Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նաիրա Կարապետյան. «Մենք արժանի ենք ունենալու ապահով Հայաստան»

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Նաիրա Կարապետյանի համար գալիք 2013թ-ը անշուշտ հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով լի տարի է լինելու, քանի որ երիտասարդ պատգամավորը ծնվել է Օձի տարում: Թեև WomenNet.am-ի հետ բլից-հարցազրույցում Ն.Կարապետյանը նշեց, որ 2012-ն էլ  հաջողված տարի էր իր համար.

–         Ընդհանուր առմամբ տարին բազմաբովանդակ էր: Բարդ տարի էր, լի դժվարություններով, սակայն շատ էին նաև ձեռքբերումներն ու հաղթանակները: Անշուշտ այս տարվա  հիմնական ձեռքբերումն էր՝ պատգամավորական մանդատը, սակայն մանդատը նաև մեծ պատասխանատվություն է և նոր թափով աշխատելու շարժառիթ:

2012  թվականը իսկապես հետաքրքիր տարի էր. Այն իր հետ նոր փորձ բերեց, հպարտանալու առիթներ տվեց, դրա հետ մեկտեղ ՝  կան նաև եզրակացություններ անելու հիմքեր:

–         Ի՞սկ անձնական կյանքում, ընտանիքում…
–  Անձնական կյանքում ևս տարին լի էր միմյանց հաջորդող հաջողություններով և դժվարություններով: Սակայն անցնող տարվա ամենամեծ նվերը մեր ընտանիքին քրոջս դուստրն էր՝ մեր հրաշք փոքրիկ Լյուսին:

– Ի՞նչ տվեց նորտարին  Հայաստանին, որո՞նք են ամենակարևր իրադարձությունները մեր պետության համար:

– Մեծ բացահայտում արած չեմ լինի, որ ևս մեկ անգամ փաստեմ միջազգային ասպարեզում մեր կողմից գրանցած հաջողությունները, երկրի համար կարևոր հիմնահարցերում հաստատուն առաջընթացը, աննախադեպ ժողովրդավար ընտրությունների փաստը և այլ նմանատիպ իրադարձություններ: Սակայն ինձ համար առանձնահատուկ հպարտության առիթ է մեր սպորտսմենների, հատկապես շախմատիստների հերթական հաղթանակները:  Ցավոք,  նույնը չի կարելի ասել 2012-ի  Օլիմպիադայի մեր արդյունքների  մասին ,  սակայն սա պետք է ազդակ լինի նորովի և ջերմեռանդորեն աշխատելու:

 

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013թ-ից:

– Իմ տարին է գալիս, ես ինքս Օձի տարում եմ ծնվել: Ուստի կարծում եմ, որ հաջողակ և բարի տարի է լինելու: Ամենամեծ ակնկալիքս համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, ինչը ներկայումս բացակայում է մեր հասարակությունում:

 

– Եվ ավանդույթի համաձայն՝ բարեմաղթանքներդ…

 

-Թող գալիք 2013 թվականը մեր ժողովրդի և երկրի համար լինի խաղաղության, ծաղկման և նորանոր ձեռքբերումների տարի, իսկ մեզ և մեր հարազատներին բերի երջանկություն և ամենայն բարիք: Մենք արժանի ենք ունենալու ապահով Հայաստան:

 

Զրուցեց՝ Էնզելա Մակարյանը

P.S. Դեպի խորհրդարան տանող ճանապարհը Նաիրա Կարապետյանի բազմաբովանդակ է եղել ու հետաքրքիր: Մասնագիտությամբ արևելագետ-դիվանագետ Նաիրան, չնայած երիտասարդ տարիքին, շատ ոլորտներում է իրեն ցուցաբերել. էլ 1995-1997թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երջանիկ մանուկ» ծրագրի համակարգող խմբի անդամ, էլ 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի  միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` միջազգային ծրագրերի զարգացման և PR պատասխանատո, էլ  2003-2005թթ  եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:  Նաև՝  «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է: Սպասենք Օձի տարվան՝ Նաիրան նպատակադրվել է  աչքի ընկնել  իր ակտիվությամբ ու օրենսդիր մարմնում իր նորանոր հաղթանակներով:

 

 

 

Դիտումների քանակը` 2634

Վերադառնալ վերև