Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան

kuri

Ապագա աստղաֆիզիկոս  Ջոան Ֆեյնմանի տատիկը մի անգամ ասել էր նրան, որ կանայք չեն կարող զբաղվել գիտությամբ, քանի որ «նրանց ուղեղն ի վիճակի չէ այն հաղթահարել»: Ջոանն, ով  արդեն օգնում էր եղբորը՝ ապագա մեծ ֆիզիկոս  Ռիչարդ Ֆեյնմանին,  իր առաջին փորձերի ժամանակ եւ սիրում էր գիտությունը, երկար լաց եղավ: Նույնիսկ Մարի Կյուրիի օրինակը  չէր կարող մխիթարել նրան, քանի որ Կյուրին, ով երկու անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր, «անհասանելի կուռք»  էր թվում  աղջկան:  

 

Փոքր  քրոջ  14-րդ տարեդարձի կապակցությամբ  Ռիչարդ Ֆեյնմանը  մի դասագիրք նվիրեց նրան աստղագիտության վերաբերյալ: Այդ գրքի էջերում  Ջոանը կարդաց  Սեսիլյա Պեյնի  մասին:  Նրա  պատմությունից էլ սկսվեց Ջոան Ֆեյնմանի կարիերան որպես երկրաֆիզիկոսի եւ աստղաֆիզիկոսի, ով  ավելի քան 40 տարի աշխատել է ամերիկյան համալսարաններում եւ NASA-ում:

 

Հատկապես նրանց համար, ովքեր համաձայն են Ջոանի տատիկի հետ, ներկայացնում ենք  կին աստղագետներին, ֆիզիկոսներին, կենսաբաններին ու մաթեմատիկոսներին, ովքեր արժանի են ոչ պակաս հայտնի լինելու, քան Սոֆյա Կովալեւսկայան եւ «առասպելական» Մարի Կյուրին:

 

 

Սեսիլիա  Պեյն- Գապոշկինա

 

git-pejn

Ջոան Ֆեյնմանի կուռք բրիտանացին Սեսիլիա Պեյնը  (1900-1979) ավարտել է Քեմբրիջը, որտեղ նա սովորել ֆիզիկա, բայց չի ստացել գիտական  աստիճան, քանի որ աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը սկսել է շնորհել աստիճաններ  կանանց միայն 1948-ին: 19-ամյա Պեյնը այնքան տպավորվել է աստղագետ Արթուր Էսինգթոնի դասախոսությամբ արեւի խավարման վերաբերյալ, որ որոշել է դառնալ աստղագետ: Բայց ինչ-որ բանի  հասնելու հնարավորություն  տանը նա չի տեսնում, և 1923-ին տեղափոխվում  է ԱՄՆ, որտեղ ընդունվում է Հարվարդ: Սեսիլիա Պեյնը  առաջին մարդն էր Հարվարդի պատմության մեջ, ով ստացել է գիտությունների թեկնածուի կոչում աստղագիտության ոլորտում- աղջկա գիտական ղեկավարը պարզապես  չկարողացավ համոզել ֆիզիկայի ամբիոնի վարիչին շնորհել նրան կոչում այս ոլորտում: Իր ատենախոսության մեջ Պեյնը  առաջին անգամ ցույց տվեց, թե ինչպես են կապված աստղերի սպեկտրալ դասակարգումը եւ ջերմաստիճանը, ինչպես նաեւ հանդես է եկել այդ ժամանակ հեղափոխական  ենթադրությամբ, որ աստղերը կարող են կազմված լինել հիմնականում ջրածնից եւ նրա քիմիական կազմը շատ նման չէ մոլորակներին:

 

Այս գաղափարն այնքան անհավանական էր, որ ավագ գործընկերները համոզեցին Պեյնին  ավարտել աշխատանքը այն եզրակացությամբ, որ դրանց արդյունքները, «գուցե ճշմարիտ չեն»:

 

Սեսիլիան շարունակում է ուսումնասիրել իր ամբողջ կյանքում, սկզբում՝ միայնակ եւ ապա իր ամուսնու, աստղագետ եւ ռուս էմիգրանտ  Սերգեյ Գապոշկինի հետ: Գրեթե 10 տարի անց ասպիրատնուրան ավարտելուց հետո Պեյնը  զբաղվում է գիտական աշխատանքով գործնականում անվճար, այդ թվում՝ «տեխնիկական օգնական ասիստենտ» է եղել ղեկավարի, քանի որ  ոչ մի կին չէր կարող լինել պրոֆեսոր: Այս պաշտոնը Սեսիլիան ստացել է միայն 1956 թ. – առաջին անգամ Հարվարդի պատմության մեջ: Լինելով XX դարի ամենամեծ աստղագետներից մեկը՝  Պեյն-Գապոշկինան այնուամենայնիվ  չդարձավ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

