Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի խորհրդարանն օրերս հավանության է արժանացրել համընդհանուր զինապարտության մասին օրենքը:  1997 թվականին և ավելի ուշ ծնված կանայք պարտադիր զինծառայության կանցնեն 19 տարեկան հասակում:

 

Այդպիսով, Նորվեգիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, ուր պարտադիր զինծառայությունը վերաբերվում է նաև կանանց: Ընդ որում՝ զորակոչային տարիքը լրանում է 44 տարեկանում: Զինծառայության ժամկետը կազմելու է 7-19 ամիս:

 

Ներկայումս երկրի զինված ուժերում կանանց մասնաբաժինը չի գերազանցում 13 տոկոսը: Ցայժմ Նորվեգիայում, ինչպես և Եվրոպայի երկրների մեծ մասում, կանայք կարող էին կամավոր զինծառայության անցնել զինված ուժերում: Կանանց համար համընդհանուր զինապարտություն է գործում  Իսրայելում, ԿԺԴՀ-ում ու Մալայզիայում:

 

Կարդացեք  թեմայի ծուրջ մեր կայքում.

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

 

 

Դիտումների քանակը` 3314

Վերադառնալ վերև