Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նոր կյանքի ուղեգիր բռնություն վերապրած կանանց համար

dsc_9818«Հայաստանում գենդերային հավասարության  և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների  խթանում» ծրագրի շնորհիվ Երևանում, Սյունիքի և Լոռվա մարզերում թվով 130 կանայք ստացել են ֆինանսական աջակցություն՝ սեփական բիզնեսը սկսելու նպատակով: Ֆինանսական օժանդակության շնորհիվ կանայք կարողացել են հաջողությամբ սեփական գործը  հիմնել և շարունակել զարգացնել այն: Կար ու ձև, վարսահարդարություն, խմորեղենի, կոշիկի  արտադրություն, ոլորտները բազմազան են:

 

 

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:  Նախաձեռնության արդյունավետության և կանանց կյանքում ունեցած ազդեցության մասին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին ծրագրի շահառուների աշխատանքները:  Ցուցադրությունը  միտված էր նաև ներկայացնելու  թե հասարակական  կազմակերպությունները  և այլ  շահագրգիռ կողմերն  ինչպես կարող են օգտագործել տնտեսական հզորացման ծրագրերը՝ նպաստելով բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, գենդերային հավասարությանը և տնտեսական անկախությանը: 

dsc_9834

 

«Ծրագիրը նպաստում է կանանց մոտ վստահության բարձրացմանը, որոշումների կայացման և ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռնելով նրանց», – նշում է ծրագրի տնօրեն Արփինե Բաղդոյանը: Ծրագիրը նպաստել է նաև գործատուների և տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում գենդերային բռնության կանխարգելման և գենդերային հավասարության համակարգի ձեւավորմանը»:  

 

dsc_9864

 Գործընկեր կազմակերպությունները իրենց տարածաշրջաններում համագործակցության հուշագրեր են կնքել   պետական և հասարակական կառույցների միջեւ ՝ նպատակ ունենալով ստեղծել կանանց աջակցման ուղղորդման մեխանիզմ:

 

dsc_9872

Արփինե Բաղդոյանը նաև ընգծել է, որ 2015թ.-ից մեկնարկած  ծրագիրն աջակցել է բռնությունից տուժած 230 կանանց՝ զարգացնելով նրանց աշխատանքի ընդունվելու ունակությունները, գործարար հմտությունները, նաեւ սեփական բիզնես հիմնադրելու հնարավորություն ընձեռնելով  նրանց: 70 կանայք ուսուցում են և վերապատրաստումներ են  անցել տարբեր մասնագիտությունների գծով, 80 կին մշակել է կարիերայի զարգացման ծրագիր և 50-ը տեղավորվել են աշխատանքի:

 

dsc_9942

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:  Գործընկեր կազմակերպություններն են՝ Կանանց աջակցման կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը և Սպիտակի Հելսինկյան խումբը:

 

 

Դիտումների քանակը` 725

Վերադառնալ վերև