Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ո՞վ եւ ինչու՞ է ատելություն տարածում կանանց ՀԿ-ների նկատմամբ

 

Քննարկում Մեդիա Կենտրոնում

Այսօր   «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչած սպառնալիքների, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների նկատմամբ համացանցում, այսպես կոչված, «ատելության լեզվի» (hate speech) դրսևորումների ակտիվացման, ինչպես նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի ձեռնարկելիք հնարավոր իրավական քայլերի վերաբերյալ:
Քննարկման բանախոսներն էին Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը և կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Աննա Նիկողոսյանը, Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

Դիտեք քննարկման ամբողջական տեսաձայնագրությունը ամբողջությամբ.

 


Աղբյուրը՝ Media Center

 

«Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ: Անպայման կգտնվի մի անմեղսունակ, որը կյանքի կարող է կոչել այդ ամենը», Լևոն Բարսեղյան

 

«Գտնում եմ , որ միտումնավորված զրպարտությունները, ստերը և ատելության մթնոլորտը, որ կա հասարակության մեջ, պետք է անպատիժ չմնա, պետությունը մեծ պատասխանատվություն ունի»,-Մարո Մաթոսյան:

 

«Համահայկական ծնողական կոմիտեն սկսեց իր գործունեությունը` օգտագործելով մարդկանց ոչ տեղեկացված վիճակը, սխալ ներկայացնելով «գենդեր» եզրը, ատելություն քարոզելով», Լարա Ահարոնյան

 

«Zaruhi.com-ը պետք է ներողություն խնդրի Կանանց ռեսուրսային կենտրոնից՝ զրպարտության համար. կա դատական վճիռ».Նվարդ Փիլիպոսյան:

 

«Կանանց կազմակերպություններն են, որ պայքարում են մանկապղծության դեմ, մինչդեռ այսօր մեզ զրպարտում են` մանկապղծության քարոզչություն վերագրելով: Կանանց կազմակերպություններն են, որոնց կարելի է տեսնել քաղաքացիական ցանկացած նախաձեռնություններում: Հարց է առաջանում` ու՞մ է ձեռնտու խաթարել կանանց կազմակերպությունների գործունեությունը», Աննա Նիկողոսյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3343

Վերադառնալ վերև