Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ոչինչ այնքան մեծ պառակտում չի առաջացնում, որքան հաջողակ կանայք…

Կանանց հասարակության մեջ ոչինչ այնքան մեծ պառակտում չի առաջացնում, որքան հաջողակ կանայք. տասնամյակներ շարունակ նրանք պայքարում են տղամարդկանց հետ հավասար իրավունքների համար կարիերայի հարցում և փորձում են այն համատեղել ընտանեկան կյանքի հետ: Սակայն, հերիք է հայտնվի այնպիսի մեկը, ում  հաջողվել է հասնել ծառայողական կարիերայի  բարձունքին, անմիջապես գտնվում են շատ կանայք, ովքեր շատ թերահավատորեն են արտահայտվում դրա վերաբերյալ:

 

Աչքերի տակ գոյացած պարկերը այս դեպքում երևի ավելի հասկանալի կլինեին շատերի համար: Ինչպես նաև իրանի հատվածում յուղային ծալքերը, հապշտապ հագած գունագեղ զուգագուլպաները, վերնաշապիկի վրայի բիծը: Փոխարենը Մարիսա Մեյերը բարեկազմ և ձիգ էր, ինչպես երբեք, և պարզապես փայլում էր տեսախցիկի առջև՝ իր առաջնեկ որդու լույս աշխարհ գալուց հետո առաջին անգամ հանրության առջև հայտնվելով: Եվ ավելացրեց:  «Երեխա՞. Դա շատ հեշտ էր»…

 

Կանայք Ամերիկայում և ամբողջ աշխարհում չկարողացան անտարբեր մնալ այն նորության հանդեպ, որ Մեյերը կղեկավարի Yahoo կոնցեռնը և աշնանը՝ բառից բուն իմաստով տնօրենների խորհրդի երկու նիստերի միջև եղած ինտերվալում կծննդաբերի իր առաջին երեխային: ՛՛Ինչպե՞ս է նրան դա հաջողվում՛՛, – իրենք իրենց հարցնում էին շատ կանայք, որոնց մոտ մայրության առաջին ամիսները հիշողության մեջ տպավորվել են միայն ուսերից կախված կերակրման ներքնազգեստով, մարմնամարզության ժամերով և խրոնիկական անքնությամբ: Իսկ Մեյերը, ով այս ամենը հաղթահարում է, ավելի շատ հակակրանք է առաջացնում նրանց մոտ, քան  նախանձ կամ իրեն նմանվելու ցանկություն:

 

Համաշխարհային սարդոստայնում իսկական փոթորիկ բարձրացավ, երբ Մեյերը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հարցազրույց  տվեց: Մի՞թե չէր կարող իրեն չցուցադրել, – հարցնում էին ֆեմինիստուհիները, մայրերը և նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են մայրությանը,  կարծես թե խոսքը ոչ թե Yahoo-ի ղեկավարի երեխայի մասին է, այլ իրենց սեփական երեխայի: Անհնար է պատկերացնել, որ գտնվեր մի կին, ով չունենար իր սեփական կարծիքը այն փաստի վերաբերյալ, որ Մեյերի տղան էլ ուրիշ նորածինների նման լաց է լինում  և խանգարում է մայրիկին եթե ոչ ցնցուղ ընդունելիս, ապա համակարգչով աշխատելիս: Չնայած ով գիտի  իրականում ինչպես են նրա գործերը:

 

Կարծես ոչինչ այդքան մեծ պառակտում չի առաջացնում հասարակության մեջ, որքան հաջողակ կանայք: Եվ ընդհանրապես, կանայք, ում կենսակերպը տարբերվում է մյուսներից:

 

Ուրսուլա ֆոն դեր Լայե՞ն: Դաշնային նախարար, ով ունի յոթ երեխա, և դեռ իր մեջ ուժ է գտնում ժպտալու: – Դե իհարկե նա մի քանի տնային աշխատող ունի:

 

Յուլյա Յեկե՞լ: Gruner+Jahr հրատարակչության վարչության առաջին կին-անդամ, փոքրիկ երկվորյակների մայր և  նախկին հեռուստահաղորդավար Ուլրիխ Վիկերտի կինը: – Նա առանձնապես ոչնչի չի հասել:

 

Մարիա Ֆուրտվենգլե՞ր: Դերասանուհի, բժշկուհի (երբեմն բժշկուհի առանց սահմանների), գեղեցկության մարմնացում, մայր: Հուբերտ Բուրդայի հրատարակչի կինը: –  Զարմանալի է, իր ինչի՞ն է պետք ցուցադրել իրեն:

