԻՍԵՖ-ը     կոչ է անում  պետություններին  ճիշտ ընտրություն  կատարել այսօր առավել խոցելի  երեխաների  ճակատագիրը  բարելավելու  համար:

 

«Երեխաների իրավիճակն աշխարհում. Հավասար հնարավորություն յուրաքանչյուր երեխայի համար» ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարևորագույն տարեկան զեկույցը ներկայացնում է գլոբալ առումով երեխաներին վերաբերող հարցերում իրականացված հսկայական առաջընթացը: «Միևնույն ժամանակ, սակայն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երեխաները վճարում են տարածաշրջանում երկրների՝ անհավասար և անարդար տեղի ունեցած առաջընթացի համար: Ավելի հավանական է, որ նրանք մեծահասակների համեմատ աղքատ ու ավելի խոցելի կլինեն»,- նշված է  զեկույցում:

 

Տվյալ տարածաշրջանում տեղի ունեցած առաջընթացը ոչ հավասարաչափ է եղել, և ոչ էլ՝ արդար բոլորի համար: Երեխաները վճարում են դրա համար. ավելի հավանական է, որ նրանք ապրեն աղքատության մեջ, քան մեծահասակները: Սա բնութագրական է նաև Եվրոպական Միության երկրների համար, սակայն Արևելյան Եվրոպայի երկրներում այդ ռիսկերն ամենահավանականն են: Առավել մեկուսացված են փախստականների և միգրանտների երեխաները, որոնք Եվրոպա են մեկնել ապաստարան փնտրելու համար:

 

«Մեր տարածաշրջանի երկրներն ընտրության հնարավորություն ունեն. նրանք, ովքեր ներդնում են առավել մեկուսացված երեխաների շրջանում այսօր, նպատակ ունենալով ընդգրկել չընդգրկվածներին, արդյունքը կտեսնեն վաղը: Նրանք, ովքեր դա չեն անում, ստիպված են լինելու ապագայում պայքարել անհավասար և բևեռված հասարակությունում, որ հետ է մնացել տեղի ունեցած անհավասար առաջընթացի հետևանքով», – նշել է տարածաշրջանային տնօրեն և փախստականների ճգնաժամի հարցերով հատուկ համակարգող Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pier Poirer): «Անհավասարությունն անխուսափեի չէ: Մենք պետք է ընտրություն կատարենք հօգուտ դրա դեմ պայքարի», -ավելացրել է նա:

 

Խոցելի համայնքների երեխաները, հատկապես եվրոպական տարածաշրջանում բնակվող գնչու ազգաբնակչությունը, առողջապահության բնագավառում ավելի շատ է բախվում անարդարությունների հետ: 2012թ.-ի տվյալների համաձայն, Հարավարևելյան Եվրոպայի որևէ երկրի գնչու ազգաբնակչության երեխաների միայն 4 տոկոսն է պատվաստվել ոչ գնչու ազգաբնակչության երեխաների 68 տոկոսի դիմաց:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հաշվարկվում է մոտ 12 միլիոն տարրական դպրոցի տարիքի երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում, իսկ ամենաաղքատ ընտանիքների, ինչպես նաև՝ էթնիկ կամ լեզվական փոքրամասնություններին պատկանող դեռահասները առավել հակված են չավարտելու դպրոցը: Աղքատությունն ու զրկանքները երեխաներին հրահրում են ինստիտուցիոնալ խնամքի հաստատությունների համակարգ գնալ: Ամբողջ տարածաշրջանում մոտավորապես 1.3 միլինոն երեխա դաստիարակվում է պետական հաստատություններում, իսկ նրանց կեսը բնակվում է հատուկ դպրոցներում, ինչը կարող է կործանարար դեր ունենալ նրանց առողջության, զարգացման և կյանքի հեռանկարների վրա: Չնայած իրականացված բարեփոխումներին և նոր ծառայությունների մատուցմանը, որոնք ինստիտուցիոնալ խնամքի այլընտրանք են, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ դրանցից օգտվելու հնարավորություններն ամենասակավն են:

 