 

Կենդիս Պերտ

 

git-kendis

Ամերիկյան նյարդակենսաբան եւ դեղագետ Կենդիս Պերտի պատմությունը, ով այժմ 66 տարեկան է, նման է իր մյուս հայտնի գործընկերուհու Ռոզալին Ֆրանկլինի « ԴՆԹ-ի մութ տիկնոջ»պատմությանը, բայց մի փոքր այլ ավարտով:

 

1972 թ.-ին Պերտը, լինելով ասպիրանտ Ջոն Հոպկինսի Բժշկության համալսարանում, հայտնաբերում է, որ գոյությունը ունեն ափիոնային ընկալիչներ, ինչը , իր խոսքերով, հակասում էր իր ղեկավարի Սողոմոն Սնայդերի հրահանգներին եւ  ամիսների անհաջող փորձերից հետո նա հանում է  Պերտին նախագծից:

 

Այնումենայնիվ Պերտը, ով երեխա ժամանակ համարել է իրեն «մարդ՝ ստեղծված  անգլիական գրականության» համար, եւ ոչ թե նեյրոքիմիայի, որոշ ժամանակ Սնայդերի հետ միասին շարունակեցին հեղափոխական հետազոտություններ կատարել: Սակայն, 1978 թ. Լեսկերովյան մրցանակ, «Ամերիկյան Նոբելյանը»  այդ ընկալիչների եւ «բնական դեղամիջոցի», էնդորֆինների  հայտնաբերելու համար ստացան միայն իր գիտական ղեկավարը եւ երկու այլ բրիտանացի գիտնականներ՝ Ջոն Հյուզ եւ Հանս Կոստերլիցը:

 

Զայրացած Պերտը հայտնում է լրատվամիջոցներին, որ նա անտեսվել է, քանի որ  կին է:  Մրցանակաբաշխության Հանձնաժողովի որոշումը վնասել է նրան այնքան շատ, որ արդյունքում, Պերտը, ըստ որոշ վարկածների, նույնիսկ խոչընդոտել է գործընկերներին Նոբելյան մրցանակի պարգեւատրման հացում:

 

1979-ին Essays of an Information Scientist  ամսագրում տպագրված հոդվածի հեղինակը  փորձել է պարզել, թե արդյոք Պերտը եւ մի շարք այլ գիտնականներ, իսկապես «զրկվել են» մրցանակից, եւ եկել է այն եզրակացության, որ Պերտ Կենդիսը «հստակ արժանի է պաշտոնապես  ճանաչվել իր ներդրման համար», բայց, իր կարծիքով, զրկվել է  այս մրցանակից ամենայն հավանականությամբ, ոչ թե այն պատճառով կին է , այլ  պարզապես որ եղել է «ընդամենը» մի ասպիրանտ, գիտական խմբի «կրտսեր» անդամ: Սակայն Պերտ Կենդիսը  հասավ  ճանաչման  –  նա հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների եւ հայտնի  է իր գրքով « Զգացմունքների մոլեկուլները»,  եւ այժմ մասնավոր ընկերությունում մշակում է պատվաստանյութ ՄԻԱՎ-ի դեմ:

 

Կարոլինա Հերշել

 

git-karolina

Մեծ աստղագետ Ուիլիամ Հերշելին ուրանի հայտնագործողին, եւ միեւնույն ժամանակ կոմպոզիտորին, ով գրել է 24 սիմֆոնիա, շատ մարդիկ գիտեն, – ի վերջո, «Հերշել» տիեզերական աստղադիտակը հաճախ է հայտնվում գիտական նորությունների սյուներում: Սակայն ոչ բոլորը գիտեն,  որ, ըստ էության, ապարատն անվանվել է ի պատիվ մի ամբողջ կյանք է Ուիլիամի հետ  աշխատած  իր կրտսեր քրոջ՝ Կարոլինայի, որը առաջին կինն էր  աստղագիտության պատմության մեջ, ով գիսաստղ է բացահայտել:  Հայտնի  է, որ Քերոլայն Հերշելը (1750-1848) 10 տարեկանում հիվանդացել է տիֆով եւ միշտ մնացել է  կարճահասակ – այսպես,  ընտանիքը հույսը կտրել  է նրան ամուսնանացնելու հնարավորությունից, եւ որոշել է, որ Կարոլինա կծառայի տանը:

 

Փոխարենը, 1772 թ. աղջիկը իր հայրենի քաղաք Հաննովերից գնում է իր եղբոր մոտ Միացյալ Թագավորություն, եւ հաջորդ կես դարը աստղագիտությունը  երկուսի համար էլ  վերածվում է հոբիից    ամբողջ կյանքի գործի:

 

Քերոլայն Հերշելի մահախոսականում, որը հրապարակվել է Թագավորական աստղագիտական ընկերության Ամսական ծանուցումներում  1848 թ., ասվում է. «Նրա հիշատակը կապրի  իր եղբոր հիշատակի հետ միասին, քանի դեռ պահպանվում են աստղագիտական գրառումները, և  կապրի արժանի ձևով, սակայն, մենք համարձակվում ենք հուսալ, որ  կգա ժամանակ, երբ փառքը կանանց աստղագիտության մեջ չի լինի այնքան էկզոտիկ միայն այն պատճառով, որ կանայք են»:

 

Մերի Սոմերվիլ

 

git-meri

Երիտասարդ Մերի Սոմերվիլը (1780-1872), մեկ անգամ պատահաբար լսում է եղբոր մաթեմատիկայի դասը եւ պատասխանում այն հարցին, որին նա չի կարողանում պատասխանել: Ըստ երեւույթին,  այսպես է սկսվել  շոտլանդացի մաթեմատիկոսի ակադեմիական կարիերան, ով Բրիտանաիայի պատմության մեջ երկրորդն կին գիտնականն էր, ով հանրային ճանաչում է ձեռք բերել (Քերոլայն Հերշելից հետո):

 

Սոմերվիլը հայտնի է դարձել ոչ միայն իր սեփական մաթեմատիկական աշխատանքով, բայց նաեւ շատ բարձր որակի թարգմանության շնորհիվ, մասնավորապես LAPLACE հայտնի տրակտատի «Երկնային մեխանիկայի» թարգմանությամբ: Սոմերվիլի հրապարակումներից  մեկը ենթադրվում է, որ առաջարկել  հնարավոր առկայությունը Ուրանից հետո Ջոն Ադամսի ոչ հայտնի  այն ժամանակ մոլորակի, ով, որպես հետեւանք, Ուրբան Լե Վերյերի եւ Յոհան Գալի հետ միասին համարվում է Նեպտունի «հայրը»:

 

Մերի Սոմերվիլը, գուցե առանց նույնիսկ իմանալու, խաղացել է եւս մեկ հավակնոտ դեր գիտության պատմության մեջ: 1833 թ. հունիսի սկզբին նա ծանոթացրել է իր գործընկերոջ Չարլզ Բեբիջին իր 18-ամյա ուսանող, Բայրոնի աղջկա – Ադա Լավլեյսի հետ, ով  ստեղծեց առաջին կոմպյուտերային ծրագրի ստեղծողն է համարվում:  

 

 

Նատալիա Սարսադսկիխ և Լարիսա Պոպուգայեվա

popugajeva

 

Խորհրդային երկրաբաններ Նատալիա Նիկոլաեւնա Սարսադսկիխի եւ Լարիսա Պոպուգայեվայի անունները հայտնի են Յակուտիայում, փաստորեն, հենց նրանց է պարտական այս  տարածաշրջանը իր հիմնական ներկայիս հարստության՝ ադամանդների համար:  Գործընկերներուհիներ- ընկերուհիները՝ ՝Սարսադսկիխն ու Պոպուգայեվան 1950թ., ըստ էության, արդեն արմատապես փոխեցին իրավիճակը համաշխարհային ադամանդագործության ոլորտում՝ առաջարկելով եւ ստուգելով պրակտիկայում կիմբերլիտային խողովակների՝ երկրի ընդերքում ալմազներ պարունակող հսկա կազմավորումների  որոնման մեթոդը:

 

