Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նորվեգիայում կրթության նախարար է դարձել 29 -ամյա մուսուլմանուհին

Սեպտեմբերի 21ին Նորվեգիայի վարչապետ Յենս Ստլտենբերգը հայտարարեց նախարարների կաբինետում սպասվող փոփոխությունների մաին:  Նորվեգիական ԶԼՄները հայտնում են, որ  կրթության նախարար է նշանակվել 29 ամյա մուսուլմանուհի՝ Հադիյա Տայիկը:

 

 

Երկրի պատմության մեջ առաջին անգամ այս կինը դարձել է  ամենա երիտասարդ նախարարը և առաջին մուսուլմանուհին կառավրությունում : Նոր նախարարը ներկայացրել է իր նոր ծրագիրը:

 

 

Տայիկը հայտարարել է , որ մշակութային բազմազանությունը պետք է դառնա Նորվեգիա ամենօրյա կյանքի  անբաժանելի մասը:  Նա  մտադիր է նաև անցկացնել  ազգային փոքրամասնությունների ինտեգրումը հասարակության մեջ, ստեղծել սոցիալական շարժունակության համար անհրաժեշտ պայմաններ :

 

 

Նախարարի խոսքերով, էմիգրանտները  չեն ցուցաբերում ակտիվ մասնակցություն հասարակության կյանքում,քանի որ նրանք պարզապես չեն կարողանում  լավ աշխատանք և ստանալ որակյալ կրթություն:

 

 

Հ. Տայիկը ծնվել է Պակիստանից  ներգաղթաց  ընտանիքում , երկար տարիներ աշխատել է Նորվեգիային առաջատար ԶԼՄներում, որից հետո դարձել է  խորհրդատու Աշխատանքի նախարարությունում, որտեղ զբաղվել է սոցիալական հարցերով:

 

 

Սա կին նախարարներին վերաբերող  միակ կադրային որոշումը չէ: ԱԳ նախկին նախարար Աննե-Գրետե Ստրեմ-Էրիկսոնը դարձել է Պաշտպանության նախարար, իսկ մշակույթի նախարար Աննիկեն Խուիտֆելդը  զբաղեցրել է Աշխատանքի նախարարի պաշտոնը:

 

 

Դրա հետ մեկտեղ  Նորվեգիայում տեղի են ունեցել նաև  մասսայական բողոքի ակցիաներ ,որոնք կազմակերպվել են մուսուլմանների կողմից: Մոտ 3,5 հազար մարդ հավաքվել են Օսլույում ԱՄՆ դեսպանատն մոտ: Վարչապետը հանձնարարել է խուսափել որևէ կոնֆլիկտից:

Դիտումների քանակը` 4430

Վերադառնալ վերև