Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շուշան Պետրոսյան. «Մտածող, չհամաձայնող, վիճող Ազգային ժողով եմ ուզում»…

«Հայելի» ակումբում վերջերս տեղի ունեցած ասւուլիսում երգչուհի Շուշան Պետրոսյանն ու երգահան Լիլիթ Պիպոյանը ներկայացրեցին պատգամավոր դառնալու վերաբերյալ իրենց տեսակետները: 

 

Երգահան Լիլիթ Պիպոյանն ոչ մի դեպքում չի ցանկանա պատգամավոր դառնալ, քանի  որ ինքը ստեղծագործող անձ է ու նախընտրում է ստեղծագործել.

 

«Ստեղծագործող մարդ եմ, սիրում   եմ մենակ աշխատել: Նաև չեմ սիրում մարդկանց ղեկավարել  գտնում եմ՝ դա պակաս հետաքրքրիր աշխատանք է, քան ինչոր բան ստեղծելը»:

 

Երգչուհի Շուշան Պետրոսյանն, ընդհակառակը, ասաց, որ դեմ չէ պատգամավորական գործունեությանը և, եթե Հանրապետական կուսակցությունը առաջարկի՝ ինքը չի հրաժարվի…

 

«Ես էլ եմ ստեղծագործող մարդ, բայց կարծում եմ, 

այնտեղ էլ կարելի է ստեղծագործել: 

Կարևոր չէ ղեկավարել, կարևորը ինչոր բան սկսելն է, փոխելը:

Կարծրատիպեր կան, դրանք կոտրել է պետք: Կռիվ ունեմ տալու»:

 

Շ. Պետրոսյանը  նաեւ նշեց , որ ինքը երազում է մաքուր հայերեն խոսող Ազգային Ժողով , բացի այդ   իր տեսակից ԱԺ-ում չկա. 

 

«Մտածող, չհամաձայնող, վիճող Ազգային ժողով եմ ուզում:

 Լավագույն ձեռքբերումը վերջին տարիներին   երաժիշտների ֆոնոգրամ չերգելու մասին որոշումն էր, 

բայց դա օրինաչափություն  պետք է  լիներ, դրա մասին օրինագիծ պիտի չդրվեր: 

Դա բավականին մաքրեց  ոլորտը, արդյունքում շատ համերգներ չկան»:

 

 

Դիտումների քանակը` 3908

Վերադառնալ վերև