Նատալյա Սարսադսկիխն (այսօր նա 97 տարեկան է) առաջարկել է որոնման ժամանակ կենտրոնանալ ալմաստները հաճախ ուղեկցող  հանքանյութր՝ պիրոպի վրա, որի համար մեթոդը կոչվում էր Պիրոպային նկարահանում: 1954 թ. ամռանը Սարսադսկիխն առաջարկում է գնալ ստուգել իր գաղափարը Յակուտիայում ,  բայց  քանի որ երկրաբանը վերջերս էր մայրացել,  ուղարկում է իր տեղը իր գործընկերուհուն՝ Լարիսա Պոպուգայեվային (1923-1977):  Որպես հետեւանք, հենց Պոպուգայեվան իր միակ ուղեկիցը Ֆյոդոր Բելիկովի հետ միասին 1954թ. Օգոստոս 21-ին գտավ ԽՍՀՄ-ում առաջին Կիմբերլիտային խողովակը՝ «Զարնիցա»-ն:

 

Երկրաբան- գործընկերների ճակատագիրը դժվարին էր: Արշավախմբից վերադառնալուց  անմիջապես հետո  Լարիսա Պոպուգայեվային   սպառնալիքների եւ վիրավորանքների միջոցով  ստիպեցին «հետին թվով»  փոխել իրենց աշխատանքի տեղը, որի համար նրա գործընկերները Լենինգրադում, այդ թվում Սարսադսկիխին, մեղադրեցին  նրան անազնվության մեջ:

 

Ո’չ Սարսադսկիխը, ո’չ Պոպուգայեվան չընդգրկվեցին Լենինյան  պարգեւատրման  ցուցակում, որը տրվեց   արդյունաբերական ադամանդներ հայտնաբերելու համար 1957թ-ին;Նրանց ւ արժանի ճանաչումը եկավ միայն ավելի ուշ:

 

Հեդի Լամար

git-lamar

Հեդի Լամարը (1913-2000) – վառ օրինակ է, թե ինչպես կարող է տաղանդավոր կանանց ճակատագիրը հանկարծ փոխվել՝ զարգացում ապրելով:  Հեդվիգ Եվա Մարիա Քիսլերը սկսել է իր կարիերան որպես դերասանուհի Եվրոպայում խաղարկային ֆիլմից  «Զմայլանք» 1933 թ., որտեղ նա ոչ միայն մերկ է հանդես եկել, այլեւ օրգազմ է պատկերել տեսախցիկի առջև, այսինքն  թույլ է տվել իրեն  այն ժամանակի համար աննախադեպ ազատություն: Փարիզում, նա հանդիպում է կինոընկերության MGM հիմնադիրներից մեկի հետ Լուի Մեյերին, ով նրան  հորդորում է վերցնել Հեդի Լամար կեղծանունը:

 

Միացյալ Նահանգներում Լամարը շարունակում է իր աստղային ուղին՝ հայտնվելով MGM-ի նկարահանած գրեթե 20 ֆիլմերում: Այնուամենայնիվ, « Եվրոպայի ամենագեղեցիկ կինը» նաեւ մաթեմատիկորեն շնորհ ուներ և  իր հարեւան կոմպոզիտոր Ջորջ Անթելի հետ միասին Լամարը հորինել է հաղորդակցության մի համակարգ այսպես կոչված, «ցատկող հաճախականություններով”, որն ավելի լավ է պաշտպանված խափանումից: Լամարը եւ Անթեյլը ստացել են արտոնագիր իրենց «գաղտնի կապի համակարգի»  համար միայն 1942 թ.:

 

Լամարը ինքն հույս ուներ, որ իր գյուտը Միացյալ Նահանգներին առավելություն կտա պատերազմի ժամանակ՝  դժվարացնելով ռադիո վերահսկվող տորպեդաների .հայտնաբերումը:   29-ամյա կինը ցանկանում էր միանալ ազգային գյուտարարների խորհրդին, սակայն ստացել ի պատասխան բարեկիրթ ժպիտով առաջարկ՝ օգնել նոր հայրենիքին պատերազմ վարկային պարտատոմսերի գովազդմամբ:

 

Այսօր Լամարի եւ Անթյելլի գյուտը հիմք է հանդիսանում նոր տեխնոլոգիաների համար և լայնորեն օգտագործվում է բջջային հեռախոսների, Wi-Fi եւ GPS համար:  Իսկ Լամարի պատմական հայրենիքը Ավստրիան Գերմանիայի եւ Շվեյցարիայի հետ միասին տոնում են ազգային հայտնագործողի օրը նոյեմբերի 9-ին՝ իր ծննդյան օրը:

 

Աղբյուրը՝   Nano News Net 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր.  Փետրվարի 11

«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ

Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»

Համացանցի թագուհիները

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

 Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

 

 

Դիտումների քանակը` 1634

Վերադառնալ վերև