Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Որքան շատ կանայք կառավարությունում, այնքան  քիչ կոռուպցիա. հետազոտություն

Կառավարության կազմում ինչքան շատ կանայք են ընդգրկված, այնքան քիչ է կոռումպացված երկիրը – դրա մասին են վկայում  նոր հետազոտության տվյալները, որը հրապարակվել է    Economic Behavior & Organization ամսագրում:

 

Հետազոտությունն անցկացվել է եվրոպական 17 երկրների 155 տարածաշրջաններում: Մեկնաբանելով հետազոտության արդյունքները ԱՄՆ Վիրջինիա նահանգի Տեխնոլոգիական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր և բաժնի վարիչ Սուդիպտա Սարանջիին, ով  կենտրոնացած է աշխատուժում  կանանց մասնակցության և խորհրդարաններում նրանց ներկայության հարցերի վրա, նշել է, որ թեև  կանայք շատ քիչ ազդեցություն ունեն իշխանության տնտեսական գործունեության վրա, նրանք, անշուշտ, ավելի քիչ կոռումպացված են: Սա վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակի պաշտոններ զբաղեցնողներին:

 

«Այս հետազոտությունը ընդգծում է կանանց հզորացման կարևորությունը, նրանց ներկայության անհրաժեշտությունը  ղեկավար պաշտոններում ու կառավարությունում: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, կանայք  շարունակում են մնալ չներկայացված քաղաքականության մեջ»,-նշում է պրոֆեսորը:

 

Հետազոտության հեղինակները կանանց չկոռումպացված լինելու հանգամանքը կապում են  իրենց կողմից նախընտրած քաղաքականության բնույթով՝  նշելով,  որ կանայք հակված են կենտրոնանալ կանանց, երեխաների և ընտանիքի խնդիրներին վերաբերող  որոշումների և օրենքների վրա: Հետազոտության հեղինակները նաև որևէ ապացույց չեն գտել այն համոզմունքի, որ կանայք,  երկար լինելով իշխանության մեջ, կոռումպացված են դառնում:

 

Այս հետազոտության հեղինակները չեն պնդում, որ ընդհանրապես կանայք ավելի քիչ կաշառակեր են, քան տղամարդիկ: Նրանք դիտարկել են կառավարությունում պաշտոն ունեցող ու որոշում կայացնող կանանց ու տղամարդկանց, և ընդունվող որոշումների տարբերությունն ի օգուտ կանանց  ակնհայտ է եղել: Մինչ գենդերային անհավասարությունը շարունակում է խնդիր մնալ ողջ երկրագնդում, հետազոտության հեղինակները  եզրակացնում են, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին  պետք է խրախուսվի ոչ միայն հանուն գենդերային անհավասարության, այլև այն պատճառով, որ դրական դրսևորում ունի, այն է բացասաբար է ազդում  կոռուպցիայի վրա:

 

Հետազոըտության արդյունքները ներկայացնող հոդվածում նշվում է նաև,   որ ԱՄՆ-ում ռեկորդային թվով կանայք են այս տարվա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին առաջադրվել , նրանց թիվը հասել է 309-ին՝ գերազանցելով 2012-ին գրանցված ռեկորդը, երբ առաջադրվել էր 298 կին: Այսօր Կոնգրեսում կանայք ներկայացված են 20 տոկոսով, և  հույս կա, որ այս այն փոփոխոիհության կենթարկվի :  Ընտրական գործընթացներում կին թեկնածուներին աջակցություն ցուցաբերող  Emily’s List կազմակերպությունն, իր հերթին նշում է, որ տեղական մակարդակում  կանանց ակտիվությունն  աննախադեպ բարձր է. կանայք մտահոգված են այդ ուղղությամբ   խտրականությունը վերացնելու խնդրով: Ավելի քան  34,000 կանայք հետաքրքրություն են հայտնել   առաջադրվելու այս տարի: Այնպես որ , ինչպես եզրակացնում է հոդվածի հեղինակը,  կարելի է հույս ունենալ, որ  2019-ը կդառնա առանց  կոռուպցիայի տարի:

 

Նման հույսերը  արդիական  են  նաև նոր Հայաստանի համար, որտեղ իշխանությունն առաջնահերթություն է հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարը և միաժամանակ  պատրաստակամություն   հայտնել գործուն քայլեր  ձեռնարկել  որոշումների  կայացման  մակարդակում ավելի շատ կանանց ներգրավելու ուղղությամբ:

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 908

Վերադառնալ վերև