Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Շվեյցարական Կարմիր Խաչը վերսկսում է իր աշխատանքը Հայաստանում տարեցներին ուղղված ծրագրերով

jina-sargizova-and-voluntariesԻր բազմակողմանի  մարդասիրական առաքելությամբ  հայտնի Շվեյցարական Կարմիր խաչը  վերադառնում է  Հայաստան  մի շարք նոր ծրագրերով: Այս լուրը   նշանավորվեց  Կոնգրես  հյուրանոցում կայացած  հոբելյանական միջոցառմամբ՝  կառույցի 150- ամյակին  նվիրված ընդունելությամբ:    

 

WomenNet.am -ի հետ զրույցում  Հայաստանում Շվեյցարական  Կարմիր Խաչի ներկայացուցիչ  Ջինա Սարգիզովան նշեց, որ կազմակերպությունը  աջակցում է  հատկապես այն  երկրներին, որոնք սեփական ուժերով դժվարանում են լուծել խոցելի խավերի սոցիալական խնդիրները: Այս ուղղությամբ  նշանակալի աջակցություն է  տրամադրվում Հայկական  կարմիր խաչին, որի  հետ  համատեղ   Հայաստանում  իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

 

jina-tarec

– Այս տարի  Շվեյցարական Կարմիր  Խաչը որոշեց Հայաստանում  վերսկսել իր  գործունեությունը  «Ակտիվ  և առողջ ծերացում»  ծրագրի  իրականացման  համար: Առաջիկա  4 տարիների ընթացքում Շիրակի և Լոռու մարզերում  պետք է ստեղծվեն  տնային  խնամքի կենտրոններ տարեցների համար, ովքեր պրոֆեսիոնալ խնամքի կարիք ունեն: Տնային  խնամքի  համար  նախապես  պլանանվորել  ենք  ծրագրում  ներառել ոչ պակաս  քան 200 շահառու, որոնց  մասնագիտական  աջակցություն կցուցաբերեն  բուժքույրերը: Ծրագրվում է նաեւ ակտիվ ծերացման  խմբեր ստեղծել այն տարեցների համար, ովքեր ծերանում են  միայնակ:  Ի դեպ,  մենք  օգտագործելու ենք  նաև կամավորների ներուժը: Այս  ծրագրի իրականացման  համար աջակցելու պատարաստակամություն են հայտնել համայնքային  համապտասխան կառույցները, օրինակ,  քաղաքապետարանները  կտրամադրեն տարածքներ,- ասաց Ջինա Սարգիզովան:

 

jurg

Կարևորելով երկրների կառավարությունների,  համայնքերի և  Կարմիր  Խաչի շարժման  միջև առկա սերտ կապը Շվեյցարական  Կարմիր  Խաչի միջազգային  համագործակցության ֆեդերացիայի  ներկայացուցիչ Յուրգ Ֆրեյն իր ողջույնի խոսքում նշեց, որ Կարմիր  Խաչի հիմնադիր Անրի Դյունանն  անշուշտ կուրախանար արդյունքներով և հավաստիացրեց, որ սերտ  կապն ու  համագործակցությունը  կունենա շարունակություն: Նրա խոսքով, ուսումնասիրեցին մի շարք տարածաշրջանի երկրներ եւ որոշեցին վերսկսել  գործունեությունը  հատկապես Հայաստանում: Հիշեցնենք, որ Շվեյցարական  Կարմիր  Խաչը մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում 20 տարի առաջ:

 

2

Շվեյցարական  կարմիր  խաչի 150-ամյակի  հոբելանայական  տարելիցը  շնորհավորել էր  նաև Հայաստանի Հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի շնորհավորական  ուղերձը ներկայացվեց  միջոցառման ժամանակ:   

kerolayn-diliez

 

Հայաստանում  Կարմիր  Խաչի  Միջազգային  Կոմիտեի պատվիրակ Կերոլայն Դուլիեզը կարևորեց  Հայաստանի մարզերում  հիվանդ  և  միայնության  մեջ ապրող  տարեցների   կյանքն արժանապատիվ  դարձնելու նպատակով ստեղծվող  կենտրոնների դերը, նշելով, որ հատկապես  Տավուշի և Շիրակի  մարզերում 20 տարի շարունակ  իրենց կողմից ցուցաբերվող   աջակցությունը կշարունակվի  նաև  Հայկական  Կարմիր Խաչի հետ համատեղ մի շարք  ծրագրերի  իրագործմամբ:

 

 

Տարիներ շարունակ Հայկական  Կարմիր Խաչի հետ համագործակցության  արդյունավետության  մասին խոսեց  նաևԿարմիր խաչի  և Կարմիր  մահիկի  միջազգային  ֆեդերացիայի  ներկայացուցիչ  Մետտե Պետերսեն: Նա  նշեց, որԿարմիր Խաչի  համակարգը  կայացել է  հատկապես պատերազմական  իրավիճակներում, երբ անհրաժեշտ էր վիրավոր զինվորներին  ցուցաբերել անկողմնակալ և մարդասիրական  օգնություն,  ինչն առանց  խտրականության  իրականացնում էր Կարմիր  Խաչը: Տիկին Պետերսենը  վստահեցրեց, որ  Շվեյցարական  կարմիր խաչի արհեստավարժ մասնագետների կողմից Հայաստանում  իրականացվող առաջիկա  ծրագիրը ոչ միայն կլինի արդյունավետ, այլև դրան կհաջորդեն  նոր ծրագրեր:

 

1

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանարապետության  բնակչության  12,9 տոկոսը տարեցներն են՝ 63 տարին լրացած : Տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է:  Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են՝ 59 տոկոս են,  ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվից (198619 մարդ) տարեց մարդիկ կազմում են 31,3 % (62119 մարդ), կամ տարեցների ընդհանուր թվի 15.6 %-ը:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

Տարեցները Կայուն զարգացման օրակարգում

Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն

Արժանապատիվ ծերության սպասելիս

«Լռության հետ դեմ առ դեմ…»

«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…

 

Դիտումների քանակը` 1842

Վերադառնալ վերև