Տարածաշրջանի շատ երկրներ, հաճախ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և գործընկերների հետ համատեղ, այս հարցերի լուծմամբ են զբաղվում և սոցիալական ապահովության մեխանիզմներ մշակում՝ ուղղված այս երեխաների պաշտպանությանը: Օրինակ՝ Բելառուսում, Ռումինիայում, Սերբիայում և Խորվաթիայում պետական սուբսիդավորման ծրագրեր են գործում առողջապահության ապահովագրության ոլորտում, որոնք կենտրոնացած են առավել խոցելի խմբերի վրա և որոնք անվճար բժշկական օգնություն են ենթադրում:

 

Մակեդոնիայի Հանրապետությունում, Ռումինիայում և Ուկրաինայում գնչու ազգաբնակչության առողջապահական և հանրային միջնորդ կազմակերպությունները օգնում են նրանց մի շարք ծառայություններ հասանելի դարձնելով: Ղրղստանում գյուղական տասնյակ հազարավոր բնակիչներ տեղեկացվել են իրենց համար գործող առավելությունների մասին համայնքային կազմակերպությունների և տեղական ռադիոյի միջոցով իրականացված քարոզարշավի միջոցով:

 

Մոնտենեգրոյում հանրային տեղեկացվածության մակարդակի բարձրացման քարոզարշավը փոխել է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության նկատմամբ վերաբերմունքը. 2015թ.-ին իրականացված հարցումը ցույց է տվել, որ ներառական կրթության համակարգին կողմ է բնակչության 78 տոկոսը 2010թ.-ի 35 տոկոսի դիմաց:

 

Թվային և շարժական տեխնոլոգիաների և այլ նորարարական համակարգերի զարգացումը նպաստել է խոցելի երեխաներին և փլուզման շեմին կանգնած ընտանիքներին աջակցման ծառայությունները հասանելի դարձնելու հարցում:

 

Համաձայն «2016թ.-ի երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցի, երեխաներին վերաբերող հարցերում արդարության հասնելը առաջնահերթություն է: Դա իրականացնելու համար հարկավոր է ընդունել առավել խոցելի շրջանակներում ներդրում անելու բարոյական և ռազմավարական կարևորությունը: Սա իր հերթին նշանակում է, որ պետք է ընտրություն կատարել հօգուտ՝

 

  • խոչընդոտող խնդիրների վերացմանը, այդ թվում՝ սոցիալական նորմերի, որոնք զրկում են երեխաներին իրենց հասանելի օգնությունից և արգելապատնեշ են հանդիսանում կենսական կարևորության ծառայություններից օգտվելու համար,
  • գործնական քայլերի իրականացման անցմանը՝ ամենախոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, գնչու ազբաբնակչության և ամենակարիքավոր ընտանիքների երեխաներին ուղղված ծրագրերի և պետական ծախսերի արդար բախշման միջոցով,
  • և դոնոր կազմակերպությունների կողմից երեխայամետ քաղաքականության մշակման
  • մտադրությանը՝ վերջ դնելու երեխաների վրա ներազդող բախումներին և բռնությանը, այդ թվում՝ փախստական և միգրանտ երեխաների, որոնք ստիպված են եղել փախուստով փրկվել պատերազմներից, ռազմական բախումներից և տնտեսական ճգնաժամից:

 

Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

Լուսանկարը Յունիսեֆ-ի հայաստանայան գրասենյակի 

Հայաստանում.

 

Մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղաղքատության, իսկ  34%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար ` 2.3 և 30.0%-ը:   Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Բոլոր երեխաների 41.1%-ը ապրում է տնային տնտեսություններում,  որի գլխավորը չի աշխատում:

 

Բազմանդամ ընտանիքների երեխաներն ամենաաղքատն են: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 45.8%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 5.3%-ը:

 

Հաշմանդամ երեխաները  ամենախոցելի խումբն են կազմում աղքատության տեսակետից: Հաշմանադամություն ունեցող  երեխաների 52.1%-ն` աղքատ է: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում հատկապես  բարձր է ծայրահեղ աղքատության ռիսկը:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է՝ նրանցից  37.8%-ն աղքատ է, իսկ 4.6%-ը` ծայրահեղ աղքատ:

 

Ըստ  “Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2015թ” վիճակագրական   տվյալների

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…

Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում

Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ

Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

ՅՈՒՆԻՍԵՖ. Ինչպես օգտագործել սփյուռքի և միգրանտների ներուժը առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու համար

«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով

Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում

«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…

Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

 

Դիտումների քանակը` 909

Վերադառնալ վերև