 

Հիլարի Քլինթո՞ն: ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը և, հնարավոր է, 2016-ի. կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու… – Իսկ, ընդհանրապես, նա գոնե ինչ-որ զգացմունքներ ունի՞, թե իրեն միայն իշխանությունն է հետաքրքրում:

 

Ցուցակը կարելի է շարունակել…

 

՛՛Միգուցե մենք հաճույքով պատկերացնում ենք ուժեղ կանանց, բայց միևնույն ժամանակ մեզ նրանք դուր չե՞ն գալիս՛՛, -հարցնում է ամերիկացի գրող և լրագրության պրոֆեսոր Քեթի Ռոյֆեն իր ՛՛ Elect Sister Frigidaire” անվանմամբ ակնարկում, որը նվիրված է Հիլարի Քլինթոնի հանդեպ շատ կանանց տածած տարօրինակ  հակակրանքին: Ինչպիսի ոգևորությամբ են նրանք վրդովվում տղամարդկանց հետ աշխատավարձերի տարբերության պատճառով և պահանջում են հավասար հնարավորություններ կարիերայի սանդուղքով բարձրանալու համար: Սակայն հերիք է հայտնվի այնպիսի մեկը, ով հասնի բարձունքին, շատերին դա արդեն դուր չի գալիս:

Փոխանակ ուրախանան ուրիշների համար և իրենք էլ ձգտեն ավելիին, շատերը ուրիշի հաջողությունը ընկալում են որպես ուղղակի հարձակում իրենց կյանքի մոդելի վրա, որի համար նրանք միշտ էլ գտնում են նորանոր արդարացումներ: Ազդեցությունը ուժեղանում է, երբ այն մարդիկ, ովքեր օրինակ են ծառայում ուրիշներին, հաջողություն են ունենում ոչ միայն կարիերայում, այլև անձնական կյանքում և բացի այդ էլ շատ գեղեցիկ արտաքին ունեն: Իսկ այն մայրերը, ովքեր մշտական աշխատանք ունեն և շփվում են իրենց նմանների հետ և հյուրասիրում նրանց իրենց իսկ ձեռքերով պատրաստված կարկանդակները, պետք է պատրաստ լինեն դիմակայելու կոլեգաների քննադատական հայացքներին: Եվ ցանկալի է նաև բարեհամբույր ժպտալ:

Բայց կա նաև հակառակ կողմը. Հաճախ հաջողության հասած կանայք արժանանում են այլ կանանց հարգանքին միայն շնորհիվ այն բանի, որ պատկանում են գեղեցիկ սեռին: Ինչպես նախագահ Բարաք Օբաման ստացավ բազմաթիվ լրացուցիչ ձայներ իր մաշկի գույնի շնորհիվ , շատ կանայք էլ քվեարկում են Անգելա Մերկելի օգտին պարզապես շնորհիվ այն բանի, որ նա կին է: Եթե հաջորդ ընտրությունների ժամանակ ՔԴՄ-ն առաջադրի թեկնածու տղամարդու, իսկ կանցլերի պաշտոնի համար հավակնելու է Հաննելոր Քրաֆթը, ապա ընտրությունների արդյունքները կարող են տրամագծորեն հակառակ լինել: Կանայք ինտերնետում իրենց հրճվանքն են արտահայտում և հիանում այն փաստով, որ ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում շուտով բոլոր կարևոր պաշտոնները կզբաղեցնեն կանայք:

Կարելի էր կարծել, որ նման նույնականացումը մասամբ վերաբերվում է բոլոր մարդկանց և չունի գենդերային ուղղվածություն: Սակայն իրականում կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են մտածում, երբ խոսքը վերաբերվում է կարգավիճակին և հիերարխիային: Գենդերային թեորեմի համաձայն, գաղտնիք չէ, որ տղամարդիկ հիերարխիայի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, նրանք հաճույքով կառուցում են այն – կարևոր չէ երիտասարդ տղաները ֆուտբոլային դաշտում թե մեծահասակ տղամարդիկ տնօրենների խորհրդում: Սակայն երբ հիերարխիան արդեն կառուցված է, նրանք սովորաբար հեշտությամբ ընկալում են այն ինչպես որ կա: Այդ մասին են վկայում բանակցությունների սեղանի շուրջ տեղերի հերթականությունը, նիստերի ժամանակ իրենց ելույթները, ժեստերը, ինչպես նաև կարգավիճակի խորհրդանիշները: Այսպիսի դեպքերում տղամարդկանց ոչինչ չի կարող խանգարել պայքարել լավագույն դիրքի համար: Որպես կանոն, դա նրանց հաջողվում է, նրանք հետևում են իրենց առաջնորդին և նմանակում են նրան: Վերջիվերջո, նրանք բոլորովին կարիք չունեն թաքցնելու իրենց սեփական կարգավիճակը այն դեպքում, երբ հաջողվել է հասնել բարձունքի:

