Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ոչ բարձրակրունկների՞ն. Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է անցել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով

Բարձրակրունկ կոշիկների թեման, որին սկիզբ էր դրել օրերս  բրիտանական մամուլն՝ անդրադառնալով մի երիտասարդ կնոջ պատմության, ում հեռացրել էին աշխատանքից բարձրակրունկ կոշիկներ կրելուց հրաժարվելու պատճառով,  իր շարունակությունը ստացավ  մայիսի 11-ին բացված  Կաննի կինոփառատոնում:  Հոլիվուդյան կինոաստղ Ջուլիա Ռոբերթսը, ով  Ջորջ Քլունիի հետ ներկայացնում  է Կաննում  իրենց  մասնակցությամբ «Ֆինանսական հրեշ» նոր ֆիլմը,  աչքի ընկավ փառատոնի բացմանը անսովոր արարքով:

 

Ժամանելով պրեմիերային՝ Ռոբերթսը ցուցադրաբար հանել է իր բարձրակրունկ կոշիկներն ու Կաննի հանրահայտ աստիճաններով  բոբիկ բարձրացել: Անձնակազմի ներկայացուցիչներից մեկը Ռոբերթսի կոշիկները բարձրացրել է վերեւի աստիճանի մոտ, ու դերասանուհին նորից հագել է կոշիկը «կինեմատոգրաֆիական Մոխրոտի» նման, նշում է  մամուլը:

 

Թեպետ Ռոբերթսը չի բացատրել իր արարքի դրդապատՃառները, սակայն  մամուլն անմիջապես կապել է այն դերսանուհու ֆեմինիստական հայացքների հետ:  Ակնհայտ է, որ  Ռոբերթսն ուզում էր հիշեցնել   անցյալ տարի  Կաննի փառատոնի բացմանը տեղի ունեցած սկանդալային պատմությունն, , երբ  հյուրերից մեկին   թույլ չէին տվել մտնել պրեմիերայի դահլիճ, միայն այն պատճառով, որ նա տափակ կրունկներով կոշիկ էր հագել:

 

Պատահական է, թե ոչ, սակայն այս օրերին  սոցիալական ցանցերում  քննադատության մեծ ալիք է բարձրացել  Joey ռեստորանների ցանցի կանանց դրես կոդի նկատմամբ, որով  պարտադրվում  է բարձրակրունկների առկայությունը:  Քննարկումները  ծավալվել են  օգտատերերից մեկի Նիկոլա Հեվինսի կողմից հրապարակված լուսանկարի պատճառով, որում պատկերված են իր  ծանոթ  մատուցողուհու արյունոտված ոտքերը:  Աղջիկը արյունոտ կոշտուկները բարձրակրունկ կոշիկներով տրորել է Joey ցանցի ռեստորանում աշխատելու ընթացքում, որը գտնվում է կանադական Ալբերտայի նահանգում:

Նիկոլայի խոսքով, ընկերուհին հաստատության մենեջերին խնդրել է հաջորդ օրը աշխատանքի դուրս գալ ավելի հարմարավետ կոշիկով, բայց մերժում է ստացել, որովհետեւ ընկերությունը հանդես է գալիս դրեսկոդի պահպանման օգտին, որը ենթադրում է բարձրակրունկների կրում:

 

Հեվինսն իր գրառման մեջ պատմել է, որ ռեստորանի բոլոր աշխատակիցները չէ, որ պարտավոր են պահպանել դրես կոդը: Տղամարդիկ Joey աշխատանքի են գնում իրենց զգեստապահարանից սեւ հագուստով, մինչդեռ բոլոր կանանց ստիպում են համազգեստ գնել, որը  30 դոլար արժե, հետն էլ ստիպում են 12-ժամյա հերթափոխի ընթացքում բարձրակրունկներ հագնել: Եվ դա այն դեպքում, երբ նման կոշիկներ հագնելը վնասակար է առողջության  համար: Կանադուհին հանրային սննդի քաղաքականությունն անարդարացի է համարում եւ անձնակազմի տարբեր սեռերի ներկայացուցիչների հանդեպ ոչ միանման վերաբերմունքի պատճառով ընկերությանը սեքսիզմի համար է մեղադրել:

 

Սոցցանցի օգտատերերն աջակցել են Նիկոլային` իրենց վրդովմունքն արտահայտելով Joey ցանցի քաղաքականության նկատմամբ: Նրանք առաջարկում են բոյկոտել ռեստորանների ցանցը:

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Կաննի կինոփառատոնում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը

Բրիտանուհին բարձրակրունկ կոշիկ չհագնելու պատճառով կորցրել է աշխատանքը

 

Դիտումների քանակը` 1460

Վերադառնալ վերև