Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նախագահական ընտրությունները ավարտվեցին. նախնական արդյունքները

 

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների համաձայն ընտրողների ձայները փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հիմնականում բաշխվել են երկու թեկնածուների միջև: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58.6 տոկոսը, «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 36.75 տոկոսի ձայները, իսկ մյուս հինգ թեկնածուները միասին հավաքել են 4.6 տոկոս:

 

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ

Սերժ Սարգսյան – 58,64% (861160ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ

Րաֆֆի Հովհաննիսյան  – 36,75% (539672 ձայն)

3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ

Հրանտ Բագրատյան–2,15 % (31643 ձայն)

4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ

Պարույր Հայրիկյան– 1,23%  (18093 ձայն)

5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ

Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8328 ձայն)

6. Էպոսագետ

Վարդան Սեդրակյան –0,42% (6203 ձայն)

7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար

Արման Մելիքյան –0,24% (3516):

Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը:

 

ԿԸՀ-ի արձանագրմամբ` գրեթե 51 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, ստորագրեցին ԿԸՀ-ի բոլոր անդամները:

 

 

Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին  հետևել են  7 հազարից ավելի տեղական ու միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 12-ն են՝ 632 դիտորդներով, իսկ տեղական դիտորդական կազմակերպությունները 26-ն են 6251 դիտորդով:

 

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին:

Դիտումների քանակը` 2358

Վերադառնալ վերև