Երեխաների խաղերի  ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ կանայք իրենց բոլորովին այլ կերպ են պահում: Նրանք ավելի հակված են իջեցնելու իրենց կարգավիճակը, որպեսզի ցանկացողներին հնարավորություն տան միանալ խաղին: Որպես կանոն, նրանց նպատակը ոչ թե մրցակցությունն է, այլ միավորվելը: Այդ իսկ պատճառով փոքրիկ աղջնակների մեջ հիմարիկ է համարվում նա, ով հաճույքով ցույց է տալիս այն, թե ինչքան լավնէ, ճարտար է և հնարամիտ: Հաջողակ կանայք վաղուց են հասկացել, որ պարզապես հիմարություն է թաքցնել սեփական արժանիքները միայն որպեսզի քեզ ուրիշ կանայք էլ սիրեն: Միևնույնն է, արդյունքում նրանց չեն սիրում: Եթե մեկը դուրս է գալիս խմբից, ապա այդտեղ ավարտվում է համերաշխությունը: Նման դեպքերում տղամարդիկ հաճույքով և չարախնդությամբ խոսում են ՛՛երկու հիմարների միջև՛՛ պատերազմի մասին: Շատ ցավալի է:

 

Ինչի հասած կլինեին կանայք, եթե գոնե մի երկու անգամ չհրաժարվեին  իշխանության համար պայքարից: Փոխանակ հավասար աշխատավարձերի, երեխաների խնամքի և ընտանեկան պարտականությունների հավասար բաշխման համար պայքարելու, կանանց հասարակությունը տարիներ շարունակ քննարկում է արդյոք ֆեմինիստուհիները սիրում են տղամարդկանց, կարող են հագնել լանջաբացվածքով զգեստ և նստել տանը երեխաների հետ: Արդյունքում  կան  կանայք, որ  հրաժարվում են երեխաներ ունենալ:  Եվ այդ քննարկումը շարունակվում է մինչ այժմ: Վերջերս Ֆրանսիայի նախկին նախագահի կնոջ՝ Կարլա Բրունիի հացեին ինտերնետում անթիվ քննադատություններ հնչեցին, երբ իր հարցազրույցում նա խոստովանեց, որ ինքը ֆեմինիստուհի չէ և իրեն դուր է գալիս ընտանեկան կյանքը: Ավելի ուշ նա ստիպված եղավ ետ վերցնել իր խոսքերը…

 

Ուստի կարիերա ստեղծելու խորհրդականները կանանց խորհուրդ են տալիս. նա, ով ուզում է խթանել կանանց առաջխաղացումը իր ֆիրմայում, պետք է արտահայտվի կին-կոլեգաների մասին շատ դրական, առավել ևս որ նրանք իրենց երբեք չեն գովաբանում: Եվ փոխանակ մեծ աղմուկ են բարձրացնում նախարար Լյայենի մեծ ընտանիքի կամ Մարիսա Մեյերի իբրև թե հանգիստ-խաղաղ որդու մասին, ավելի լավ է ընդունեն, որ նրանք երկուսն էլ ինչ-որ բանի հասել են: Հնարավոր է նրանց ամենամեծ ձեռքբերումը հենց կարողությունն է ուշադրություն չդարձնել անքուն գիշերների և տնային հոգսերի վրա. և դա կոչվում է պրոֆեսիոնալիզմ: Նաև այն, որ շատ կենսական հարցերի նրանք բավական հանգիստ են մոտենում: Իրենց և շրջապատողներին նման կերպ ընկալելու կարողությունը հաստատ չէր խանգարի շատ կանանց:

 

Ալեքսանդրա Բորխարդտ

 

Աղբյուրը՝

http://www.inosmi.ru/world/20121223/203677056.html

Դիտումների քանակը` 2377

Վերադառնալ վերև